пятница, 24 апреля 2020 г.

Համավարակը կեղծ օրակարգ է. աշխարհը կարող է հաղթահարել այդ կեղծիքը



«Մարտի 13-ից 40 օր անց, ապրիլի 25-ին՝ ՀՀ-ում Հեղափոխոււթյուն կատարած ՀՀ Քաղաքացու օրը, ես վերահաստատում եմ իմ՝ արդեն անցյալում կատարած քայլերի, ասել է թե՝ ներկայացրած երազիս ձևը, բովանդակությունն ու եզրահանգումն այն մասին, որ գոյություն չունի, միֆ է այն փաստարկը, թե համաշխարհային օրակարգը կլանած մեկ վիրուսը մահացու կարող է համարվել մարդ արարածի համար։ 

Այն կեղծ օրակարգ է՝ նպատակ հետապնդելով կրճատել մարդկության թվաքանակ, ընդ որում՝ կանանց։ 

Պատասխանը ևս հստակ է՝ սերունդների աճը կանգնեցնելու և/կամ կառավարելու համար։

Մենք կարող ենք հավատալ, որ սերը վերածնվում է, և բարին հաղթանակում է, մենք կարող ենք ավարտել կրոնի հողի վրա սահմանված երրորդ համաշխարհային պատերազմը հենց այսօր և հենց հիմա, եթե ապաշխարենք և մեղքերի թողություն խնդրենք։

Լուսանկարի ձևը ներկայացնելուց հետո, վերջինիս բովանդակության մասին կխոսեմ արդեն մայիսի 1-ին»։

воскресенье, 5 апреля 2020 г.

Մենք պարտավոր ենք ապրել, Լևոն Արոնյան․ Հասմիկ Բունիաթյան



«Սիրելի Levon Aronian,
Հայաստանի անունն ու պատիվը միշտ և ամենուրեք բարձր պահող, Հայաստանի փառքը միշտ և ամենուրեք բարձր ծածանող իմ ընկեր, հարազատ և բարեկամ,
Այն, ինչ տեղի ունեցավ քո կյանքում,

Այն, ինչ տեղի ունեցավ քո ներսում,
Այն, ինչ տեղի ունեցավ քո շուրջը,
Այն, ինչը տեղի ունեցավ քո աչքերի առաջ,
Ցնցեց ոչ միայն քեզ, այլև ողջ Հայաստան աշխարհը...
Քո ցավը թևածեց մեզանից յուրաքանչյուրի օջախ, ընտանիք, սիրտ և հոգի, ստիպեց զգալ այն անդառնալի վիշտն ու կորուստը, որով պարուրվեցիր դու։
Եվ մեր ցավալի կորուստը ևս մեկ անգամ մեր գիտակցության մեջ, մեր սրտերում, մեր հոգիներում ամրացրեց՝
Դու մենակ չես...
Իմ լուռ աղոթքներն ու խաղաղության խնդրանքը քո կնոջ՝ երջանկահիշատակ Արիանայի լուսավոր հոգու հավիտյանս խաղաղության և քո՝ որպես իսկական հայ տղամարդու և հայ մարդու անկոտրուն կամքի և տոկունության հարատև ապրման համար։
Խորին հարգանքով և սիրով՝
Հասմիկ Բունիաթյան»

пятница, 27 марта 2020 г.

ԲԱՆԱԿԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ․ Հասմիկ Բունիաթյան


Սոցիալական աշխատող Հասմիկ Բունիաթյանը ֆեյսբուկի իր էջում գրում է՝

մասնագիտական տեսակետ.
Բանակին, հատկապես այս պահին և այսուհետ՝ ռազմական հոգեբաններ և սոցիալական աշխատողներ են անհրաժեշտ՝ դեպքերը բացահայտելու, կանխարգելելու և մասնագիտական միջամտություն իրականացնելու համար՝ բժիշկների հետ միասին։
Ներողություն, բայց մեր Բժիշկները պարտավոր չեն միայնակ պայքարել երկրի փրկության համար։
Կարծեմ մարդասիրությունը պայմանականություններ և այլններ չէր ճանաչում՝ երբ ի վերուստ մեզանում դա շնորհվում էր։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, կխնդրեի նկատի ունենալ, պարոն Փաշինյան։

четверг, 26 марта 2020 г.

