«Ոչ լրիվ ընտանիքը փոքր սոցիալական խումբ է,որը մասնակի թերի
կապեր ունի,երբ չկա ավանդական հայր-մայր-երեխա
հարաբերությունները։Միայնակ ծնող ժամանակակից ընտանիքի հիմնական սոցիալ-դեմոգրաֆիական
տեսակներից մեկն է։Ոչ լրիվ ընտանիքը բաղկացած է մեկ ծնողից և նրա հետ ապրող երեխաներից։
Ոչ լրիվ ընտանիքը ձևավորվում է ծնողներից մեկի մահվան,ամուսնալուծության,անօրինական
երեխաների ծնունդների,ընտանեկան հարաբերությունների փլուզման հետևանքով։Կան ոչ լրիվ
ընտանիքների ձևավորման մի քանի աղբյուրներ,ամենատարածվածը կապված է ամուսինների ամուսնալուծության
հետ։Հաշվի առնելով սոցիոլոգիական տվյալները,ամուսնալուծության
ամենատարածված պատճառները՝ալկոհոլիզմն է,դավաճանությունները,մեկ այլ ընտանիքի ստեղծումը
և միմյանց չհասկանալը։
Ոչ լրիվ ընտանիքում ծննդաբերությունը կապված է մի շարք կենսական
դժվարությունների հետ,որոնց հաղթահարումը մեծապես կախված է միայնակ մայրերի անձնական
և հոգևոր բարոյական հատկություններից։Միայնակ մայրերի հատուկ կատեգորիա ներկայացված
են երիտասարդ կանայք,որոնք որպես կանոն անձեռնմխելի են,չունեն կրթություն և մասնագիտություն,ոչ
մի գաղափար մայրության,երեխային մեծացման հմտությունների և ունակությունների մասին։Սա
էական աղդեցություն է ունենում կանանց վարքագծի և նրանց վերաբերմունքի վրա։
Ինչ վերաբերվում է վաղ տարիքում ամուսնություններին,այս գործընթացը
անկասկած խթանում է ամուսինների սոցիալական և քաղաքացիական անբավարարությանը,նրանց
անպատասխանատու վերաբերմունքը ընտանիքի հանդեպ,ինչպես նաև հղիության և ծննդաբերության
հետևանքով հարկադիր ամուսնության քանակի ավելացմամբ։
Ոչ լրիվ ընտանիքում երեխայի դաստիարակման հարցը մոր կողմից
առավել հստակ և շեշտված է լինում,քան լիարժեք ընտանեկան կառույցում։Սովորաբար դա առավել
արտահայտված է,երբ ընտանիքի ոչ լիարժեքության պատճառն ամուսնալուծությունն է,երբ ծնողները չհասկանալով միմյանց,բախվելով շատ խոչընդոտների,ցանկանում
են ապրել առանձին։
Ուշադրություն դարձնենք այն փաստին,որ շատ դեպքերում ամուսնալուծության
նախաձեռնողը կինն է։
Մոր սիրո հիմքում 《բաց չթողնելու》բովանդակությունն
է։Հետագայում միայն մոր խնամքը (գերխնամքը) երեխայի մեջ առաջացնում է ըմբոստություն,ինչն
առավել արտահայտված դրսևորվում է դեռահասության տարիքում։Նման իրավիճակը հետևանքային
բնույթ է կրում թե՛ տղա,թե՛ աղջիկ երեխաների հետագա զարգացման և ձևավորման մեջ։Օրինակ՝ երիտասարդը,ով մեծացել է կանացի միջավայրում,հաճախ
իր կյանքի ընթացքում փնտրում է մոր պես կնոջ,ով իրեն կհասկանա կես խոսքից,սիրով կնդունի
իր որոշումները,կլինի քնքուշ,հոգատար,խնամող։Նա վախենում է ինքնուրույնությունից,որին
երբեք սովոր չի եղել մայրական ընտանիքում։
Հորից հիասթափված տղան իր ամբողջ սերը և ուշադրությունը կենտրոնացնում
է դեպի մայրը,իսկ եթե մայրը իր տեսակետը տարածում է առհասարակ բոլոր տղամարդկանց վրս,ապա
տղա երեխային դժվար է լինում մեծանալ որպես տղամարդ,և նրա մոտ ձևավորվում է կանացի
