«Սոցիալական աշխատանքի մասնագիտական շրջանակներում կան տարբեր տեսակետներ պրակտիկ սոցիալական աշխատանքի և քրիստոնեության հարաբերակցության հարցի վերաբերյալ։
Իր ըմբռնումներում և գործունեության մեջ սոցիալական աշխատողի «արժեքային տեսակետից չեզոք և լիովին օբյեկտիվ» մասնագետ լինելը եվրոպական ու ամերիկյան ժամանակակից գիտահամակարգերում դիտվում է որպես «հնացած» տեսակետ։
ԱՄՆ-ի Բեյլորի Սոցիալական Դպրոցի մասնագետներն իրենց դասընթացների ժամանակ ուսանողներին տեղեկություններ են տրամադրում, թե ինչպես զուգադրել կրոնական հավատն ու քրիստոնեական արժեքները սոցիալական աշխատանքի հետ։
Ինչպես նշում է Դիանա Գառլանդը, «Մենք մշտապես մեր կրոնական հավատն ու համոզմունքը ներմուծում ենք բոլոր հարաբերություններում»։
«... Կյանքի յուրաքանչյուր ճգնաժամ, որը շահառուին բերում է սոցիալական աշխատողի մոտ, առնչվում է հավատի հետ»։
Շահառուն հանդիպում է սոցիալական աշխատողին իր կյանքի ճգնաժամային փուլերում, երբ մարդու մոտ առաջ են գալիս ֆունդամենտալ հարցեր՝ կյանքի իմաստի, ծանր իրավիճակում հայտնվելու իրական պատճառների վերաբերյալ։ Եվ մարդն այս փոփոխվող աշխարհում, երբ փլուզվում են սովորական դարձախ ինստիտուցիոնալ հարաբերությունները, փնտրում է ամուր հենարան, խարիսխ, որի վրա հենվելով՝ նա կարող է մխիթարություն գտնել և նորովի կառուցել իր կյանքի ընթացքը։
Քրիստոնեական արժեհամակարգը որպես մարդկային կյանքի ամուր հենարան և սոցիալական աշխատանքի տեսական հիմք, ընդունելի է ժամանակակից գիտահետազոտական և պրակտիկ ոլորտներում։
Ըստ քրիստոնեական իմաստության ուսուցանության սահմանելի ու իմաստավորելի «քրիստոնեական սոցիալական աշխատանքը» կարող է «որպես ամբողջական խնդրակարգի մասնավորեցում» բնորոշելի վերոշարադրյալ մոդելներում արտահայտված բովանդակությունները ճշմարտել և ի մի բերել, միավորել և իրենց ադեկվատ կարգի մեջ նույնորոշել։
Քրիստոնեական սոցիալական աշխատանքի մեջ իրենց համապատասխան տեղն են գտնում ու սերտ կապակցվածությամբ են հանդես գալիս և՛ դիագնոստիկ, և՛ կյանքային, և՛ բիհևորիստական, և՛ խնդրակենտրոն, և՛ խնդրալույծ, և՛ հաղորդակցական, և՛ վերոշարադրյալ մյուս մոտեցումները։
Քրիստոնեական սոցիալական աշխատանքն ուղղված է քրիստոնեական կենսակերպի արմատավորմանը և այն, ինչ ըմբռնվում է «քրիստոնեական կենսակերպ» ասվածությամբ, իրենում արդեն իսկ նկատի ունի «կյանքի» որոշակի մոդել, «վարքային» որոշակի կազմակերպվածություն, «հաղորդակցականության» որոշակի կերպ, ընտանիքների «կառուցվածքային» ներկազմակերպվածություն, և նրանում կարող է լինել ու կա ինչպես «ընդհանուրն ու համընդհանուրը», այնպես էլ սոցիալական խմբի ու նրա կարիքավորության առանձնահատկությամբ պայմանավորված / ալկոհոլ, թմրամոլություն, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձիք ... /, «հատուկը» կամ «լոկալը»։
«Քրիստոնեական սոցիալական աշխատանքի» հարաբերակցությունը վերոշարադրյալ ու նաև չնշյալ նմանատիպ այլ մոտեցումներին հակադրվողական ու մերժողական չէ։ Այն չի բացահայտում իր իսկությունը, ուստի և ձեռք է բերում ու հաստատում իր ինքնությունը, դիմացինի կամ այլերի ժխտմամբ։
Ըստ աշխատության հեղինակների տեսակետի, սոցիալական աշխատանքի ունիվերսալ հայեցակարգ կարելի է տեսանել տալ ու կազմակերպել քրիստոնեական հայեցակարգը»։
Աղբյուրը՝
«Սոցիալական աշխատանքը, բարեգործությունը և «քրիստոնեական կենսակերպի արմատավորումը», Անահիտ Ջիջյան, Ռոմիկ Քոչարյան, Երևան, 2009թ․։
Комментариев нет:
Отправить комментарий