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ․



«Ժառանգականությունը օրգանիզմների՝ սերունդների շարքում նյութափոխանակության և անհատական ամբողջական զարգացումը կրկնելու հատկությունն է։ Օրգանիզմների էվոլյուցիան տեղի է ունենում օրգանիզմի ժառանգական հատկանիշների փոփոխությունների շնորհիվ։ Մարդու համար որպես ժառանգական հատկանիշի օրինակ կարող է հանդիսանալ ծնողներից որևէ մեկից ժառանգած աչքերի շագանակագույն գույնը։ Ժառանգական հատկանիշները կարգավորվում են գեների միջոցով։ Գեները (ժառանգակիրներ) հատուկ հրամաններով կառավարում են ժառանգական հատկանիշների գոյացումը։

Այսպես, մարդու գեների հավաքածուն կամ գենոմը ձևավորվում է բեղմնավորման ժամանակ և այնուհետ միջավայրային գործոնների հետ միասին, պայմանավորում օրգանիզմի զարգացման առանձնահատկությունները։ Գենոմը, ընդհանուր առմամբ, պահպանողական է, սակայն միջավայրի փոփոխվող պայմանների ազդեցության ներքո նրանում կարող են տեղի ունենալ փոփոխություններ՝ մուտացիաներ։ Նման «սխալներն» ավելի հաճախակի են լինում, երբ օրգանիզմը ենթարկվում է թունավոր նյութերի կամ ռենտգենյան ու տիեզերական ճառագայթների ազդեցությանը։ Քրոմոսոմային ու գենային մուտացիաները, ինչպես նաև գենետիկական տեղեկույթի պահպանման, հաղորդման և իրականացման շարժընթացների խանգարումները կարող են հանգեցնել ժառանգական մի շարք հիվանդությունների առաջացման։

Օրգանիզմի բոլոր հատկությունները ձևավորվում են օնտոգենեզի ընթացքում և իրենից ներկայացնում են ժառանգական և միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունք։ Սա ամբողջապես վերաբերում է նաև հիվանդություններին։ Ժառանգական հիվանդությունների պատճառական գործոն կարող է ծառայել ախտաբանական փոփոխությունը, որը ստանում է մարդու օրգանիզմը ծնողների սեռական բջիջների միջոցով։

Այսպես, սեռական բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը։ Քրոմոսոմների քանակը / կամ հավաքածուն / տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է / մարդունը՝ 46 և այլն/։

Բնությունը մշակել է զարմանալի մի հատկություն, նախքան բջջի բաժանումը քրոմոսոմ կազմող ԴՆԹ-ի յուրաքանչյուր նոր բջջում հայտնվում է քրոմոսոմների նույն թիվը /հավաքածուն/, ինչ մայր բջջում է, այսինքն՝ ժառանգականությունն ապահովված է։

Սովորաբար բջիջներն ունեն «մասնագիտություն» /մաշկի, ոսկրերի, արյան և այլ բջիջներ/։ Այդ պատճառով դրանք իրենց կորիզների քրոմոսոմներում /կարդում են/ ոչ թե այն ամենը, ինչ գրված է այնտեղ, այլ միայն իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ «տողերը»։

Ժառանգական նախատրամադրվածությունը, հավանական է, հատուկ է գործնականում գրեթե բոլոր հիվանդություններին, սակայն նրա աստիճանը էականորեն տատանվում է։

