среда, 3 декабря 2014 г.

Դեկտեմբերի 3-ը` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր







Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, իսկ 200 միլիոն մարդ հաշմանդամության հետ կապված խնդիրների պատճառով զգալի դժվարությունների է հանդիպում տարբեր գործողություններ կատարելիս: Որպես կանոն, նրանք  համեմատաբար ցածր մասնակցություն ունեն առողջապահական, կրթական ու տնտեսական բնագավառներում և առանձնանում են աղքատության ավելի բարձր ցուցանիշներով: Հայաստանում 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 193234  հաշմանդամ: Նրանց  մեծամասնությունը բախվում է  հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը: Դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանից  հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների նկատմամբ մոտեցումը Հայաստանում  հիմնված է «բժշկական մոդելի» վրա: Այդ   մոդելի շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է որպես հիվանդության հետևանք` փոխկապակցված կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակմամբ: Արդյունքում, սոցիալական աջակցության ծավալը որոշելիս  հաշվի չեն առնվում անհատական գործոնները, ինչպիսիք են անձի մասնագիտական  կարողությունները, տարիքը, աշխատանքային փորձն ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը և այլն: Գործող համակարգի շրջանակներում հաշվի չեն առնվում նաև շրջակա միջավայրի գործոնները: Վերը նշված հանգամանքները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ բացահայտել հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները, ինչը հնարավոր է աշխարհում լայն  կիրառվող «սոցիալական մոդելի» ներդրման միջոցով: Վերապատրաստման և աշխատանքի բացակայության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց եկամտի հիմնական աղբյուրը կառավարության կողմից սահմանված կենսաթոշակն է, որն այս պահի դրությամբ (2012թ. սեպտեմբեր) կազմում է հիմնական կենսաթոշակի 100-140%-ը՝ կախված հաշմանդամության խմբից, այսինքն՝ 13000-18200 դրամ:
ՀՀ-ում վերոնշյալ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով, խնդիրներով զբաղվում են պետական և մի շարք ոչ պետական, հասարակական կազմակերպություններ:


Հայաստանի Հանրապետությունում գործում են հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող մի քանի տասնյակ կազմակերպություններ: Իրենց ակտիվ գործունեությամբ հանրապետության սոցիալական դաշտում իրենց ուրույն տեղն  ունեն.

  •   Հայաստանի  հաշմանդամների Փյունիկմիությունը, որի  առաքելությունն է հաշմանդամների ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական ռեաբիլիտացիան, սպորտային միջոցառումներին մասնակցությունը՝ հաշմանդամների առողջության եւ կամքի ուժի ամրապնդման համար, կյանքի դժվարություններն հաղթահարելու համար անհրաժեշտ ունակությունների զարգացումը, հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը, հասարակայնության իրազեկության բարձրացումը, հաշմանդամների պրոթեզավորումը:

  •   Հույսի կամուրջ”, որը ստեղծվել է 1996թ. և  առաքելությունն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս ներառմանը աջակցում են տարրական կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույն ապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը:

  •    Հայաստանի կույրերի միավորում”, որը հիմնադրվել է 1930 թվականին:Միավորմանն անդամակցում են ՀՀ-ի տարածքում բնակվող տեսողությունից առաջին եւ երկրորդ խմբի շուրջ  2013  հաշմանդամներ, որոնք հաշվառված են կույրերի սկզբնական կազմակերպությունների  9 վարչությունների 48 սկզբնական կազմակերպություններում: Միավորման նպատակն է պաշտպանել տեսողությունից առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների շահերն ու իրավունքները, իրականացնել նրանց սոցիալական ռեաբիլիտացիան եւ  ինտեգրել հասարակությանը:

  •   Հայաստանի խուլերի միավորում”, որը զբաղվում է խուլ և վատ լսող մարդկանց սոցիալական պաշտպանության  հարցերով: Ունի արտադրական ձեռնարկություններ, որոնք սակայն աշխատում են թերբեռնվածությամբ, ունի նաև մշակույթի տուն:
  •   Աստղիկ հաշմանդամ երեխաների ծնողների միությունը, որի առաքելությունն է դարձնել հաշմանդամ երեխաներին հասարակության լիարժեք անդամներ, լուծել առողջության վերականգնման, կրթության, ինտեգրացման հետ կապված հարցերը, իրավունքների պաշտպանություն, շրջակա միջավայրի հարմարեցում, ընտանիքների սոցիալական վիճակի բարելավում, ժողովրդավարական արժեքների քարոզչություն:

  •   Փրկություն”,  որի նպատակն է նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցողների ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը: Իրականացնում է հետևյալ ծրագրերը.