հոգեբանական որակներ և հետաքրքրություններ։
Աղջիկ երեխայի մոտ կորչում է վստահությունն ու հավատը տղամարդու
կերպարի հանդեպ։Նման մտածելակերպով աղջիկները դժվարությամբ են ընտանիք կազմում,քանի
որ չեն հավատում իրական սիրուն,ընտանիքի ամրությանը,պաշտպանված լինելուն։
Աղջիկ երեխան մերժելով մոր բնավորության գծերը,նրա վարքը,խնամքը
և չունենալով տղամարդու կերպարի մասին ոչ հստակ պատկերացում,կարող է չմտածված և անկանխատեսելի
քայլերի գնալ։
Կանանց համար ամուսնալուծության փաստը ընկալվում է որպես՝
ողբերգություն։Նման իրավիճակի արթարացումը հիմնականում ուղեկցվում է նախկին ամուսնու
կերպարի փնովմամբ։Նման բացասական վերաբերմունքը ազդում է նաև երեխաների վրա,հիմնականում
5-6 տարեկան հասակում,ինչպես նաև դեռահասության տարիքում։Այս տեսակի մայրերը առհասարակ
բացասաբար են վերաբերվում երեխա-հայր հանդիպումներին։
Կա ոչ լիարժեք ընտանիքի այնպիսի կատեգորիա,այսպես կոչված
ֆունկցիոնալ անհատական ընտանիք։Այս խմբում կան երկու ծնողներ,սակայն առանց երեխաների,ծնողները
չունենալով մասնագիտական սոցիալական կամ այլ
պատճառներ,նրանք փոքր ժամանակ են հատկացնում ընտանիքի համար,երեխաների հետ հաղորդակցումը
սովորաբար հնարավոր է լինում հանգստյան օրերին,և նույնիսկ այդ օրերը սահմանափակված
են մի քանի ժամով։
Ոչ լրիվ ընտանիքի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունները
միայն ծնողի և մեկ երեխայի ներկայությունն է։Ամուսնության լուծարման,ծնողներից մեկի
մահվան և նրանց բաժանման արդյունքում ձևավորվում է ոչ լրիվ ընտանիքը։
Այս առումով միայնակ ծնող է ձևավորվում հետևյալ ընտանիքի
տեսակները՝
·
Որբացած
·
Ծնողազուրկ
·
Ամուսնալուծված
Ընտանիքում սերունդների քանակով պայմանավորված կարող է լինել
անավարտ
պարզ՝ մեկ կամ մի քանի երեխաներ ունեցող մայր(հայր), և անավարտ
ընդլայնված՝ մեկ կամ մի քանի երեխաների
և այլ հարազատների հետ մայր(հայր)։
Նշեմ,որ շատ դեպքերում,երեխաների դաստիարակությամբ կարող
է զբաղվել մեկ այլ խնամակալ,ծնողի բավարար ժամանակ չունենալու պատճառով։
Յուրաքանչյուր ոչ լիարժեք ընտանիք առանձնանում է հետևյալ
հատկանիշներով՝
1.
Անապահով ընտանիք
Այն ձևավորվում է ծնողներից մեկի մահվան արդյունքում։Չնայած
նրան,որ սիրելիի կորուստը սարսափելի հարված է,որը կարող է առաջ բերել շատ խոչընդոտներ
և ճգնաժամեր,այնուամենայնիվ տան մնացած անդամները կարող են լինել համախմբված և պահպանել
ընտանիքի ամբողջական փոխհարաբերությունները մահացած ծնողի հարազատների հետ։Նշեմ,որ
նման իրավիճակներում ծնողը կարող է վերամիավորվել մեկ այլ անձի հետ։Ճիշտ է նման իրավիճակը ազդում է որբացած երեխաների զարգացման հարցում,սակայն
տան մեծահասակները հանգիստ մթնոլորտ են ապահովվում երեխաների համար՝ մահացած ծնողի
մասին պատմում լավագույնը,գուցե նույնիսկ իդեալականացնում նրան։Օրինակ՝ մայրը մահացել,
և երեխան չի հիշում նրան,սակայն հպարտանում է նրա գեղեցկությամբ,բարությամբ,ազնվությամբ։
2.
