среда, 27 сентября 2017 г.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ



Սոցիալական աշխատանքը որպես գիտություն առաջ է քաշում տարբեր տեսություններ, որոնք նկարագրում և մեկնաբանում են սոցիալական աշխատանքի դերը և գործառույթները հասարակությունում։ Այս ամենը ավելի լավ հասկանալու համար պետք է նախ և առաջ պատկերացնել, թե ինչպիսի տեսություններ կան սոցիալական աշխատանքում։
Սոցիալական աշխատանքի տեսությունները բաժանվում են երեք խմբի`
·         տեսություններ, որոնք քննարկում են այն հարցը, թե ինչ է սոցիալական աշխատանքը, և որն է դրա նպատակը ու դերը հասարակությունում. ընդհանուր տեսություններ,
·          տեսություններ, որոնք ուսումնասիրում են խորհրդառուի ով լինելը՝ խոցելի խմբերի առանձնահատկությունները, իրավիճակը և հիմնախնդիրները, դրանց առաջացման պատճառները և հետևանքները,
·         տեսություններ, որոնք ներկայացնում են, թե ինչպես պետք է իրականացնել սոցիալական աշխատանքը, այսինքն` ինչպես պետք է հաղթահարվեն հիմնախնդիրները:
Ընդ որում՝ վերջիններում առանձնանում են՝ 1) մեթոդներ, որոնք ներկայացնում են խորհրդառուի հետ աշխատանքի հնարավորությունները և մոտեցումները ըստ միավորումների՝ անհատ, խումբ, ընտանիք կամ համայնք՝ ելնելով առանձին անհատի կամ միավորման առանձնահատկությունից և գործունեության օրինաչափություններից, և 2) մոդելներ, որոնք հանդիսանում են տարբեր հիմնախնդիրների վերլուծություններ և դրանց լուծման եղանակներ։
Այսինքն` սոցիալական աշխատանքի արդյունավետ պրակտիկան անհնար է առանց սոցիալական աշխատանքի մոդելների, որոնք հանդիսանում են տարբեր հիմնախնդիրների տեսական վերլուծություններ և դրանց լուծման եղանակներ։
Մոդելը տեսության վրա հիմնված մասնագիտական հնարքների ամբողջություն է, որի հետևողական իրականացումը բերում է հիմնախնդրի լուծման։ Մոդելի հիմքում ընկած տեսությունը մեկնաբանում է հիմնախնդիրը, բացահայտում դրա պատճառները և մատնանշում լուծման ուղիները։
Հիմք ընդունելով տևողության չափորոշիչը` սոցիալական աշխատանքում առանձնացնում են կարճատև, միջին տևողության և երկարատև մոդելներ։ Կարճատև մոդելները ստեղծված են հրատապ հիմնախնդիրների լուծման կամ կարճատև իրավիճակների հաղթահարման նպատակով, իսկ միջին տևողության և երկարատև մոդելներն ուղղված են խորը արմատացած հիմնախնդիրների հաղթահարմանը։
Սոցիալական աշխատանքի գիտակարգի կայացման ու նաև գիտականության տեսադաշտի ու իմաստի նորովի հասկացմանն ուղղված այդ մտորումների համար որպես նշանակալի` հարկ է նաև գործնական կիրառության տեսակետից նշանակալի ու առավել տարածված մոտեցումներն ու մոդելները խմբավորել 3 ուղղորդվածություններում`
1)           սոցիալական աշխատանքի հոգեբանական ուղղվածության տեսություններ, որոնք հնարավորություն են ընձեռում սոցիալական աշխատողին ակտիվացնել իրավիճակի փոփոխությանն ուղղված խորհրդառուի սեփական ջանքերն ու ներուժը:
2)           սոցիալական աշխատանքի սոցիոլոգիական ուղղվածության տեսություններ, որոնք հնարավորություն են տալիս սոցիալական աշխատանքին օգնել խորհրդառուին նոր սոցիալական կապեր հաստատել, հարթել արդեն իսկ գոյություն ունեցող խզված սոցիալական փոխազդեցությունները:
3)           սոցիալական աշխատանքի միջառարկայական ուղղվածության տեսություններ, որոնք հնարավորություն են տալիս սոցիալական հիմնախնդիրների հաղթահարմանը մոտենալ համակողմանիորեն: Վերոնշյալ մոտեցումները սոցիալական աշխատողին հնարավորություն են ընձեռում մի կողմից` անհատին և իր հիմնախնդիրները դիտել նրա անմիջական միջավայրում կենսական գործառնության տեսակետից, մյուս կողմից` անդրադառնալով ներանձնային խնդիրներին, օգտագործել նույնաբնույթ և զարգացողական հոգեթերապիայի մեթոդներն ու տեխնիկաները անձի առավել խորը ճանաչողության նպատակով:
Այստեղից հետևություն, որ մոդելների օգտագործումը սոցիալական աշխատանքում հնարավոր է երկու ձևով՝
·         դոգմատիկ, երբ մոդելը օգտագործվում է միայն իր տեսության կողմից առաջադրված հնարքներիտեխնիկաների օգտագործմամբ,
·         էկլեկտիկ, երբ մոդելը օգտագործվում է սեփական և այլ մոդելների տեսությունների կողմից առաջակված տեխնիկաների համակցությամբ։
Հիմնականում սոցիալական աշխատանքի արհեստավարժ պրակտիկան ենթադրում է մոդելի դոգմատիկ օգտագործում, սակայն առանձին դեպքերում հնարավոր է և էկլեկտիկ պրակտիկան։

