четверг, 25 апреля 2019 г.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»․ Լիլիթ Վարդանյան



«1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվածների մի մասը ապաստան գտավ Սիրիայում՝ փորձելով հարմարվել նոր միջավայրում և արաբական աշխարհում ստեղծելով իրենց փոքրիկ Հայաստան։ Այնուամենայնիվ, իրավիճակն այսօր այնպիսին է, որ սիրիահայությունը ստիպված բռնել է գաղթի ճամփան՝ ապաստան գտնելով տարբեր երկրներում: Սկսվեց սիրիահայերի մեծ ներհոսքը նաև դեպի Հայաստան։ Սիրիայում հակամարտությունների մեկնարկից առ այսօր ավելի քան 20 000 սիրիահայ բնակիչներ են ժամանել Հայատան[1]:
Տեղահանումը և միգրացիան ենթադրում են բազմաթիվ դժվարություններ: Այդուհանդերձ՝ Հայաստանում հայտնված սիրիահայերը ունեն որոշակի առավելություններ: Դրանք կապված են մի շարք գործոնների հետ՝
·         սիրիահայերը օտար երկրում չեն՝ հայրենիքում են,
·         տիրապետում են հայոց լեզվին, որը թույլ է տալիս նրանց հաղորդակցվել,
·         ծանոթ են հայ և հայաստանյան մշակույթին,
·         ՀՀ կառավարությունը, սփյուրահայությունը, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններն աջակցում են Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացին:
ՀՀ կառավարությունը աջակցում է սիրիահայերին՝ նրանց ընտրության հնարավորություն տալով պաշտպանության երեք տարբերակների միջև.
·         Քաղաքացիություն ձեռք բերելու հեշտացված տարբերակ
·         Ապաստան հայցելու արագացված ընթացակարգեր
·         Արտոնյալ պայմաններով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կացության իրավունքի ձեռքբերում:
Այն հիմնախնդիրները, որոնց հետ բախվում են սիրիահայերը Հայաստանում, համանման են յուրաքանչյուր փախստականի կամ փախստականի նման իրավիճակում հայտնված անձի հիմնախնդիրների հետ: Դրանք են՝ կացարանի, կրթության, զբաղվածության, տնտեսական հիմնախնդիրները, մշակութային հարմարման և լեզվական խոչընդոտների հաղթահարման դժվարությունները:
Սիրիահայերի ներհոսքը Հայաստան, բնականաբար չէր կարող անմասն մնալ ԶԼՄ-ների ուշադրությունից: ԶԼՄ-ները սկսեցին պատերազմի և դեպի Հայաստան սիիահայերի ներհոսքի բուռն քննարկումն ու լուսաբանումը։ Լրատվական գործառույթի հետ մեկտեղ ԶԼՄ-ները իրականացնում են նաև կոմունիակացիոն գործառույթ, ապահովելով հանրային հիմնախնդիրների վերբերյալ դիսկուրսի զարգացումն ու փոխակերպումը, ձևավորում են հասարակության վերաբերմունքը այս կամ այն երևույթի մասին, հետևաբար նաև կարող են մեծ դեր խաղալ Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացում՝ նպաստելով տեղաբնակ հայերի և փախստականի վիճակում հայտնված սիրիահայերի մոտ դրական վերաբերմունք միմյանց նկատմամբ և կանխարգելելով կարծրատիպերի ազդեցությունն ու տարածումը:
Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացում ԶԼՄ դերն ուսումնասիրելու նպատակով 2017 թվականին իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն՝
·         Բովանդակային վերլուծության են ենթարկվել տեղական 4 էկեկտրոնային լրատվական կայքերը (aravot.am, news.am, panaremnian.am, mediamax.am)։ Հետազոտության հիմք են հանդիսացել վերոնշյալ կայքերի 2016թ մայիսից մինչև 2017թ. մայիս ընկած ժամանակահատվածում հրապարակված հոդվածները սիրահայերի մասին: Վեր են լուծվել ավելի քան 90 հոդված:
·         Ֆոկուս-խմբային քննարկումներ են իրականացվել 18-30 տարեկան տեղաբանակ երիտասարդ հայերի հետ՝ սիրիահայերի նկատմամբ նրանց վերաբերմունքն ու կարծրատիպերը  ուսումնասիրելու նպատակով։
Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ԶԼՄ-ները լուսաբանում են հիմնականում մի քանի խոշոր սոցիալական հիմանխնդիրներ, որոնց հետ բախվում են սիրիահայերը Հայաստանում: Դրանք են՝ զբաղվածություն, լեզվական դժվարություններ և բնակարանային ապահովման խնդիրներ։
Զբաղվածության հիմնախնդրի վերաբերյալ առկա էին ինչպես ինտեգրման տեսանկյունից դրական պրակտիկաների վերաբերյալ հրապարակումներ, այնպես էլ՝ բացասական պրակտիկաներ, ինտեգրմանը խոչընդոտող։ Դրական պրակտիկաներ լուսաբանող հրապարակումներում տեղ էին գտել հարցազրույցներ Հայաստանում հաստատված և սեփական բիզնեսը հիմնած սիրիահայերի վերաբերյալ, որոնք կարողացել էին զբաղեցնել իրենց տեղը հայաստանյան շուկայում ինչպես պետությունից ստացած որոշակի նյութական աջակցության շնորհիվ, այնպես էլ սեփական միջոցներով։ Այդ հոդվածներում տեղ են գտել հետևյալ արտահայտությունները.
«Եթե դժգոհես, ամբողջ կյանքումդ այդպես էլ կապրես»
«Մենք համաձայն ենք ամեն տեսակի աշխատանքի»
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությանը, որ այս դժվար պայմաններում օգնեց մեզ»
«Լավ կլինի, լավ է էլի, լավ է…» 
Բացասական կոննոտացիա պարունակող հրապարակումները պարունակում էին սիրիահայերի դժգոհությունները իրենց աշխատավարձերից և տվյալ խնդրին հայաստանյան պաշտոնյաների արձգանքը։ Երբեմն ինտեգրման տեսանկյունից ոչ բարենպաստ արտահայտություններ օգտագործվել են անգամ որպես հոդվածների վերնագիր:
«Հարցին, որ սիրիահայերը դժգոհում են աշխատանք չունենալու հետ կապված՝ Սփյուրքի նախարարը պատասխանեց, որ ոչ այդքան աշխատանք չկա, որքան բարձր վարձատրվող աշխատանք. «Իրենց երբ առաջարկվում է 500-600 դոլար աշխատավարձով աշխատանք, դժկամությամբ են ընդունում, ուզում են 1000 դոլարի, 2000 դոլարի»:
Շատ էին նաև հրապարակումներ սիրիահայերի համար կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքների վերաբերյալ, որոնք մեկ տասնյակից ավելին էին։ Այստեղ դժգոհություն էին հայտնում սիրիահայերը, նշելով. «ամիսը 1 ցուցահադես՝ սա աշխատանք չէ» ։
Բնակարանային ապահովման հիմնախնդրի վերաբերյալ հրապարակումներում նույնպես կարելի է առանձնացնել ինտեգրման տեսանկյունից ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունեցող լրատվություն: Օրինակ` 2013թ հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը, ըստ որի՝ մինչև 2015 թվականը պետք է կառուցվեր «Նոր Հալեպ» թաղամասը և բնակարան գնելու նպատակով հաշվառվել էին ավելի քան 600 սիրիահայ ընտանիք։ Որոշմանը հաջորդիվ տարբեր պաշտոնյաներ հանդես եկան «կոչ»-ով, որպեսզի բարեգործները ներդրումներ կատարեն «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար: Հայկական մամուլը սկսեց ակտիվ լուսաբանել, թե ինչքան հողատարածք է գնվել, ինչքան գումար է նվիրաբերվել, ինչքան գումար են ծախսել այդ ծրագիրն իրականացնելու համար, ինչքան սիրիահայ է ցանկանում բնակարան գնել և այլն։ Սակայն ժամանակի ընթացքում ԶԼՄ-ները դադարեցին լուսաբանել այդ իրադարձությունը. 