Ոչ լրիվ
ամուսնալուծված ընտանիք
Երեխայի համար ընտանիքը այնպիսի միջավայր է,որտեղ ձևավորվում
է ֆիզիկական,մտավոր և հուզական զարգացման պայմանները։
Սա հանգեցնում է այն հանգամանքին,որ երեխան ստանում է հոգեբանական
վնասվածք,շեղում այն պատճառով,որ
ծնողները ինչ֊ինչ պատճառռով չեն կարողացել կամ չեն ցանկացել ապրել միասին։Ծնողների
ամուսնալուծության հետևանքը արտացոլվում են երեխայի հոգեկանի վրա,պատճառելով երեխային անբարեխղճություն,ամոթի
և վախի զգացում։
3.
Միայնակ մայրիկի ընտանիք
Նման ընտանիքներին համարում են ծայրահեղական
ընտանիքներ(միայնակ
մոր ընտանիք), որը սկսվում է երեխայի ծննդից։Տարբեր հանգամանքների պատճառով մի
կին որոշում է ունենալ երեխա առանց ամունության,հնարավոր է մենակությունը,մայր դառնալու
ցանկությունը նման կերպ բավարարելու համար։
Ներկայացնեմ ոչ լիարժեք ընտանիքների
խնդիրները,որոնք կատարում են հետևյալ գործառույթները։
1.
Կրթական գործառույթ
(ուսում)
2.
Տնտեսական
գործառույթ (եկամուտ,ապրելու հնարավորություն)
3.
Հուզական գործառույթ
(հոգեբանական կարիքի բավարարում)
4.
Հոգևոր հաղորդակցության
գործառույթ
5.
Նախնական սոցիալական
վերահսկողության գործառույթ (ընտանիքի անդամների կողմից սոցիալական նորմերի կատարումը)
·
Սոցիալական աշխատողի
դերը ոչ լրիվ ընտանիքի հետ.
Հոգեբանական և այլ դժվարություններ ունեցող ոչ լրիվ ընտանիքի
հետ սոցիալալան աշխատողի աշխատանքի առավել արդյունավետ մեթոդներից մեկը ընտանեկան թերապիայի
մեթոդն է։ Ընտանեկան թերապիան սովորաբար ընկալվում է որպես հոգեբանական մեթոդների համալիր՝
ընտանիքում անհատի հոգեբանական օգնության,ինչպես նաև ընտանեկան հարաբերությունները
բարելավելու նպատակով։
Ընտանեկան թերապիայի ցուցիչը այն իրավիճակն է,երբ ոչ լիարժեք
ընտանիքը չի կարողանում հաղթահարել հիմնական գործառույթների կատարումը։ Ընտանիքի հետ
թերապևտիկ աշխատանքը սկսվում է ախտորոշման փուլից։Ախտորոշումը բժշկական մոդելի տերմին
է։
Ընտանիքի հետ աշխատելիս սոցիալական աշխատողը պարտադիր պետք է ունենա մի ամբողջ ընտանիքի պատկեր,
նույնիսկ եթե ընտանիքը ժամանել է ոչ լիարժեք կազմով։
Ընտանեկան հետազոտությունը պետք է ներառի ընտանիքի ուժեղ
և թույլ կողմերի պատկերը,արդյունավետ գործունեությունը,ինչպես նաև խնդրի ծագման որոնումը։
Ընտանեկան սոցիալական թերապիայի գործընթացը բաժանվում է 4 փուլի՝
1.
Փոխհարաբերություններ
սոցիալական աշխատողի հետ
2.
Ախտորոշում
(նպատակ)
3.
Միավորող փուլ
(ինտեգրատիվ)
4.