 Աղբյուրը՝
Սոցիալական աշխատանքի տեսություններ և մոդելներ, Ա.Ոսկանյան,Եր.,2013։
Осипова А.А. Справочник психолога по работе в кризисных ситуациях. — Р. н/Д , 2006
Payne, Malcolm Stuart (1991, 1997) Modern Social Work theory, 2nd edititon (Macmillan).
Pincus, Allen and Anna Minahan (1973) Social work practice։ Model and Method (Itasca, IL, Peacock).

понедельник, 18 сентября 2017 г.

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ



Ընտանեկան աշխատանքը մեծ նշանակություն և տեղ ունի սոցիալական աշխատանքի համաշխարհային պրակտիկայում: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ ընտանիքից դուրս եղած հիմնախնդիրների արմատները պետք է փնտրել ընտանեկան ընտանեկան փոխրահարբերություններում և հակառակը՝ կայուն և բարենպաստ ընտանեկան հարաբերությունները կարող են հենարան հանդիսանալ արտաքին դժվարությունները հաղթահարելու համար:
Ընտանեկան սոցիալական աշխատանքում առաջին կարևոր քայլը սոցիալական աշխատողի մողմից վստահության մթնոլորտի ստեղծումն է, և դա շատ պատասխանատու փուլ է: Պետք է նկատի ունենալ, որ ընտանեկան թերապիայում ընտանիքի պրակտիկ կարիքների բավարարումը կարևոր տեղ է զբաղեցնում: Այդ առումով , նախքան աշխատանքն սկսելը, պետք է պարզել ընտանիքի դերային կառույցը և դրա գործառնման առանձնահատկությունները: Առավել պրոբլեմային ընտանիքների հետ աշխատանքը պետք է սկսվի այն հարցի պարզումից, թե հիմնախնդիրը որքանով է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ առնչվում, ընտանիքի անդամները որքա՞ն բարեկիրթ են վերաբերվում միմյանց հանդեպ:
Ընդունված է ընտանիքի հետ աշխատանքը բաժանել 4 փուլի՝
1. սոցիալական
2. հիմնախնդրային
3. միավորող
4. եզրափակիչ:
Սոցիալական աշխատողի համար ամենաբարդը սոցիալական փուլն է: Այն խլում է շատ ժամանակ, քանի որ այս փուլում սոցիալական աշխատողը ծանոթանում է ընտանիքի անդամների հետ, ինքն է ներկայանում, ձգտում է մտապահել բոլորի հետաքրքրությունների շրջանակը, պարզում է նրանք վերաբերմունքը թերապիայի և սոցիալական աշխատողի նկատմամբ, սեփական հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու հակվածությունը և կարողությունը:
Հիմնախնդրային փուլ.  այն սկսվում է մի շարք հարցերից, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել, թե որն է ընտանիքի հիմնախնդիրը, և ինչպես է ընտանիքը պատկերացնում սոցիալական աշխատանքի միջամտությունը, հատկապես՝ թե ինչ փոփոխություն է ակնկալվում սոցիալական աշխատողից: Առաջին հերթին սոցիալական աշխատողը պարտավոր է լսել թերապիայի բոլոր մասնակիցների կարծիքները՝ չմեկնաբանելով դրանք, որից հետո միայն պետք է փորձի ներկայացնել պրոբլեմն իր տեսանկյունից:
Ընտանիքի հետ աշխատելիս լրացուցիչ դժվարություն կարող է ստեղծել այն հանգամանքը, որ սոցիալական աշխատողն ու խորհրդառու ընտանիքը հնարավոր է պատկանեն տարբեր սոցիալական խմբերի կամ տարբեր ազգային պատկանելություն ունենան: Նման դեպքերում սոցիալական աշխատողը վարվում է ընտանիքի պահանջներին համապատասխան՝ երբեք չդատապարտելով իր դավանած ակութային արժեքները:
Միավորող / ինտեգրատիվ / փուլն ամբողջությամբ կազմված է հիմնախնդրի քննարկման ընթացքում ընտանիքի անդամների փոխգործողություններից: Սա քննարկումների փուլն է: Թերապիայի մասնակիցները կարծիքներ են փոխանակում, և կարելի է ասել, որ այս փուլում հիմնախնդիրը սկսում են լուծում ստանալ,. քանի որ քննարկումը այդ ուղղությամբ է տարվում: Սոցիալական աշխատողի դերն այստեղ ավելի պասիվ է, նա միայն հետևում է ու լսում: Սոցիալական աշխատողը թերապիայի մասնակիցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացնում է պրոբլեմի լուծման վրա, դրա համար ստեղծում հաղորդակցվելու համար բարենպաստ մթնոլորտ:
Ավարտական փուլ.  Այս փուլում համաձայնություն է կնքվում հիմնախնդրի վերջնական լուծման շուրջ: Դա համարվում է թերապիայի բարեհաջող արդյունքը, սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ միշտ է պրոբլեմը հեշտ ու անցավ լուծվում: Թերապիայի վերջնարդյունք կարող է համարվել նաև լարված, անհանգիստ միջավայրի անհետացումը: Բացի դրանից, այս փուլում կարող են պլանավորվել ընտանիքի հետագա գործընթացները և որոշում ընդունվել կա՛մ թերապևտի-սոցիալական աշխատողի, կա՛մ թերապևտների խմբի լրացուցիչ այցելությունների մասին:
Ընտանիքի հետ աշխատելիս սոցիալական աշխատողի նպատակն է դրականորեն կողմնորոշել ընտանիքին, տարբերակել դժվարություններն ու հավաքագրել ընտանեկան ներուժը՝ նպատակին հասնելու համար:
Աղբյուրը՝
«Սոցիալական աշխատանքի մեթոդներ» ուղեցույց սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002

воскресенье, 10 сентября 2017 г.