2014 թվականին չի հրապարակվել որևէ հոդված այն մասին, որ չի սկսվել որևէ աշխատանք թաղամասի կառուցման համար: Իսկ արդեն 2015 թվականին, երբ պետք է արդեն կառուցված լիներ թաղամասը, վերսկսվեցին հրապարակումները, սակայն ոչ թե այն մասին, թե ինչու չկառուցվեց թաղամասը և ինչ եղավ այդ ավելի քան 600 սիրիահայ ընտանիքների ճակատագիրը, այլ այն մասին, թե ինչ ճակատագիր ունեցավ Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 42մլն դրամը։ Նման տեղեկատվությունը թեև անուղղակիորեն, բայց բացասական ստվեր է գցում քննարկվող հիմնախնդրի և բոլոր դերակատարների ու շահագրգիռ կողմերի վրա:  
Կրթության հիմնախնդրի վերաբերյալ հրապարակումներում նույպես խոսվում է սիրիահայերին տրամադրվող աջակցության մասին: Եվ հենց  կրթության և լեզվական տարբերություններն են շեշտվում որպես առաջնային սիրիահայերի կողմից«Ամենամեծը լեզվի դժվարությունն էր: Դուք շատ ռուսերեն բառեր եք օգտագործում, բացի այդ էլ կան բառեր, որ և արևելահայերենում, և արևմտահայերենում նույնն են, բայց տարբեր բաներ են նշանակում: Սակայն տարիների ընթացքում դա էլ է հնարավոր լուծել»։
Այսպիսով, հետազոտության ընթացքում պարզ դարձավ, որ ԶԼՄ-ները մեծամասամբ լուսաբանում են սիրիահայերին տրամադրվող օգնության վերաբերյալ հրապարակումներ. վերլուծված 90 հոդվածներից 40-ում խոսվում էր միայն սիրիահայերին տրամադրվող աջակցության և հատկապես նյութական աջակցության մասին՝ ոչ միայն արդեն Հայաստան վերադարձած սիրիահայերին, այլև Սիրիայում մնացած։
«Կառավարությունը սիրիահայերին օգնելու նպատակով 43 միլիոն դրամ հատկացրեց»
 «436 սիրիահայ ուսանողի 2016-2017 ուստարվա վարձի 70%-ը վճարել են կառավարությունն ու ՀԿ-ները»
 «Սիրիահայ երեխաները շնորհակալական նամակներ են հղել Հայաստանին` ձմեռային վերարկուների համար»
«40 սիրիահայ երեխաներին տրամադրվել են նվերներ»
 «Վիվա Սել-ՄՏՍ-ն աջակցում է հայրենադարձված, հատուկ կարիքներով սիրիահայերին»
«Սիրիահայերի օգնության հիմնադրամը 100.000 դոլար է փոխանցել Հալեպի հայ համայնքին»
Վերոհիշյալ հրապարակումներն ունեն Հայաստանը և դոնոր կազմակերպությունները գովաբանող բովանդակություն՝ պատմելով, թե որքան գումար է ծախսվում սիրիահայերի համար և ինչքան օգնություն է տրամադրվում սիրիահայերին:
Նման հրապարակումների ազդեցությունը միանշանակ չէ ընթերցողի վրա: Այն ռիսկային է ինչպես հայաստանցի հայերի, այնպես էլ սիրիահայերի ընկալումների և հիմնախնդրին վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից: Եթե սիրիահայերի մոտ նման հրապարակումները ձևավորում են բարձր ակնկալիքներ, որոնց հաճախ հետևում է հիասթափությունը, ապա տեղաբնակ հայերի մոտ նման հրապարուկները առաջացնում են անարդարության զգացում, քանի որ փախստականի իրավիճակում հայտնված սիրիահայերը ստանում են ավելի շատ սոցիալական աջակցություն Հայաստանում, քան հայաստանցիները, մասնավորապես խոցելի խմբերի ներկայացուցիչները: Այս ամենին միանում և ծայրահեղական երանգ են ստանում տեղաբնակ հայերի կարծրատիպերը սիրիահայերի և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ։
Հայաստանցի երիտասարդների հետ իրականացված ֆոկուս խմբերը թույլ տվեցին եզրակացնել, որ հայաստանցի երիտասարդների մեծ մասը տեղյակ են սիրիահայերի՝ Հայաստան վերադառնալու պատճառների մասին, սակայն առկա տեղեկատվությունը չի ձևավորում ինտեգրման համար բարենպաստ վերաբերմունք սիրիահայերի նկատմամբ.