1.      Ցերեկային առօրյայի կազմակերպման կենտրոն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար, որը միակն է Երևան քաղաքում,
2.      Բուժմիջնորդավորման ծրագիր, որի միջոցով իրականացվում է անվճար ատամնաբուժական ծառայություն, տարբեր տեսակի բուժտեխնիկայի տրամադրում, ինչպես նաև պրոթեզավորումների իրականացում,
3.    Սոցիալ-մշակույթային ծրագիր, որը ներառում է տարբեր բարեգործական համերգային ծրագրեր, նաև հումանիտար օգնություններ:


  •   Լիարժեք կյանքը սոցիալական ուղղվածությամբ  հասարակական կազմակերպությունէ։ Այնհիմնադրվելէ  1998թ. հուլիսի 17-ին՝  քաղաքացիական նախաձեռնության արդյունքումշատ չանցած նախաձեռնությանը միացել են այլ նվիրյալներ եւ մասնագետներ։ Իրականացնում է հաշմանդամների համար հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների ապահովման նպատակով ուսումնական և տեղեկատվական ծրագրեր, Ստեփանավանում ստեղծել է հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման համայնքային կենտրոն, ուր տարվում են հետևյալ աշխատանքները` համակարգչի իմացություն, լեզվի ուսուցում, արտթերապիա, հոգեբանական աջակցություն և այլն:

Կենտրոնը տրամադրում է նաև անհրաժեշտ տեղեկատվություն կապված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների հետ:
2009
թ. մարտից իրկանացնում է <<Հաշմանդամների կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման>> ծրագիրը:

  •    ,,Սկարպ,, առողջարարական կենտրոն, որի առաքելությունն է հաշմանդամների և բնակչության այլ խոցելի խմբերի առողջության պահպանության առաջնային խնդիրների լուծումը, հաշմանդամային սպորտի զարգացումը, մասնագիտական վերականգնումը եւ զբաղվածության հարցերի լուծումը:

  •   ,,Հոգեկան առողջության հիմնադրամ,, ՀԿ, որը ազգային ոչ պետական կազմակերպություն է, ստեղծված՝ 1996թ. հոգեկան առողջության ոլորտի մի խումբ մասնագետների, իրավաբանների և այլ քաղաքացիների կողմից: Հիմնադրամը պահպանում և պաշտպանում է հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, մատուցում է համայնքային ծառայություններ, տրամադրում է կրթական աջակցություն և բարձրացնում է հասարակության իրազեկությունը հոգեկան հաշմանդամության հարցերի վերաբերյալ:

  •   ,,Էխո,, ՀԿ, որը ստեղծվել է 2008թ.  և այն աջակցում է հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին հասարակական կազմակերպությունը՝ առաջնային նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:

  •   ,,Կամք և կորով”, որի առաքելությունն է հաշմանդամների ինտեգրացում հասարակության մեջ, հաշմանդամների շահերի պաշտպանություն գործադիր իշխանության մարմիններում, հաշմանդամների՝ երկրի հասարակական կյանքում ակտիվ մասնակցությանն ուղղված քարոզարշավների անցկացում։ ՀԿ-ին կից գործում է խուլերի մնջախաղի «Օվասիս» թատրոնը եւ կերամիկական ստուդիան:

  •   ,,Փարոս,, , որի գործունեության կիզակետում հենաշարժողական խանգարումներով հաշմանդամներն են: Առաքելությունն է մշակույթին եւ արվեստին հաշմանդամների ներգրավվումը, համակարգչային դասընթացների անցկացումը, հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվության տրամադրումը։

  •   ,,Աշխարհն առանց արգելքների,, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ՀԿ,

  •   Հավատ”, Ունիսոն”, Աստղացոլք,, և այլ հասարակական կազմակերպություններ



Աղբյուրը՝