вторник, 10 сентября 2019 г.

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է





Ամեն տարի սեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի հետ համատեղ, նշում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը (World Suicide Prevention Day), որի նպատակն է խրախուսել և աջակցել ամբողջ աշխարհում ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողություններին: 
 Կյանքի և աշխատանքի ժամանակակից տեմպերը, ինչպես նաև բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, հանգեցնում են նրան, որ մարդն ինչ-որ պահի որոշում է հանցագործություն գործել իր իսկ դեմ:
Ըստ վիճակագրության՝ միջինում բռնի մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանություններին: ԱՀԿ տվյալներով՝ ինքնասպանությունների արդյունքում մահվան դեպքերի թիվը տարեկան մոտենում է 1 մլն-ի: Միտումն այնպիսին է, որ մինչև 2020-ը ինքնասպանությունների թիվը, ըստ ամենայնի, կաճի մեկ ու կես անգամ:
Ինքնասպանությունը գլոբալ հարց է համաշխարհային առողջապահության համար: Դրանց թվով աշխարհում առաջատար են զարգացած երկրները, հատկապես՝ Արևելյան Եվրոպան: Ճապոնիայում տարեկան ինքնասպան է լինում մոտ 30 հազ. մարդ: Ամենացածր ցուցանիշն ունեն լատինամերիկյան պետություններն ու իսլամական երկրները:
Քանի որ ինքնասպանություններն այսօր ամբողջ աշխարհում շատ լուրջ առողջապահական խնդիր են, ԱՀԿ-ն կոչ է անում ամենուրեք ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ եւ ակցիաներ անցկացնել՝ բարձրացնելով մարդկանց իրազեկվածության մակարդակը եւ շրջապատի մարդկանց կյանքերի հանդեպ պատասխանատվությունը:
Աղբյուրը՝ civilnet.am

четверг, 5 сентября 2019 г.

Սեպտեմբերի 5-ը Բարեգործության միջազգային օրն է




Սեպտեմբերի 5-ը նշվում է որպես Բարեգործության միջազգային օր: Օրվա ընտրությունն պայմանավորված է  այն հանգամանքով, որ  այսօր կաթոլիկ միանձնուհի, վանական կանանց «Գթասրտության միաբանության» հիմնադիր Մայր Թերեզայի մահվան տարելիցն է:
Տոնը հաստատվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում: Նման տոն հիմնելու միջնորդությամբ հանդես է եկել Հունգարիան, իսկ որոշումը հավանության է արժանացել 2013-ի մարտի 7-ին:

Բարեգործությունը դրականի և բացասականի խաչմերուկում
Վերադառնալով բարեգործության «բարի» և «չար» էության դիլեմմային, ապա պետք է նշել, որ բարեգործություն կատարելը բխում է մարդու էությունից, և անգամ սոցիալական ամենաբարեկեցիկ պայմաններում այն չի վերանալու։ Սա հետևանք է այն բանի, որ մարդիկ սիրում են լինել բարի և բարեգործության միջոցով ցույց տալ իրենց մարդասիրությունը ոչ միայն «նշանակալի ուրիշներին», այլև հենց իրենց։ Սա յուրատեսակ նույնականացման պահանջմունք է մի հասարակությունում, որտեղ մարդասիրությունը համարվում է գերագույն արժեք։ Ուրեմն՝ մաքուր կերպով մարդասիրական արժեքներ գուցե և իրականում գոյություն չունեն, սակայն բարեգործություն իրականացնելու մշակույթը և դրա վերաբերյալ պատկերացումները կարող են լինել կառուցողական (բարեգործությունը տանում է հասարակության ինքնօգնությանը. մարդիկ կարողանում են ինքնուրույն հոգալ սեփական կարիքները), որոշ դեպքերում՝ ապակառուցողական (մարդիկ հայտնվում են օգնությունից կախվածության մեջ)։
Այսպիսով, բարեգործության շարժառիթները բխում են մարդու բնույթից ու հասարակական արժեքներից, որը ներառում է նաև բարերարների՝ բարեգործության միջոցով իրականացող նպատակների իրագործումը, այն պետք է բխի նաև շահառուների շահերից։ Բարեգործությունը կարող է լինել ինչպես բարեփոխումների իրականացման հզոր գործիք՝ համապատասխան կոորդինացման և ընկալումների համակարգի ձևավորման պարագայում, այնպես էլ՝ սոցիալական կախվածության, անաշխատունակության և աղքատի հոգեբանության ձևավորման պատճառ։ Բարեգործությունը միշտ այնքան բարի չէ, որքան մենք ենք այն պատկերացնում, և գուցե մեր «բարի» գործերը վնասում են մեզ շրջապատող մարդկանց՝ օգնելու փոխարեն անուղղակիորեն զրկելով նրանց աշխատելու, զարգանալու և ազատ ապրելու հնարավորությունից: Ուստի գլխավորը բարեգործության գրագետ, էթիկական և տվյալ հասարակության արժեքա-նորմատիվային համակարգին համապատասխանող մշակույթի ու գործառնման մեխանիզների ներդրումն է հասարակության մեջ, որը կարող է հանգեցնել սոցիալական դրական տեղաշարժերի, որը հնարավոր է պետական մակարդակում օրենքի շրջանակներում բարեգործության միասնական հայեցակարգի ստեղծման և կիրառման միջոցով։
Նյութը պատրաստեց «Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կամավոր Նարինե Առաքելյանը։