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ



Անհատական սոցիալական աշխատանքը սահմանվում է որպես սոցիալական աշխատողի և մեկ անձի միջև եղած մի գործընթաց, որի ընթացքում մասնագետը, փորձում է լուծել խորհրդառուի սոցիալական և անձնական դժվարությունները, հենարան է ստեղծում նրա համար՝ խրապուսելով և ակտիվացնելով այդ անձին, որպեսզի նա ինքնուրույն լուծի սեփական խնդիրները:
Անհատական աշխատանքի մեթոդի ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել Մերի Ռիչմոնդը ԱՄՆ-ից, որը 1917թ. «Սոցիալական աշխատորոշումներ» աշխատության մեջ մանրամասնորեն ներկայացրել է իր աշխատանքային մեթոդը: Այն ձևավորվել է հիմնականում բժշկական գործընթացի և տերմինաբանության հիման վրա, ինչպես նաև հոգեբանությունում լայն զարգացում ստացած բիհևորիստական դպրոցի և Զ. Ֆրոյդի հոգեվերլուծության վրա: Մ. Ռիչմոնդի կողմից առաջարկված մեթոդը հետագայում ստացել է social casework անվանումը, որը հայերեն բառացիորեն թարգմանվում է որպես «աշխատանք առանձին դեպքի հետ»:
Դեպքի հետ սոցիալական աշխատանքը «արհեստավարժ սոցիալական աշխատողների գործունեություն է՝ հիմնված հոգեսոցիալական, վարքաբանական, համակարգային, ճանաչողական հայեցակարգերի և կանոնակարգված արժեքների վրա, որն օգնում է հաղթահարել անհատներին և ընտանիքներին միջանձնային, ներհոգեկան, սոցիոտնտեսական, զարգացման հիմնախնդիրները և իրականացվում է խորհրդառուի հետ անմիջական փոխազդեցության ժամանակ»:
Անհատական հոգեսոցիալական աշխատանքն իրականացվում է «դեմ առ դեմ», երբ սոցիալական աշխատողը լուծում է խորհրդառուի անձնային և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները:
«Դեմ առ դեմ» իրավիճակը ենթադրում է սոցիալական աշխատողի և խորհրադռուի միջև որոշակի յուրատիպ օգնող հարաբերություններ:
Դեպքի հետ աշխատանքի գործընթացը ներառում է հետևյալ 3 փուլերը՝
1. սկզբնական,
2. աշխատանքային,
3. ավարտական:
1. Սկզբնական փուլ
Սոցիալական աշխատողի և խորհրդառուի հանդիպումից սկսում է սկզբանական փուլը, որը փոխադարձ ծանոթության և ուսումնասիրության փուլն է: Առաջին հանդիպումից ստացված տպավորությունը մեծ ազդեցություն է ունենում հետագա աշխատանքի ընթացքի վրա: Այս փուլում է, որ սոցիալական աշխատողի կողմից օգտագործվում են այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ ապրումակցումը, անկեղծությունը, հարգանքը: Սրանք խորհրդատվությանը հաղորդում են անհրաժեշտ վստահության մթնոլորտ:
Ապրումակցումը (empathia) հունարեն բառ է, որը նշանակում է «ուրիշի զգացմունքների հետ միացում» կամ «զգալ մեկի հետ միասին»:
Ըստ Կ. Ռոջերսի, ապրումակցումն ուրիշի ներքին աշխարհի, որպես սեփականի ընկալման ունակությունն է: 
Հարգանքը սոցիալական աշխատող-խորհրդառու փոխհարաբերություններում ենթադրում է վերջինիս նկատմամբ ջերմ, հոգատար վերաբերմունք, որն ըստ Կ. Ռոջերսի կոչվում է «անվերապահ դրական վերաբերմունք»: Դա նշանակում է, որ սոցիալական աշխատողը պետք է հարգալից վերաբերվի իր խորհրդառուին, բարձր գնահատի նրան արդեն իսկ նրա յուրահատուկ անհատականություն լինելու համար և ընդունի նրան այնպիսին, ինչպիսին նա կա:
Անկեղծությունը նույնպես սոցիալական աշխատողի կողմից ցուցաբերվող մասնագիտական վարքի մի տարր է, որը ենթադրում է նրա կողմից անկաշկանդ, բնական, անկեղծ պահելաձև:
2. Աշխատանքային փուլ
Ի տարբերություն սկզբնական փուլի, այստեղ աշխատանքն ուղղված է ոչ այնքան անհատ-հիմնախնդիր-իրավիճակ համակարգի հետազոտմանը և գնահատմանը, որքան դրա փոփոխմանը: Այս փուլում մասնագետը դիմում է այնպիսի թերապևտիկ գործողությունների, ինչպիսիք են՝
  • Դերային խաղը
  • Կենտրոնացում հիմնախնդրի շուրջ
  • Գործողությունների գնահատում
  • Կրթում
  • Խորհուրդների տրամադրում
  • Այստեղ և հիմա հմտությունը
  • Վերաձևակերպում կամ բառափոխում
  • Առճակատում
  • Աշխատանքի ավարտի ուրվագծում
3. Ավարտական փուլ
Այն հարաբերությունները, որոնք նշանակալից են եղել մարդու համար, միշտ դժվար է դադարեցնել: Խորհրդատվության ընթացքում սոցիալական աշխատողի և խորհրդառուի միջև ստեղծվում են բավականին ջերմ հարաբերություններ, որոնց ավարտը կարող է առաջացնել տխրության, կորստի զգացում, ընդ որում թե՛ սոցիալական աշխատողի և թե՛ խորհրդառուի մոտ: Սոցիալական աշխատողը պետք է տիրապետի այն հմտություններին, որոնց միջոցով կարելի է թեթևացնել բաժանման պահը՝
  • Գործընթացի վերանայում
  • Վերջնական գնահատում
  • Զգացմունքների քննարկում
  • Գրավոր ամփոփում:
Աղբյուրը՝
«Սոցիալական աշխատանքի մեթոդներ» ուղեցույց սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002

суббота, 2 сентября 2017 г.

ԽՄԲԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՐՊԵՍ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴ


Կ. Պեպլլեի և Բ. Ռոտմնի միջոցով հիմնվել է  խմբային աշխատանքի հիմնական տեորետիկական մոդելըՆրա հիմքում ընկած է տեորետիկական մոտեցումը , էգո-հոգեբանությունից, ճանաչողական տեսությունից, սոցիալական ուսուցման տեսությունից   , դերային տեսությունից և շփման տեսությունից:
    Էգո –հոգեբանությունը  առաջարկում է հասկացություններ , որը բացատրում է անհատի   ներքին ինքնակազմակերպումը և նրա վերաբերմունքը արտաքին աշխարհինԱյդ հասկացությունները տալիս են հնարավորություն սոցիալական աշխատողին հասկանալ  խորհրդառուի վարքագիծը ինչպես առանձին անհատ և ինչպես խմբի անդամ , ինչպես է կատարվում մարդու անհատական հարմարեցումը  իրականությանը և այդ  համայնքի այլ անդամներին, , ինչպես է ընդունում ներքին ճնշումը  և կազմավորում է ներքին անհանգստությունը:
        Երբ ուսումնասիրոմ ենք  անհատականությունը   էգո-հոգեբանության մեջ հատուկ նշանակություն է տրվում զարգացման  և հարմարվողականության հարցերում ,ինքնավարության ազատության և գործունեության  առանձնահատկություններին:
     Այսեղից դիմադրողականությունը և հակամարտությունը խմբային աշխատանքի հիմնական մոդելի մեջ , ուսումնասիրվում է որպես խմբի զարգացման բաղադրիչներ:
     Էգո-հոգեբանության մեջ խմբի հետ հիմնական աշխատանքի նպատակն է   –աջակցել անձի հոգեկանի առողջությանը, նրա ինքնության և ինքնորոշման զարգացմանը:
        Փոխազդեցության խմբային փորձը առաջացնում է կողմնորոշումների արժեքը , դրական սպասելիքներ , կարողությունների և սոցիալական փոխազդեցությունների հմտություններ:
         Բազային (հիմնական) խմբային աշխատանքի մոդելների թերապեֆտիկ  նշանակությունը սահմանվում է խմբի կարողություններով- օգնել խորհրդառույին միջխմբային ընկալման մեխանիզմի միջոցով տեսնել իրավիճակը այլ տեսանկյունից:
    Անձի դերերի տեսություն-միջանձնային փոխազդեցության ընթացքում անհատը սովորում է վարքային որոշակի  օրինաչափություններ, համապատասխանող այս կամ այն դերերին: Այդ մոտեցումը ապահովում է սոցիալական աշխատողի  դերերի սպառումների իմացությունը,դերերի հակամարտությունը , որոնք կազմավորվում են խմբային աշխատանքի արդյունքում :  Սոցիալական աշխատողի համար  կարեվորն է ստեղծել պայմաններ  խորհրդառույի անհատական աճի համար, բարելավել նրա սոցիալական գործունեությունը հասարակության մեջ:
       Շփման տեսություն:  Նրա հիմքում ընկած է  պատկերացումը սուբյեկտների միջև ինֆորմացիայի  ակտիվ փոխանակման : Շփման խմբային գործընթացի մեջ հանդիսանում է որպես ինֆորմացիայի փոխանակում դերերի մեջ, պաշտոնականացվեց իր դրսեվորումներում, նպատակադրվաց հասնելու որոշակի արդյունքի: Այսպիսով այս տեխնիկայից կապը հանդիսանում է որպես հատուկ գործիք խմբային աշխատանքի խնդրի լուխման համար :
    Շփման տեսությունը սոցիալական աշխատողին տալիս է հնարավորություն նկատել խմբային ակտիվության գործընթացի մեջ որոշակի խոչընդոտներ,որը բարդացնում է անձիսոցիալական գորխընթացը, կազմել խրագիր նրանց հաղթահարելու համար, հմտությունները որոնք արտահայտում են անհատի զգացմուննքները և պատկերացումները խմբային փոխհարաբերությունների մեջ:
    Այսպիսով մոդելին կարող ենք նկարագրել համապատասխան հետևյալ դասակարգերին :
      Սոցիալական նպատակների մոդելը իրենից ներկայացնւմ է ավանդական պարադիգմի  գործունեություն,որը ընդունվածէ ինքնական օգնականների պրակտիկայի մեջսակայնայն ճշգրտացվում էր համապատասխան սոցիալական աշխատողի պրակտիկա զարգացման աստիճանի հետ :
   Խմբային սոցիալական աշխատողի կլինիկական մոդելը- հիմնավորվում է երկու բաղադրիչների վրա, որոնք օգտագործվում են խմբային աշխատանքի մեջ, - միջոցներ և ենթատեկստեր: Այս մոդելի համար բնորոշ է որոշակի տեխնոլոգիական մոտեցում որը իր մեջ միացնւմ է այնպիսի տարեր ինչպիսին են պայմանագիրը, ծրագիրը, բուժումը,խմբի ձևավորումը,խմբի զարգացումը, գնահատումը և ավարտը :
  Փոխազդեցության մոդելը կազմված է միմյանց օգնության տարերից, որը տրամադրվում է խմբի անդամներից խմբային ակտիվության գործընթացի ընթացքում: Հիմնական խմբային սոցիալական աշխատանքի տարբերակներին վերաբերվում են հետևյալները:
1.      Վերակառուցման խմբեր- այդ խմբերը կազմավորվում են միքրոսոցիումում այնտեղ որտեղ ապրում է խորհրդառուն : Կոմյունիտը անհատների համայնք է , որոնք միավորված են ընդհանուր արժեքներով հետաքրքրություններով, փոխանակվում են նույն կրոնական հայացքներով և ապրում են միասին սոցիալական և տնտեսական մի տարածքում:
     Հիմնական նպատակը-միասնական ազատ ժամանցի կազմակերպում: Խմբային ակտիվության հիմքում ընկած է տարբերային խմբի գործունեությունը , խմբի անդամների կամավոր նախաձեռնումը տարբեր տեսակի սենյակային խաղերի և քննակրկումը տարբեր տեղեկատվական թեմաների (քաղաքականություն,տնտեսություն և այլն ):