«Եթե սիրիահայերը եկել են Հայաստան, պարտավոր են սովորել արևելահայերենը»
«Հայաստանի տարբեր խանութների և կրպակների վրա արաբական տառերի առկայության տհաճ է»
«Էսթետիկ տեսանկյուից տհաճ է անգամ նրանց ներկայությունը» 
Նման արտահայտություններն ու վերաբերմունքը, որոնք այս կամ այն կերպ իրենց արտացոլումն են գտնում նաև վարքի մեջ և պայմանավորում են ինտեգրման գործընթացի ընթացքը, խորը արքետիպային հիմքեր ունեն: Արաբատառ գիրը և սիրիահայերի տարբերվող արտաքինը ասոցիացվում են արաբական, այն է՝ մուսուլմանական, աշխարհի հետ: Տեղաբնակ հայերը նույնացնում են սիրիահայերին արաբների հետ, ինչը պայմանավորված է նաև արաբական երկրներից և Պարսկաստանից տուրիստների ներհոսքով:
Դրական դիրքորոշումներ սիրիահայերի նկատմամբ արտահայտում էին այն տեղացի հայերը, որոնք ունեն սիրիահայ ծանոթներ և անմիջական շփում նրանց հետ:
Ինչպես նշվեց ԶԼՄ-ներում գերակայում էին սիրիահայերին տրամադրվող աջակցության մասին հրապարակումները, դա անմասն չէր կարող մնալ հայաստանաբնակների ուշադրությունրց և միանշանակ իր ազդեցությունն է թողել հայաստանաբնակների վրա: Չնայած, որ սիրիահայերին օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը գիտակցված է, այնուամենայնիվ առաջնահերթ է համարվում հայաստանաբնականերին սոցիալական աջակցության տրմադրումը:
«Հայաստանում կան շատ անապահով հայեր, ում թողած, սիրիահայերին են տրամադրում ֆինանսական օգնություն ու դեռ մի բան էլ՝  դժգոհում են։ Առաջինը պետք է հայաստանաբնակներին օգնություն տրամադրեն, հետո իրենց»։
Այսպիսով, հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ԶԼՄ-ները չեն նպաստում սիրիահայերի ինտեգրմանը: Հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ներում տպագրվող հոդվածները չեն նպաստում հայաբնակների մոտ սիրիահայերի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև անտեսում են, չեն թիրախավորում սիրիահայերի ինտեգրման հետ կապված տեղաբնակ հայերին անհանգստացնող խնդիրները, ինչը բացասական վերաբերմունքի և կարծրատիպերի ձևավորման հիմք է հանդիսանում և հայաստանյան հասարակության մեջ սիրիահայերի սոցիալական օտարման ռիսկեր է պարունակում։»


[1]  Տես՝ Հայաստանում ապաստան հայցող, փախստական և տեղահանված երեխաների իրավիճակի գնահատում: ՅՈՒՆԻՍԵՖ: Գլուխ 1: Նախապատմությունը: էջ 20: Երևան: 2016թ:

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՉ ԼՐԻՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ»․ Լիանա Խալաթյան