воскресенье, 1 сентября 2019 г.

Դպրոցը որպես սոցիալականացման ինստիտուտ և նրա դերը երեխայի զարգացման գործում





Մարդը իր մանկության հիմնական մասը անցկացնում է դպրոցումԱյս ժամանակահատվածը տարիքային զարգացման ամենաբարդ շրջանն էԴպրոցը աշակերտի համար հասարակ կրթօջախ չէորտեղ նա ստանում է մի շարք գիտելիքներ տարբեր առարկաներից,դպրոցը մի վայր էորտեղ երեխան յուրացնում է տարբեր սոցիալական դերերպատրաստում ինքն իրեն հասուն կյանքիՀաջողությունըսեփական կյանքով բավարարված լինելըերջանկությունը հետագայում որոշվում է նրանովթե ինչպես է նա անցել սոցիալականացման գործընթացը դպրոցումինչպիսի գիտելիքներ է կարողացել ձեռք բերել:

Երեխայի կյանքը իր մեջ ընդգրկում է երկու աշխարհԱռաջինը առօրյա աշխարհն էորն ընդգրկում է տունը և ընկերների հետ խաղալու միջավայրըորտեղ երեխան ապրում է տնային հոգսերովՆա կապված էառաջին հերթինծնողների և բակի երեխաների հետդա նրա զբաղմունքների աշխարհն էԻսկ մյուս աշխարհը այն աշխարհն էորտեղ երեխաները նախ և առաջ ուղղված են դաստիարակություն և գիտելիքներ ստանալունմի աշխարհորտեղ երեխան գտնվում է ուժեղ պայքարի մեջ իր ընկերների հետերբ հարցը վերաբերում է գնահատականներին:
Դպրոցը հանդիսանում է  սոցիալականացման գլխավորմիաժամանակ ամենախրթին ինստիտուտներից մեկըԱյստեղ առնչվում և ներդաշնակվում են մարդու կյանքի ամենատարբեր կողմերըՊարզվում էոր հաջող ուսում ստանալու համար բավական չէ ունենալ բնածին ընդունակություններՇատ մեծ նշանակություն ունեն այնպիսի գործոններինչպիսիք են ընտանիքի նյութական բարեկեցությունը և հոգևոր մթնոլորտըերեխայի ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկություններըբակի շրջապատըորտեղ ամեն օր նա մտնում էև այլն:
Երեխային օգնելու համար պետք է ազդել ոչ միայն նրաայլև շրջապատող սոցիալական միջավայրի վրաորի տակ պետք է հասկանալ բնական և սոցիալական այն պայմաններըորտեղ ընթանում է անձի աճըև որը որոշում է նրա գործունեության բնույթըՍոցիալական միջավայրի և անձի փոխկապվածության արդյունքում կազմվում է անձըԱհա թե ինչու սոցիալական աշխատողների գործունեությունը չի կարող սահմանափակվել միայն դպրոցով:
Կարևոր է նշելոր երեխայի սոցիալականացման գործընթացը իրականանում է նրա գործունեության հիմքի վրաԱյսպեսդպրոցի ներսում մանկավարժների հիմնական խնդիրն է երեխաների մոտ զարգացնել ուսումնադաստիարակչական գործունեությունըԻսկ դրա համար պետք է երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնել ուսման նկատմամբստեղծել մի շարք պայմաններբարենպաստ հոգեբանական կլիմաավելի հարմարավետ միջավայրորտեղ երեխան կարող է իրականացնել իր հետքրքրությունները,առաջ բերել նախաձեռնությունմասնակցել մի շարք խնդիրների որոշմանըսովորել ինքնապաշտպանություն և այլնԻնչքան մեծանում է երեխանայնքան առաջնային են նրա համար ոչ թե ուսումնական գործունեությունըայլ սոցիալական նշանակությունըզբաղմունքի ազատ ընտրության հնարավորությունըհամաձայն սեփական ընդունակությունների և