Ընտանիքի սոցիալական
թերապիայի ավարտ (ավարտական փուլ)
Առաջին փուլում մասնագետի
խնդիրն է միավորել ընտանիքը։ Իմիտացիոն տեխնիկայի օգնությամբ մասնագետը փորձում է հաղորդակցվել
այն մեզվով, որը հասկանալի է ընտանիքի անդամների համար։Մասնագետի և ընտսնիքի անդամների
հետ խորհրդակցման ժամանակ չպետք է վերլուծել մասնակիցների վարքային մոտիվացիան օգտագործելով
արժեքային դատողություններ,քանի որ,սա մի կողմից
խոչընդոտում է ընտանիքի անդամների անձնական աճը,մյուս կողմից ամրացնում է անհատական
և խմբային պաշտպանության մեխանիզմը։
Երկրորդ փուլում մասնագետի խնդիրն է բացահայտել ընտանեկան կանոնները և հավատալիքները,որոնց
միջոցով ընտանեկան հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում։ Նման ընտանիքների
վերլուծության հետազոտական մասում առաջ է քաշվում մի շարք խնդիրներ՝ միայնակ ծնողների
ընտանիքի հայեցակարգը,միայնակ ծնողների ընտանեկան խնդիրները,միայնակ ծնողների ընտանիքների
ձևավորման աղբյուրները։
Երրորդ փուլը միավորող փուլն է, որը ամբողջությամբ կազմված է հիմնախնդրի քննարկման ընթացքում ընտանիքի անդամների փոխգործողություններից: Սա քննարկումների փուլն է: Թերապիայի մասնակիցները կարծիքներ են փոխանակում, և կարելի է ասել, որ այս փուլում հիմնախնդիրը սկսում են լուծում ստանալ,. քանի որ քննարկումը այդ ուղղությամբ է տարվում: Սոցիալական աշխատողի դերն այստեղ ավելի պասիվ է, նա միայն հետևում է ու լսում: Սոցիալական աշխատողը թերապիայի մասնակիցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացնում է պրոբլեմի լուծման վրա, դրա համար ստեղծում հաղորդակցվելու համար բարենպաստ մթնոլորտ:
Փուլ՝ չորրորդ, Այս փուլում համաձայնություն է կնքվում հիմնախնդրի վերջնական լուծման շուրջ: Դա համարվում է թերապիայի բարեհաջող արդյունքը, սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ միշտ է պրոբլեմը հեշտ ու անցավ լուծվում: Թերապիայի վերջնարդյունք կարող է համարվել նաև լարված, անհանգիստ միջավայրի անհետացումը: Բացի դրանից, այս փուլում կարող են պլանավորվել ընտանիքի հետագա գործընթացները և որոշում ընդունվել կա՛մ թերապևտի-սոցիալական աշխատողի, կա՛մ թերապևտների խմբի լրացուցիչ այցելությունների մասին:
Ընտանիքի հետ աշխատելիս սոցիալական աշխատողի նպատակն է դրականորեն կողմնորոշել ընտանիքին, տարբերակել դժվարություններն ու հավաքագրել ընտանեկան ներուժը՝ նպատակին հասնելու համար:
Ընտանիքի հետ աշխատելիս սոցիալական աշխատողի նպատակն է դրականորեն կողմնորոշել ընտանիքին, տարբերակել դժվարություններն ու հավաքագրել ընտանեկան ներուժը՝ նպատակին հասնելու համար:
Ոչ լիարժեք ընտանիքները ընտանեկան կյանքի ձևավորման ձև է,որը
դարձել է մարդկային պատմության ներկայիս տարածված խնդիրներից մեկը։քԵվ սա փաստ է։
Լավ կամ վատ,դա կարելի է դիտել տարբեր տեսանկյուններից։Պետության
տնտեսական տեսանկյունից միայնակ ծնողների ընտանիքների տարածումը լրացուցիչ ֆինանսական
ծանրաբեռնվածություն է առաջացնում,քանի որ միայնակ ծնող ընտանիքների զգալի մասը գործնականում
ապացուցում է,որ նյութապես աջակցության կարիք ունեն։»
Комментариев нет:
Отправить комментарий