2.      Վերականգնող կարողությունների խումբ- տվյալ խմբի հիմնական նպատակն է  օգնել խորհրդատույին վերականգնել  կորցրած հմտությունները , կամ ձեռք բերել դրանք: Տվյալ խումբը օնի  բավականին լայն գործունեության ձևերի տեսակներ. Կախված է տարբեր սպորտային խաղերից այնպիսի ինչպիսին են բասկետբոլը , թենիսը և  այլն, մինչև գեղագիտական  ուղվածության կիրառման դասեր  (կավագործություն, կերամիկա և  այլն):
3.      ՈՒսումնական խմբեր- սոցիալական աշխատանքը ուսմնական խմբերի մեջ հիմնված է խորհրդառուների փոխադարձ շահերով այս կամ այն խնդրի վերաբերյալ: Այդ խնդիրները որպես օրենք , որոնք կենտրոնացված են առանձին անհատների , նրանց ընտանիքների իրական կարիքների շուրջ: Աշխատանքը հիմնվում էխորհրդատույի սոցիալական կարիքների  վրա: Այսպիսի կարիքները կարող են լինել ընտանեկան բյուդջեյի ճիշտ կազմակերպումը , երեխաների դաստիեարականկամներքին և արտաքին քաղաքականության հարցերը :
4.      Միջնորդություն : Այս գործընթացի հիմքում ընկած է - սոցիալական համակարգի տեսությունը , խմբային տեսությունը և փոքր խմբերի տեսության կենտրոնացումը անձի  համագործակցության  խմբի հետ:
Օգնության գործընթացը իր մեջ  ներառում է վերաբերմունքը , սոցիալական աշխատողի պատրաստվածությունը հանդիպման անհատի հետ  ով գտնվում է խմբի մեջ , փուլ առ փուլ անցումը  և ավարտը:
Նպատակըներդաշնակեցման կարիքները  անհատի և հասարակության : սոցիալական աշխատողը հանդես է գալիս միջնորդի և  ներշնչողի  դերում , օգնում է խորհրդառույին հասնել նրան ինչի կարիք ունի, խմբի գործընթացի բուժիչ կարողությունների միջոցով : Խմբային փոխազդեցության  գործընթացում պարզեցվում են հաճախորդների խնդիրների իսկական շարժառիթները : Այս մեթոդը  ուղղված է ապահովելու գործնական աջակցությանը  և հաղթահարելու անբարենպաստ միջավայրը :
.    Ինքնօգնության խումբ օգնություն որը տրամադրվում է խմբում, հիմնված է անդամների փոխադարց աջակցությամբ: Սոցիալական աշխատողը կազմակերպելով գործընթացը փոխանցում է իր գործունեությունը խմբին: Խմբի մասնակիցը ներկայացնում է իր դեպքը  գտնելով աջակցություն օգնում է ինքն իրեն ռացիոնալ  ըմբռնել խնդրի էությունը , խմբային աշխատանքի ընթացքում խորհրդառուի խնդիրը հեռացվում է :