ցանկություններիԲայց դպրոցում մանկավարժներին հիմնականում հետքրքրում է երեխայի առաջադիմությունը և վարքըԿարելի է եզրակացնելոր ուսուցումը անհնար է առանց անձի ամբողջական ձևավորմանայլապես դասավանդումը կհանգեցնի որոշակի գիտելիքների կուտակմանըբայց դրա համար երեխան պետք է ունենա կամքի ուժնպատակասլացություն և այլնԴա ոչ բոլոր երեխաների մոտ է դրսևորվումքանի որ ընտանիքը միշտ չէոր կարող է պատրաստ լինել սատարելուև դպրոցն էլ ոչ այնքան հաճախ կարող է երեխաների հետաքրքրությունները և ընդունակությունները զարգացնելՇատ մեծ դժվարությամբ են ուսումնական հաստատությունները «հրաժարվում» կարծրատիպ դարձած ուսումնառության միջոցներիցՍոցիալականացումը հաջող անցնելու և ուսումնական նյութը հաջող տիրապետելու համար երեխային անհրաժեշտ է օգնականխորհրդականՈրտե՞ղ գտնել խելացիսիրողպատշաճ ավագ ընկերով կօգնի լուծել խնդիրներըթուլացնել նրանց ճնշումը այդ նուրբ հոգու վրաԱյդպիսի գործառույթներ այսօր դպրոցում կատարում են սոցիալական մանկավարժները և սոցիալական աշխատողները:
Սոցիալական մանկավարժը դպրոցում միջնորդություն է կատարում երեխաների, որոնք սովորում են դպրոցում, և ուսուցիչների, ծնողների միջև, սակայն, բացի դրանից, սոցիալական մանկավարժները զբաղվում են տարբեր տեսակի արտադասարանական աշխատանքների անցկացմամբ, որոնք կարող են կապված լինել տարածքի հետ, որտեղ բնակվում են դպրոցականները:
Ի շնորհիվ նրա, որ սոցիալական մանկավարժը փնտրում է ավելի արդյունավետ որոշումներ,որոնք օգնում են անձին ճիշտ արձագանքել կոնկրետ իրադրությանը`այսպիսի տեսանկյունից կարելի է սոցիալական  մանկավարժությունը դիտարկել որպես սոցիալական աշխատանքի մանկավարժություն:
Գործնականում սոցիալական ծառայությունները, ինչպես նաև դպրոցում աշխատողները, իրար նման չեն, սակայն գործի բնույթով նրանք միավորում են սոցիալական մանկավարժի և սոցիալական աշխատողի գործողությունները, որտեղ ամենակարևորն է օգնություն ցույց տալ կոնկրետ դեպքերում. այստեղ պետք է ոչ միայն պրոֆիլակտիկան, այլև առաջացած խնդրի լուծման համար օգնությունը: Եվ այսպիսով, սոցիալական մանկավարժի գործունեությունը ուղղված է պրոֆիլակտիկ խնդիրների լուծմանը: Այն ուսումնասիրում է երեխայի հոգեբանությունը, ընդունակությունները, փորձում է հասկանալ նրա ներքնաշխարհը, միջավայրը, կյանքի պայմանները և այլն:
Իսկ հետո աշխատանքին միանում է սոցիալական աշխատողը, ով ևս ներգրավված է  բազմամասնագիտական թիմում, և նրանք միասին որոշումներ են ընդունում`ուժերը կենտրոնացնելով բացասական երևույթներն ի հայտ բերելուն և վերացնելուն:
Դպրոցում սոցիալական աշխատողի հետամտվող նպատակներն են .
·         աջակցել դպրոցում աշակերտների սոցաիալականացման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը,
·         նպաստել մանկավարժ-աշակերտ, մանկավարժ-ծնող, աշակերտ-աշակերտ փոխհարաբերություններում հանդիպող դժվարությունների հաղթահարմանը և վերացմանը,
·         նպաստել աշակերտների մոտ քաղաքացիական արժեքների ձևավորմանը և վերացմանը,
