«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական
կազմակերպությունը հիմնադրվել է 1998թ. հուլիսի 17-ին` քաղաքացիական նախաձեռնության
արդյունքում, նպատակ ունենալով պաշտպանելու հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքներն ու շահերը, աջակցելու նրանց սոցիալական ներառմանը:
1988 թվականի երկրաշարժից հետո բազմաթիվ էին այն հիմնախնդիրները, որոնց
առնչվում էին հաշմանդամություն ունեցող անձինք: «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը
տարածաշրջանում դարձավ առաջամարտիկ` իր ուսերի վրա վերցնելով բավական
պատասխանատու և ոչ դյուրին առաքելություն՝ աջակցել հաշմանդամություն ունեցող
անձանց, նպաստել նրանց բազմաբնույթ և բովանդակալից առօրյայի կազմակերպմանը, աշխատանքներ
տանել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության և զարգացման ուղղությամբ,
ցուցաբերել հոգեբանական աջակցություն, բարձրաձայնել ոլորտում առկա
հիմնախնդիրները, ուղենշել դրանց լուծման ուղիները: Մշտապես
հավատարիմ առաքելությանը` որպես գործունեության սկզբունք «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը որդեգրեց մարդասիրությունն
ու յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը՝ շարունակելով իրականացնել ծրագրեր,
որոնց օգնությամբ դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց խոսափողը և տարիներ
շարունակ լսելի է դարձնում առկա հիմնախնդիրները նաև պետական ատյաններում:
Կազմակերպությունն այս տարիների ընթացքում իրականացրել է տասնյակից ավելի ծրագրեր ոչ
միայն Ստեփանավանում, այլև հանրապետության մյուս մարզերում: «Լիարժեք կյանք» ՀԿ-ն մշտապես խարսխվելով
կոկետություն՝ բարեկիրթ վերաբերմունք արտաքին և ներքին հաղորդակցության մեջ,
թափանցիկություն՝ հաշվետու, բաց և տեսանելի գործունեություն, անձնակենտրոն
մոտեցում(person centered)՝ անձի անհատական կարիքներով պայմանավորված մոտեցում արժեքների
վրա, մշտապես հավատարիմ իր առաքելությանը՝ հետևականորեն շարունակեց
իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց օգնությամբ դարձավ հաշմանդամություն ունեցող
անձանց խուսափողը և տարիներ շարունակ լսելի է դարել առկա հիմնախնդիրները նաև
պետական ատյաններում: Կազմակերպությունն այս տարիների ընթացքում մի քանի տասնյակից
ավելի ծրագրեր է իրականացրել ոչ միայն Ստեփանավանում, այլև Հայաստանի մարզերում:
Այսօր, երբ տարիների հեռվից վստահորեն կարելի նշել, որ բազմաթիվ ձեռքբերումներ են եղել՝ հաշմանդամության հանդեպ հասարակության գիտակցության աճ, հանրային քաղաքականության բարելավում և այլն։ Այս ընթացքում «Լիարժեք կյանք» ՀԿ-ն սերտորեն համագործակցել է պետական, միջազգային, ԶԼՄ-ն, տեղական ինքնակառավարման կառույցների հետ, ընդգրկված է այնպիսի հեղինակավոր դաշինքներին ինչպիսին են եղել Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի կառավարման խորհրդում, անդամակցում է պաշտպանության ցանցին, իսկ 2018թ հունվարին հանդես է եկել Հաշմանդամություն ունեցող անձանց
հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ-ի ստեղծման նախաձեռնությամբ, որին անդամակցում են ոլորտում նշանակալի դերակատարություն ունեցող թվով 10 անկազմակերպություններ:
Այսօր, երբ տարիների հեռվից վստահորեն կարելի նշել, որ բազմաթիվ ձեռքբերումներ են եղել՝ հաշմանդամության հանդեպ հասարակության գիտակցության աճ, հանրային քաղաքականության բարելավում և այլն։ Այս ընթացքում «Լիարժեք կյանք» ՀԿ-ն սերտորեն համագործակցել է պետական, միջազգային, ԶԼՄ-ն, տեղական ինքնակառավարման կառույցների հետ, ընդգրկված է այնպիսի հեղինակավոր դաշինքներին ինչպիսին են եղել Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի կառավարման խորհրդում, անդամակցում է պաշտպանության ցանցին, իսկ 2018թ հունվարին հանդես է եկել Հաշմանդամություն ունեցող անձանց
հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ-ի ստեղծման նախաձեռնությամբ, որին անդամակցում են ոլորտում նշանակալի դերակատարություն ունեցող թվով 10 անկազմակերպություններ:
ՀԿ-ի առաքելությունը
«Լիարժեք կյանք»
ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը նպաստում է
հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և
նրանց մասնակցությանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ կարողությունների
զարգացման, շահերի պաշտպանության և հանրության իրազեկման:
ՀԿ-ի Տեսլականը
<< Հասարակություն, ուր արժևորված են
յուրաքանչյուրի կարողությունները>>։
ՀԿ-ի Կարգախոսը
<< ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ յուրաքանչյուրի և բոլորի
համար>>։
ՀԿ-ի ռազմավարական ուղղությունները
•Հաշմանդամություն ունեցող անձանց կրթությանն
առնչվող քաղաքականություն
•Սոցիալական ծառայությունների որակ և հասանելիություն
•Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ
•Սոցիալական ծառայությունների որակ և հասանելիություն
•Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ
Ընթացիկ ծրագրեր
Հիմնադրումից ի վեր` կազմակերպությունն իրականացրել
է տասնյակից ավելի նախագծեր և ծրագրեր: Գործընկերային հիմունքներով՝ մասնակցել համախոհ
կազմակերպությունների բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը:
Ծրագիր 1․ «ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» լրատու
Ժամանակահատվածը` 2007 2015թթ.