Օրինակ, ինֆեկցիոն հիվանդությունները ընդունված է համարել զուտ արտաքին միջավայրային պայմանավորվածություն ունեցող հիվանդություն։ Մինչդեռ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են Դաունի Սինդրոմը և ֆենիլկետոնուրիան, ընդունված է համարել ժառանգական։ Քրոմոսոմային հիվանդությունները հիվանդությունների խումբ է, որն առաջանում է, քրոմոսոմների թվային և կառուցվածքային փոփոխություններով։ Կլինիկորեն նրանք արտահայտվում են հիմանականում մարդու օրգանիզմի տարբեր համակարգերի զարգացման բազմակի բնածին արատներով և հոգեկանի խախտումներով։

Քրոմոսոմային անկանոնություններին հանգեցնող գործոններ են ծնողների տարիքը ֆիզիկական, քիմիական և կենսաբանական մուտագենների ներգործությունը։ Կանանց համար ծայրահեղ տարիք է համարվում 35-ից բարձրը, տղամարդկանց համար՝ 45-ից։

Մանկաբարձության և գինեկոլոգիայի լրջագույն խնդիրներից մեկն այն է, որ հղիները կարող են ենթարկվել հնարավոր տերատոգեն դեղերի, արդյունաբերական աղտոտվածության և և ճառագայթման ազդեցությանը։ Հղի կանանց մեծամասնությունը ընդունում է դեղամիջոցներ։ Այդ դեղամիջոցների տերատոգեն ազդեցությունը բացատրվում է բնածին անոմալ զարգացման 2-3 % դեպքերում միայն․ նման անոմալիաների մեծամասնությունը պայմանավորված է ժառանգականորեն, առաջանում է շրջապատող միջավայրի գործոնների ազդեցության տակ կամ էլ ակնհայտ պատճառներով։

Ընդունված է կարծել, որ բեղմնավորումից հետո առաջին երկու ամիսները, այսինքն՝ այն ժամանակահատվածը, երբ իրականացվում է օրգանոգենեզ / օրգանիզմի կյանքն է զիգոտի ձևավորման պահից մինչև օրգանիզմի վախճանը։ Առաջյանին օրգանոգենեզի փուլում տեղի է ունենում առաջնային օրգանների ձևավորում/, վտանգավոր են էմբրիոնի համար հատկապես մուտագեն գործակալների նկատմամբ։

Աղբյուրը՝ սոցիալական աշխատանքի բժշկական հիմքեր

понедельник, 23 марта 2020 г.

Մարդկային չհաղթահարված կարիքը չի սպասում․ Հասմիկ Բունիաթյան



Ֆեյսբուկի իր էջում գրառում է կատարել «Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Հասմիկ Բունիաթյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև՝

«եկեք նաև չնեղանանք, երբ կանգնում ենք հայելու առաջ ու տեսնում էն, ինչ ունենք։
բայց եկեք նաև հավատանք, որ աշխարհի վերջը դեռ չի եկել։
կիրազեկվենք, որ էսպիսի մասնագիտություն կա նաև մեր երկրում, որ ինքը ոչ ոքի վնաս չի հասցնում, ոչ ոքի չի խանգարում, ոչ ոքի գործին չի խփում, հակառակը՝ սոցիալական աշխատանքը էն սկզբից էլ ասել է, ասում է ու շարունակելու է հիմնավորել՝ եկեք գործենք ոչ թե անջատ, այլ՝ միասին, համախմբված։
ախր, մարդկային պարզագույն, տարրական կարիքներ կան, որ դեռ մնում են չհաղթահարված...
իսկ էդ կարիքները, այ հենց իրենք մեզ չեն ներում, այ իրենք են, որ շտապում են, այ էդ կարիքներն են, որ ստիպում են գետնից քարեր հավաքել, դնել իրար վրա ու նորից փորձել, փորձել»։

Գրառմանը կից ներկայացվել են 2019 թվականի մարտի 19-ին Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում անցկացված «Սոցիալական աշխատանքը փոխակերպվող հասարակությունում․ զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանսի ստացված արդյունքը վկայող լուսանկարներ։




пятница, 20 марта 2020 г.