·         զարգացնել սոցիալականացման գործընթացը, որը նպատակ ունի բոլոր աշակերտներին(անկախ սոցիալական ծագումից) ծանոթացնել հասարակության մեջ իրենց դերին ու հնարավորություններին, իրավունքներին ու պարտականություններին,
·         նպաստել կրթական գործընթացների զարգացմանը ուսուցման և մասնագիտական կողմնորոշման փուլում,
·         բացահայտել առկա կոնֆլիկտների պատճառները և տալ համապատասխան լուծում,
·         ձեռք բերել վստահություն աշակերտ-ուսուցիչ-ծնող հարաբերակցությունում,
·         աշխատանք տանել սովորողների սոցիալական պաշտպանվածությունը, զարգացումը, դաստիարակությունը և կրթությունն ապահովելու համար,
·         հնարավորինս վաղ հայտնաբերել դժվար հարմարվող և կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվող աշակերտներին,
·         ապահովել սոցիալ-մանկավարժական օգնություն և աջակցություն ընտանիքինսովորողների ուսման,դաստիարակության և մարդ անհատի ձևավորման գործում,
·         երեխաների մոտ զարգացնել տարբեր իրավիճակներում ճիշտ կողմոնորոշվելու, ինքնուրույն որոշումներ ընդունելու, համագործակցելու կարողություններ ու հմտություններ,
·         սոցիալական հարմարման ծրագրերի իրականացման նպատակով համակարգել դպրոցի մանկավարժական կոլեկտիվի գործունեությունը մի կողմից, և աշակերտական կոլեկտիվների, ծնողների, հասարակական կառույցների գործունեությունը մյուս կողմից,
հստակեցնել դպրոցի զարգացման գերակա ուղղությունների,որոշումների իրականացման, փուլերի ժամկետները:
Բազմամասնագիտական թիմում ընդգրկված սոցիալական աշխատողի գործունեությունը իրականանում է մի քանի հիմնական ուղղություններով, որոնց ճիշտ իրականացումից է կախված աշխատանքի արդյունավետությունը.
1.      Օգնություն երեխայինվերացնելու այն բացասական պատճառները, որոնք անդրադառնում են նրա վատ հաճախումների և առաջադիմության վրա:
2.      Ծանոթացում, ախտորոշում և երեխային օգնություն այն                կոնֆլիկտների լուծման հարցում, որոնց հետ առնչվում է նա. երեխային սովորեցնել խնդիրները լուծել զարգացման սկզբնական շրջանում:
3.      Մասնագիտական խմբային և անհատական խորհրդատվություններ երեխաներին և ծնողներին` օգնել դուրս գալու սթրեսային իրավիճակից:
4.      Բացահայտել երեխաների պահանջմունքները և մշակել միջոցառումներ կոնկրետ երեխային օգնելու համար`ներգրավելով համապատասխան կազմակերպությունների մասնագետներին:
5.      Օգնություն մանկավարժներին` երեխաների հետ ունեցած կոնֆլիկտները լուծելու նպատակկով:
6.      Երեխաներին և մանկավարժներին իրենց իրավունքների մասին իրազեկում:
7. Սոցիալական նշանակության միջոցառումների, ակցիաների կազմակերպման և անցկացման համար երեխաների, ծնողների, հասարակության ներգրավում:

Աղբյուրը՝

Павленок П.Д., Основы социальной работы, М., 1999

Բալայան Հ., Սոցիալական մանկավարժ-մեթոդական ուղեցույց հանրակրթական դպրոցի սոցիալական մանկավարժի համարԵր., 2011