Գործունեություն՝ լուսաբանում է ՀԿ-ի ընթացիկ
գործունեությունը, անդրադառնում ոլորտի հիմնախնդիրներին
Ծրագիր 2․ Լիարժեք կյանք հաշմանդամներին
Ժամանակահատվածը՝ 2007-2008 թթ.
Գործունեություն՝ Լոռու մարզում բնակվող
հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանն ուղղված իրազեկում։
Ծրագիր 3․ Բազմազանության պուրակ
Ժամանակահատվածը՝ 2014թ. Հունիս
Գործունեություն՝ ակտիվության խթանում
Ստեփանավան քաղաքում` բազմազան սոցիալական խմբերի ներառման միջոցով։
Ծրագիր 4․ “GLOBSYS” ուսումնաարտադրական կենտրոն
Ժամանակահատվածը` 2006թ.
Գործունեություն՝ Աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք
Ծրագիր 5․
Ստեփանավանի հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման համայնքային կենտրոն
Ժամանակահատվածը՝ 2001 թվականից մինչ
օրս
Գործունեություն՝ ուսումնական և զարգացման խմբակներ,
իրավախորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցում: Կենտրոն հաճախող
երեխաներից շատերի համար հնարավորություն է տնային մեկուսացումից ժամանակավորապես
ազատվելու և հասակակիցների հետ շփվելու:
Ծրագիր 6․ Խոսենք նույն լեզվով
Ժամանակահատված՝ 2017թ. դեկտեմբերի
1-ից մինչև 2018թ. նոյեմբերի 30- ը
Գործունեություն՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության հետ համագործակցությամբ հաշմանդամության ճանաչման նոր մոդելի
և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ իրազեկությանը ուղղված միջոցառումների կազմակերպում։
Ծրագիր 7․ Համատեղելով ջանքերը
Ժամանակահատված՝ 2018 թվականի հունվարի
15-ից 2018 հունիսի 15-ը
Գործունեություն՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի.
անդամ կազմակերպությունների հետ համատեղելով ջանքերը հանրային քաղաքականության բարելավման
շահերի պաշտպանության արշավի իրականացում՝ կլոր սեղան քննարկումների, օրենսդրական լսումների
խթանման, ինչպես նաև Պլատֆորմի կարողությունների զարգացման միջոցով։
Ծրագիր 8․ Ամեն ինչ մեզ համար,
մեզ հետ
Ժամանակահատվածը՝ 2010-2012թթ.
Գործունեությունը՝ սոցիալական, իրավական (քաղաքացիական
հասարակության կայացում` հավասար հնարավորությունների արմատավորում,
քաղաքացիական ակտիվության խթանում և օրենսդրական բարեփոխումների մշակում:
Զեկույց
Զեկույցը պատրաստվել է «Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ» ծրագրի շրջանակներում։ Իրականացնողը «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունն է՝ «Փարոս», «Աստղացոլք», «Լուսաստղ», «Թալին-Հույս» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ Զեկույցը նպատակ ունի պարզելու Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավական, մատչելիության, որակյալ և մատչելի կրթության, բժշկական օգնության և զբաղվածության ապահովման վիճակը, ներկայացնելու իրավիճակային վերլուծությունները և դրանց հիման վրա՝ մշակել առաջարկություններ: Փաստաթղթի մշակման ժամանակ ուսումնասիրություն է կատարվել և դիտարկվել են պաշտոնական կայքեր, մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական փաստաթղթեր։ Այսպիսով` վստահաբար կարելի է նշել, որ սույն հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տարիներին Հայաստանում որոշակի ոլորտներում դրական տեղաշարժեր են նկատվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավական պաշտպանության առումով, թեև բազմաթիվ չլուծված խնդիրներ կան` հասարակության անհանդուրժողականությունից մինչև պետական 4 քաղաքականության թերի ընթացակարգեր։ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին որդեգրել է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն, ինչը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովում, հավասար պայմանների ստեղծում: Մեր երկրում հաշմանդամության ոլորտում տարվող աշխատանքները նպատակաուղղված են ՀՈւԱ -ների սոցիալական պաշտպանությանը բոլոր բնագավառներում (իրավական, տնտեսական, շրջապատող միջավայր և այլն), ՀՈւԱ –ների համար երկրի մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն, կենսագործունեության բոլոր ոլորտներում նրանց համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանը: Հնարավորինս հավասար պայմաններ ստեղծելու համար միջավայրի մատչելիության ապահովման հետ զուգընթաց կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, հոգեբանական, մասնագիտական վերականգնման լիարժեք կազմակերպումը, ինչը կնպաստի ՀՈւԱ -ների անձանց կրթության, զբաղվածության և հասարակական գործընթացներին ակտիվ մասնակցությանը:»
Աղբյուրը՝
Комментариев нет:
Отправить комментарий