Ոչ թե սոցիալական ցանցերում, այլ ՀՀ-ում՝ սոցիալական աշխատանք չի կայացել․ Հասմիկ Բունիաթյան



Ֆեյսբուկի իր էջում գրառում է կատարել «Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» մարդասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «սոցիալական աշխատանք» բաժնի մագիստրատուրա երկրորդ կուրսի ուսանող Հասմիկ Բունիաթյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև՝

«Վերջին շրջանում միտումներ եմ նկատում մասնագիտական հանրույթի կողմից մեկուսացումներ մասնագետի իմ անձի նկատմամբ` ըստ էության, պայմանավորված իմ ուղիղ և շատ ժամանակ` տեղին կտրուկ հայտարարություններով, թե ինչու մինչ այսօր մեր երկիրը չի ձևավորված որպես սոցիալական պետություն, և իմ հղումներով ցույց տալով պատճառահետևանքային հնարավոր աղբյուրը և/կամ աղբյուրները այս ամենակարևոր սոցիալական հարցերից մեկի անպատասխան մնալու հետ կապված։

Ուզում եմ պատասխանատու կերպով վերահայտարարել, որ իմ մասնագիտական և անձնային տեսակը շիտակության այնպիսի բնույթ ունի, որ իմ մասնագիտական ուղու ընթացքում թատրոններ խաղալու ժամանակ և տրամադրություն չեմ ունեցել։

Խնդիրը հստակ է` Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե սոցիալական ցանցերում, «սոցիալական աշխատանքի ինստիտուտ» ասվածը չի կայացել և չի կայանա, քանի դեռ ոլորտում գերիշխում է սեփական ես-ը, այլ ոչ հանրային մենք-ը առաջ տանելու գաղափարախոսությունը։

Վստահեցնում եմ, սոցիալական ցանցերի դերը չնչին է մարդկային հարաբերությունների կարևորման համատեքստում, ինչը այս մասնագիտության ուղենիշն է արդեն տարիներ շարունակ։ Չմոռանանք, որ վիրտուալ կյանքից առաջ և գլխավորապես` կա իրական կյանք, որտեղ դարձյալ բոլորս հավասար ենք մեր տեսակետներով, հետևապես` կարիք չկա ցուցաբերել ցավեցնելու մեխանիզմ վիրտուալում, իսկ թվացյալ ընկերական հարաբերություններ իրական կյանքում։

Սա այս մասնագիտության կրողներին հարիր չէ։

Մեր երկրում բազմոլորտ խնդիրները շարունակում են մնալ և համատարած բնույթ կրել, քանզի Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աշխատանք կայացած չէ, և արդեն ամիսներ անց սա կվերահաստատվի մագիստրոսական այն ատենախոսությանս պաշտպանությամբ, որի թեման ուղիղ կապ ունի այսքան ժամանակ իմ կողմից բարձրացված գրեթե բոլոր հարցերի հետ»։

вторник, 17 марта 2020 г.

The world will overcome the challenge of coronavirus, as the world itself believes in itself. Hasmik Buniatyan



For Armenian please scroll down․

Hasmik Buniatyan, Armenian social worker,
President of "Social worker. support center" humanitarian NGO

Dear people,

Today, both the whole world and Armenia are in a zone of equal struggle, which is a challenge for us. 

Today, March 17 is the International Day of Social Work all over the world, as well as in Armenia and as a social worker of social work theory and practice, as a daughter of a man and a woman, as a sister of a boy and a girl, as a friend, neighbor, stranger, I address to each of us, my dear ones, let's believe in the light that is first and foremost in us, not in the darkness that accompanies us, let us believe in the hope that is within us, which is our faith in God, let us be in peace with the God we hold in us. Let's believe that even the presence of evil cannot interfere with the eternity of good, let us believe that good is finally reborn, that love wins in the world which we live in.

Let's challenge ourselves and transform us taking advantage of this unique opportunity and transform the world; as the world no longer demands to be as it has been originally presented to us. 

