суббота, 13 апреля 2019 г.

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԵՐԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»․ Աննա Մարտիրոսյան



«Հիվանդանոցային սոցիալական աշխատողի հիմնական ուղիները
  1. Սուր հիվանդություններ /օրինակ` զանազան սուր ինֆեկցիաները, աղեստամոքսային խանգարումներ, ասթմա և այլն/. կարճաժամկետ միջամտություն սոցիալական աշխատողի կողմից
  2. Քրոնիկ հիվանդություններ /օրինակ` երիկամային սուր անբավարարություն, լյարդի ցիռոզ, պարբերական հիվանդություն.նրանցից շատերը ստանում են հաշմանդամության կարգավիճակ և կենսաթոշակ/. միջնաժամկետ միջամտություն սոցիալական աշխատողի կողմից
  3. Թերմինալ հիվանդություններ /օրինակ` ծանր, անբուժելի  հիվանդություններ, որոնք ավարտվում են մահվան ելքով/. երկարաժամկետ միջամտություն սոցիալական աշխատողի կողմից։
Սոցիալական աշխատողի դերը  «Հավատ» “Վատ լսող երեխաների զարգացմանկենտրոնում
ž  40 հիմնական ծանրալսող երեխաների և ծնողների հետ զանազան կարիքների և խնդիրների գնահատում /անհատական հարցազրույցի և հարցաթերթիկի մեթոդներ/
ž  Սոցիալական խորհրդատվություն ծնողների հետ հիմնախնդիրների լուծման նպատակով, աջակցություն դպրոց ընդունվելու համար, օրինակԴասի և դասասենյակի հարմարեցում լսողության խնդիր ունեցող աշակերտի կարիքներինպաշտոնական ուղեցույցի տրամադրում
ž  Աշխատանքային տունայցի իրականացում անհրաժեշտության դեպքում` առավել լավ հասկանալու և խորապես ուսումնասիրելու երեխաների սոցիալական իրավիճակը:
ž  Մասնագիտական համագործակցություն պետական, հասարակական կազմակերպությունների հետ, սոցիալական ծառայություների, ներառական մանկապարտեզների և դպրոցների հետ` ուղղորդելու  երեխաներին և լուծելու հիմնախնդիրները
Ամանորյա և ամառային հանդեսներին «Արաբկիր» շրջանի թաղապետարանի և   «Քեզ հետ» բարեգործական կազմակերպության կողմից գեղեցիկ նվերներ, հյուրասիրություններ մեր փոքրիկ շահառուների համար
«Քեզ հետ» Բ.Հ.Կ.-ն վերջին տարիներին միշտ ուրախացրել է սոցիալական աշխատողի կողմից ներկայացված 40 հիմնական ծանրալսող շահառուներին՝
խաղավարների ուրախ ծրագիր, նվերներ, հյուրասիրություն և այլն..
«Արաբկիր» վարչական շրջանի թաղապետարանի և սոց. աշխատողի համագործակցության արդյունքում, ամեն տարի, դպրոց ընդունվող ծանրալսող երեխաներ ստացել են գրենական պիտույքներ և գեղեցիկ պայուսակներ
Հունիսմեկյան միջոցառումներ՝ «Արաբկիր» թաղապետարանի կողմից էքսկուրսիոն այց կենդանաբանական այգի և հյուրասիրության կազմակերպում ծանրալսող շահառուների համար
Երևանի քաղաքապետարանի կողմից ևս հետաքրքրիր տոնական միջոցառում էր կազմակերպվել նաև մեր ծանրալսող շահառուների համար, ովքեր վայելեցին հունիսմեկյան տոնական շունչը. մուտֆիլմերի դիտում, գեղեցիկ և պիտանի նվերներ:

Սոցիալական աշխատողի հիմնական
մասնագիտական մեթոդները
  1. Անհատական մեթոդ-երբ սոցիալական աշխատողը շահառուների և ծնողների հետ անցկացնում է անհատական հարցազրույցներ, հիմնական տվյալների հավաքագրում և գնահատված կարիքների հիման վրա անցկացնում սոցիալական խորհրդատվություն, ուղղորդում տարբեր սոցիալական ծառայություններ:
  1. Խմբային մեթոդ-երբ սոցիալական աշխատողը գործ է ունենում շահառուների/ծնողների խմբի հետ ապահովելով անհրաժեշտ ինֆորմացիա սեմինարների միջոցով,  թրեյնինգներ մասնագետների համար` գտնելու խնդրի լուծման լավագույն տարբերակներ:

Մասնագիտական հիմնական դերերը հիվանդանոցում
·         Ակտիվ ունկնդիր
·         Կրթող/սովորեցնող
·         Կարիքները գնահատող
·         Խորհրդատու
·         Ռեսուրսների հայթայթող
·         Ֆոնդհայթայթում
·         Սոց. մեդիատոր /սոց. ցանցերում, ԲՀԿ-ներ՝ շահառուներին հրատապ օգնելու համար/
·         Վարքը/մոտիվացիան փոփոխող
·         Կազմակերպիչ/կոորդինատոր
·         Սոցիալական քաղաքականության  մշակող/վելուծող

ՀիվանդանոցումՍոցիալական աշխատանքմասնագիտության արդյունքները
· Երեխաների բավարարված կարիքները. ձեռքբերված  անհրաժեշտ պարագաները` լսողական սարքեր, սայլակներ. քայլակներ, վերականգնողական ծառայություններ. ուղղորդում և այլն
·         Անապահով երեխաների սննդի, հիգիենիկ պարագաների, պետպատվերից դուրս դեղորայքի, անալիզների  ֆինանսական աջակցություն, ճանապարհածախսի լուծում,
·         Ընտրված երեխաների ուղղորդում Բժշկասոցիալական Փորձաքննության հանձնաժողով /ԲՍՓՀ/ և հաշմանդամության կարգավիճակի և կենսաթոշակի, անհատական բժշկական վերականգնողական ծրագրերի նշանակում
·         Որոշ երեխաներ ուղղորդվել են սոցիալական ծառայության տարածքային գործակալություն, ում նշանակվել ենՓարոսաղքատության ընտանեկան նպաստ:
·         Սոցիալական աշխատողը փորձել է լուծել կարիքավոր երեխաների գործազուրկ ծնողների զբաղվածության խնդիրը, ուղղորդելով նրանց` համայնքային զբաղվածության տարածքային կենտրոններ, ուր գրանցվել են և ձեռք բերել աշխատանք գտնելու հնարավորություններ:
·         Սոցիալական աշխատողի աջակցությամբ կազմակերպվել է ծանրալսող և այլ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրում ներառական կրթական համակարգում, ուր նրանք  լավ սովորում են և ունեն բազում հաջողություններ։


«Հիվանդանոցային սոցիալական աշխատանքի» ծրագրի առաջարկություն  և քննարկումներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և ՀՀ Առողջապահության փոխնախարարների հետ
Ինչքան երեխայի հիվանդությունը ծանր է և սոցիալական խնդիրները բազմաթիվ են, այնքան այն մեզ՝ մասնագետներիս, ավելի է կոփում, դարձնում առավել ճկուն, հմուտ և ավելի հոգատար։»

Комментариев нет:

Отправить комментарий