 Դրեկֆորդը ընդգծում է 5 ստրոսային չափանիշներ , որի հիմնվան  վրա կատարվում է խորհրդառուների համախմբումը ինքնօգնության խմբի մեջ . պատասխանատվություն , ստանդարտներ , աղանդ, անիրազեկություն , գործողությունների ծրագիր:
   Խմբային գործընթացի հիմքում ընկած է  ինքնօգնության սկզբուննքները իրազեկվածության  զարգացման միջոցով , որը պետք է բերի սոցիալական  գործունեության բարելավմանը  և ձեռնարկի անհրաժոշտ սոցիալական նորմեր:
 Որպես օրինակ կարելի է բերել անանուն  հարբեցողների խումբը    (խորհրդառուներ ) որոնք տառապում են  ալկոհոլի կախվածությունից, անանուն ընկճվածներ ( անհատներ,որոնք տառապում են դեպրեսիայով  ), անանուն ընտանիքներ (ծնողները որոնք ունեն հաշմանդամ երեխաներ ), ամերիկյան կազմակերպության շաքարախտի խումբ  (դիաբետիկ  հիվանդների ակումբ ), ազգային կանանց կազմակերպություն (կանանց որոնք պայքարում են իրենց իրավունքների համար):
6.      Թերապևտիկ խումբ : յս մոտեցման հիմնական նպատակն է –խմբային ակտիվության հիմքի վրա կարգավորել անձի և շրջապատող միջավայրի զարգացումը  և իրավասությունը: Նպատակը – օգնում է զարգացնել միջանձնային հմտությունները , զարգացնում է անձնական աճի հիմնական փուլերը ,օգնում է ուղղել խռոնիկական  խնդիրները առողջության հետ, բարելավում է անհատի տարբերությունների խնդիրը :
 .      Աջակցության  ուղղությունը-2 տարբերակներ գործունեության  համար էլ խմբային  աշխատանքը համարվում է խորհրդառուի  հետ աշխատելու մեթոդ, որը գտնվում է խմբի մեջ: Նպատակը: Հոգեթերապիայի խմբի համար – ապակառուցողական ամրագրման հաղթահարումը հիվանդության իրավիճակում:


      Առաջնորդվելով էգո հոգեբանության այդ դրույթներով , սոցիալական աշխատողը խմբային աշխատանքի ընթացքում ձգտում է նորացնել անհատների հոգեբանական  պաշտպանության հմտությունները , խմբի միջոցով օգնում է նրանց զարգացնել, խմբային աշխատանքի ընթացքում գտնել տարբեր գործունեությունների տարբերակներ-նայած որ աստիճանի ագրեսիա է ստացել շրջակա միջավայրից: Հիմնվելով էգո-հոգեբանության հասկացության , խմբային աշխատանքի մեջ դիմադրողականությունը ուսմնասիրվում է ոչ թե որպես հակամարտություն (կոնֆլիկտ) այլ  որպես երկխոսություն անհատի և շրջակա միջավայրի մեջ:

Աղբյուրը՝ Фирсов М.В. Психология социальной работы: Содержание и методы психосоциальной практики: Учебное пособие для студентов высших учебных заведений/ М.В. Фирсов, Б.Ю. Шапиро. – М.: 2002. – 192 с