On April 25, 2020, I will speak again and tell the world about the dream I saw about the phenomenon of "new Coronavirus" on March 13, 2020.

40 days later I will apply each of you to believe in what I say and would like to pass the words to our friend, our sister, our brother, our mom, our dad, our neighbor.

To conclude, I would like to share the words of Jane Adams, the founder of social work: “The real peace is not only the absence of war, but also the existence of justice”.

And so, let each of us become the soldiers of that peace with our own unique, supreme kind and fight for the eternal establishment of that peace. This is perhaps the last, unique chance we have been given by the world.

The world will overcome the challenge of coronavirus, as the world believes in itself.

May God protect all of us.

***

Հասմիկ Բունիաթյան
սոցիալական աշխատող, «Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ, նախագահ

Սիրելի մարդիկ,


Այսօր ինչպես ողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը, գտնվում են ուղիղ հավասար մի պայքարի գոտում, որը մարտահրավեր է ամենից առաջ մեզանից յուրաքանչյուրին։ 

Այսօր, մարտի 17-ին՝ ողջ աշխարհում, նաեւ Հայաստանում, նշվում է սոցիալական աշխատանքի համաշխարհային օրը, և ես որպես սոցիալական աշխատանքի տեսության և պրակտիկայի կրող մասնագետ, որպես մի կնոջ և տղամարդու դուստր, որպես մի տղայի և մի աղջկա քույր, որպես մի մարդու ընկեր, բարեկամ, հարևան, որպես անծանոթ, դիմում եմ մեզանից յուրաքանչյուրին՝ սիրելիներս, եկեք հավատանք ամենից առաջ մեզանում ապրող լույսին, ոչ թե այն խավարին, որը շարունակ ուղեկցում է մեզ, եկեք հավատանք մեր ներսում ապրող հույսին, որը մեր հավատն է առ Աստված, եկեք խաղաղվենք այն Աստծո հետ, որին կրում ենք մեզանում, հավատանք, որ անգամ չարի առկայությունը չի կարող խանգարել բարու հավերժությանը, հավատանք, որ ի վերջո բարին վերածնվում է, որ սերը հաղթանակում է այն աշխարհում, որում ապրում ենք։ 

Եկեք մարտահրավեր նետենք ինքներս մեզ և վերափոխվենք ինքներս, որպեսզի օգտագործենք այս բացառիկ շանսը և վերափոխենք աշխարհը քանզի աշխարհը այլևս պահանջում է լինել այնպիսին, ինչպիսին ի սկզբանե մատուցվել է մեզ։

2020 թվականի ապրիլի 25-ին ես նորից կխոսեմ և աշխարհին կպատմեմ այն երազի մասին, որը տեսել եմ «նոր կորոնավիրուս» կոչվող երևույթի մասին 2020 թվականի մարտի 13-ին, կպատմեմ և կդիմեմ ձեզանից յուրաքանչյուրին՝ հավատալու այն ամենին, ինչ կասեմ և փոխանցելու խոսքերը մեր ընկերոջը, մեր քրոջը, մեր եղբորը, մեր մայրիկին, մեր հայրիկին, մեր հարևանին։

Որպես ավարտ՝ ուզում եմ կիսվել սոցիալական աշխատանքի հիմնադիր համարվող Ջեյն Ադամսի խոսքերով․
Իրական խաղաղությունը ոչ միայն պատերազմի բացակայությունն է, այլև արդարության առկայությունը։

Եվ ուրեմն, եկեք յուրաքանչյուրս մեր օրինակով, մեր անկրկնելի, բարձրագույն և բացառիկ տեսակով դառնանք այդ խաղաղության առաջամարտիկները և պայքարենք այդ խաղաղության հավերժական հաստատման համար։ 

Սա աշխարհի կողմից մեզ տրված թերևս վերջին՝ բացառիկ շանսն է։


Աշխարհը կհաղթահարի կորոնավիրուսի մարտահրավերը, քանի որ աշխարհը հավատում է հենց ինքն իրեն։

Աստված պահապան բոլորիս։