«Ոչ լրիվ ընտանիքը փոքր սոցիալական խումբ է,որը մասնակի թերի կապեր ունի,երբ չկա  ավանդական հայր-մայր-երեխա հարաբերությունները։Միայնակ ծնող ժամանակակից ընտանիքի հիմնական սոցիալ-դեմոգրաֆիական տեսակներից մեկն է։Ոչ լրիվ ընտանիքը բաղկացած է մեկ ծնողից և նրա հետ ապրող երեխաներից։ Ոչ լրիվ ընտանիքը ձևավորվում է ծնողներից մեկի մահվան,ամուսնալուծության,անօրինական երեխաների ծնունդների,ընտանեկան հարաբերությունների փլուզման հետևանքով։Կան ոչ լրիվ ընտանիքների ձևավորման մի քանի աղբյուրներ,ամենատարածվածը կապված է ամուսինների ամուսնալուծության հետ։Հաշվի առնելով  սոցիոլոգիական տվյալները,ամուսնալուծության ամենատարածված պատճառները՝ալկոհոլիզմն է,դավաճանությունները,մեկ այլ ընտանիքի ստեղծումը և միմյանց չհասկանալը։
Ոչ լրիվ ընտանիքում ծննդաբերությունը կապված է մի շարք կենսական դժվարությունների հետ,որոնց հաղթահարումը մեծապես կախված է միայնակ մայրերի անձնական և հոգևոր բարոյական հատկություններից։Միայնակ մայրերի հատուկ կատեգորիա ներկայացված են երիտասարդ կանայք,որոնք որպես կանոն անձեռնմխելի են,չունեն կրթություն և մասնագիտություն,ոչ մի գաղափար մայրության,երեխային մեծացման հմտությունների և ունակությունների մասին։Սա էական աղդեցություն է ունենում կանանց վարքագծի և նրանց վերաբերմունքի վրա։
Ինչ վերաբերվում է վաղ տարիքում ամուսնություններին,այս գործընթացը անկասկած խթանում է ամուսինների սոցիալական և քաղաքացիական անբավարարությանը,նրանց անպատասխանատու վերաբերմունքը ընտանիքի հանդեպ,ինչպես նաև հղիության և ծննդաբերության հետևանքով հարկադիր ամուսնության քանակի ավելացմամբ։
Ոչ լրիվ ընտանիքում երեխայի դաստիարակման հարցը մոր կողմից առավել հստակ և շեշտված է լինում,քան լիարժեք ընտանեկան կառույցում։Սովորաբար դա առավել արտահայտված է,երբ ընտանիքի ոչ լիարժեքության պատճառն ամուսնալուծությունն է,երբ  ծնողները չհասկանալով միմյանց,բախվելով շատ խոչընդոտների,ցանկանում են ապրել առանձին։
Ուշադրություն  դարձնենք  այն փաստին,որ շատ դեպքերում ամուսնալուծության նախաձեռնողը կինն է։
Մոր սիրո հիմքում բաց չթողնելուբովանդակությունն է։Հետագայում միայն մոր խնամքը (գերխնամքը) երեխայի մեջ առաջացնում է ըմբոստություն,ինչն առավել արտահայտված դրսևորվում է դեռահասության տարիքում։Նման իրավիճակը հետևանքային բնույթ է կրում թե՛ տղա,թե՛ աղջիկ երեխաների հետագա զարգացման և ձևավորման մեջ։Օրինակ՝  երիտասարդը,ով մեծացել է կանացի միջավայրում,հաճախ իր կյանքի ընթացքում փնտրում է մոր պես կնոջ,ով իրեն կհասկանա կես խոսքից,սիրով կնդունի իր որոշումները,կլինի քնքուշ,հոգատար,խնամող։Նա վախենում է ինքնուրույնությունից,որին երբեք սովոր չի եղել մայրական ընտանիքում։
Հորից հիասթափված տղան իր ամբողջ սերը և ուշադրությունը կենտրոնացնում է դեպի մայրը,իսկ եթե մայրը իր տեսակետը տարածում է առհասարակ բոլոր տղամարդկանց վրս,ապա տղա երեխային դժվար է լինում մեծանալ որպես տղամարդ,և նրա մոտ ձևավորվում է կանացի հոգեբանական որակներ և հետաքրքրություններ։
Աղջիկ երեխայի մոտ կորչում է վստահությունն ու հավատը տղամարդու կերպարի հանդեպ։Նման մտածելակերպով աղջիկները դժվարությամբ են ընտանիք կազմում,քանի որ չեն հավատում իրական սիրուն,ընտանիքի ամրությանը,պաշտպանված լինելուն։
Աղջիկ երեխան մերժելով մոր բնավորության գծերը,նրա վարքը,խնամքը և չունենալով տղամարդու կերպարի մասին ոչ հստակ պատկերացում,կարող է չմտածված և անկանխատեսելի քայլերի գնալ։
Կանանց համար ամուսնալուծության փաստը ընկալվում է որպես՝ ողբերգություն։Նման իրավիճակի արթարացումը հիմնականում ուղեկցվում է նախկին ամուսնու կերպարի փնովմամբ։Նման բացասական վերաբերմունքը ազդում է նաև երեխաների վրա,հիմնականում 5-6 տարեկան հասակում,ինչպես նաև դեռահասության տարիքում։Այս տեսակի մայրերը առհասարակ բացասաբար են վերաբերվում երեխա-հայր հանդիպումներին։
Կա ոչ լիարժեք ընտանիքի այնպիսի կատեգորիա,այսպես կոչված ֆունկցիոնալ անհատական ընտանիք։Այս խմբում կան երկու ծնողներ,սակայն առանց երեխաների,ծնողները չունենալով  մասնագիտական սոցիալական կամ այլ պատճառներ,նրանք փոքր ժամանակ են հատկացնում ընտանիքի համար,երեխաների հետ հաղորդակցումը սովորաբար հնարավոր է լինում հանգստյան օրերին,և նույնիսկ այդ օրերը սահմանափակված են մի քանի ժամով։
Ոչ լրիվ ընտանիքի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունները միայն ծնողի և մեկ երեխայի ներկայությունն է։Ամուսնության լուծարման,ծնողներից մեկի մահվան և նրանց բաժանման արդյունքում ձևավորվում է ոչ լրիվ ընտանիքը։
Այս առումով միայնակ ծնող է ձևավորվում հետևյալ ընտանիքի տեսակները՝
·         Որբացած
·         Ծնողազուրկ
·         Ամուսնալուծված
Ընտանիքում սերունդների քանակով պայմանավորված կարող է լինել անավարտ պարզ՝ մեկ կամ մի քանի երեխաներ ունեցող մայր(հայր), և անավարտ ընդլայնված՝   մեկ կամ մի քանի երեխաների և այլ հարազատների հետ մայր(հայր)։
Նշեմ,որ շատ դեպքերում,երեխաների դաստիարակությամբ կարող է զբաղվել մեկ այլ խնամակալ,ծնողի բավարար ժամանակ չունենալու պատճառով։
Յուրաքանչյուր ոչ լիարժեք ընտանիք առանձնանում է հետևյալ հատկանիշներով՝
1.      Անապահով ընտանիք
Այն ձևավորվում է ծնողներից մեկի մահվան արդյունքում։Չնայած նրան,որ սիրելիի կորուստը սարսափելի հարված է,որը կարող է առաջ բերել շատ խոչընդոտներ և ճգնաժամեր,այնուամենայնիվ տան մնացած անդամները կարող են լինել համախմբված և պահպանել ընտանիքի ամբողջական փոխհարաբերությունները մահացած ծնողի հարազատների հետ։Նշեմ,որ նման իրավիճակներում ծնողը կարող է վերամիավորվել մեկ այլ անձի հետ։Ճիշտ է  նման իրավիճակը  ազդում է որբացած երեխաների զարգացման հարցում,սակայն տան մեծահասակները հանգիստ մթնոլորտ են ապահովվում երեխաների համար՝ մահացած ծնողի մասին պատմում լավագույնը,գուցե նույնիսկ իդեալականացնում նրան։Օրինակ՝ մայրը մահացել, և երեխան չի հիշում նրան,սակայն հպարտանում է նրա գեղեցկությամբ,բարությամբ,ազնվությամբ։
2.      Ոչ լրիվ ամուսնալուծված ընտանիք
Երեխայի համար ընտանիքը այնպիսի միջավայր է,որտեղ ձևավորվում է ֆիզիկական,մտավոր և հուզական զարգացման պայմանները։
Սա հանգեցնում է այն հանգամանքին,որ երեխան ստանում է հոգեբանական վնասվածք,շեղում այն պատճառով,որ ծնողները ինչ֊ինչ պատճառռով չեն կարողացել կամ չեն ցանկացել ապրել միասին։Ծնողների ամուսնալուծության հետևանքը արտացոլվում են  երեխայի հոգեկանի վրա,պատճառելով երեխային անբարեխղճություն,ամոթի և վախի զգացում։
3.      Միայնակ մայրիկի ընտանիք
Նման ընտանիքներին համարում են ծայրահեղական ընտանիքներ(միայնակ մոր ընտանիք), որը սկսվում է երեխայի ծննդից։Տարբեր հանգամանքների պատճառով մի կին որոշում է ունենալ երեխա առանց ամունության,հնարավոր է մենակությունը,մայր դառնալու ցանկությունը նման կերպ բավարարելու համար։
Ներկայացնեմ ոչ լիարժեք ընտանիքների խնդիրները,որոնք կատարում են հետևյալ գործառույթները։
1.      Կրթական գործառույթ (ուսում)
2.      Տնտեսական գործառույթ (եկամուտ,ապրելու հնարավորություն)
3.      Հուզական գործառույթ (հոգեբանական կարիքի բավարարում)
4.      Հոգևոր հաղորդակցության գործառույթ
5.      Նախնական սոցիալական վերահսկողության գործառույթ (ընտանիքի անդամների կողմից սոցիալական նորմերի կատարումը)


·         Սոցիալական աշխատողի դերը ոչ լրիվ  ընտանիքի հետ.
Հոգեբանական և այլ դժվարություններ ունեցող ոչ լրիվ ընտանիքի հետ սոցիալալան աշխատողի աշխատանքի առավել արդյունավետ մեթոդներից մեկը ընտանեկան թերապիայի մեթոդն է։ Ընտանեկան թերապիան սովորաբար ընկալվում է որպես հոգեբանական մեթոդների համալիր՝ ընտանիքում անհատի հոգեբանական օգնության,ինչպես նաև ընտանեկան հարաբերությունները բարելավելու նպատակով։
Ընտանեկան թերապիայի ցուցիչը այն իրավիճակն է,երբ ոչ լիարժեք ընտանիքը չի կարողանում հաղթահարել հիմնական գործառույթների կատարումը։ Ընտանիքի հետ թերապևտիկ աշխատանքը սկսվում է ախտորոշման փուլից։Ախտորոշումը բժշկական մոդելի տերմին է։
Ընտանիքի հետ աշխատելիս սոցիալական աշխատողը  պարտադիր պետք է ունենա մի ամբողջ ընտանիքի պատկեր, նույնիսկ եթե ընտանիքը ժամանել է ոչ լիարժեք կազմով։
Ընտանեկան հետազոտությունը պետք է ներառի ընտանիքի ուժեղ և թույլ կողմերի պատկերը,արդյունավետ գործունեությունը,ինչպես նաև խնդրի ծագման որոնումը։
Ընտանեկան սոցիալական թերապիայի գործընթացը բաժանվում է 4 փուլի՝
1.      Փոխհարաբերություններ սոցիալական աշխատողի հետ
2.      Ախտորոշում (նպատակ)
3.      Միավորող փուլ (ինտեգրատիվ)
4.      Ընտանիքի սոցիալական թերապիայի ավարտ (ավարտական փուլ)

Առաջին փուլում մասնագետի խնդիրն է միավորել ընտանիքը։ Իմիտացիոն տեխնիկայի օգնությամբ մասնագետը փորձում է հաղորդակցվել այն մեզվով, որը հասկանալի է ընտանիքի անդամների համար։Մասնագետի և ընտսնիքի անդամների հետ խորհրդակցման ժամանակ չպետք է վերլուծել մասնակիցների վարքային մոտիվացիան օգտագործելով  արժեքային դատողություններ,քանի որ,սա մի կողմից խոչընդոտում է ընտանիքի անդամների անձնական աճը,մյուս կողմից ամրացնում է անհատական և խմբային պաշտպանության մեխանիզմը։
Երկրորդ փուլում մասնագետի խնդիրն է բացահայտել ընտանեկան կանոնները և հավատալիքները,որոնց միջոցով ընտանեկան հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում։ Նման ընտանիքների վերլուծության  հետազոտական մասում  առաջ է քաշվում մի շարք խնդիրներ՝ միայնակ ծնողների ընտանիքի հայեցակարգը,միայնակ ծնողների ընտանեկան խնդիրները,միայնակ ծնողների ընտանիքների ձևավորման աղբյուրները։
Երրորդ փուլը միավորող փուլն է, որը ամբողջությամբ կազմված է հիմնախնդրի քննարկման ընթացքում ընտանիքի անդամների փոխգործողություններից: Սա քննարկումների փուլն է: Թերապիայի մասնակիցները կարծիքներ են փոխանակում, և կարելի է ասել, որ այս փուլում հիմնախնդիրը սկսում են լուծում ստանալ,. քանի որ քննարկումը այդ ուղղությամբ է տարվում: Սոցիալական աշխատողի դերն այստեղ ավելի պասիվ է, նա միայն հետևում է ու լսում: Սոցիալական աշխատողը թերապիայի մասնակիցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացնում է պրոբլեմի լուծման վրա, դրա համար ստեղծում հաղորդակցվելու համար բարենպաստ մթնոլորտ:
Փուլ՝ չորրորդ, Այս փուլում համաձայնություն է կնքվում հիմնախնդրի վերջնական լուծման շուրջ: Դա համարվում է թերապիայի բարեհաջող արդյունքը, սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ միշտ է պրոբլեմը հեշտ ու անցավ լուծվում: Թերապիայի վերջնարդյունք կարող է համարվել նաև լարված, անհանգիստ միջավայրի անհետացումը: Բացի դրանից, այս փուլում կարող են պլանավորվել ընտանիքի հետագա գործընթացները և որոշում ընդունվել կա՛մ թերապևտի-սոցիալական աշխատողի, կա՛մ թերապևտների խմբի լրացուցիչ այցելությունների մասին:
Ընտանիքի հետ աշխատելիս սոցիալական աշխատողի նպատակն է դրականորեն կողմնորոշել ընտանիքին, տարբերակել դժվարություններն ու հավաքագրել ընտանեկան ներուժը՝ նպատակին հասնելու համար:
Ոչ լիարժեք ընտանիքները ընտանեկան կյանքի ձևավորման ձև է,որը դարձել է մարդկային պատմության ներկայիս տարածված խնդիրներից մեկը։քԵվ սա փաստ է։
Լավ կամ վատ,դա կարելի է դիտել տարբեր տեսանկյուններից։Պետության տնտեսական տեսանկյունից միայնակ ծնողների ընտանիքների տարածումը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում,քանի որ միայնակ ծնող ընտանիքների զգալի մասը գործնականում ապացուցում է,որ նյութապես աջակցության կարիք ունեն։»