четверг, 4 февраля 2016 г.

ՍՈւՊԵՐՎԻԶԻԱՅԻ ԴԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈւՄ




Սոցիալական աշխատողները, լինելով օգնող մասնագիտության ներկայացուցիչներ, իրենց գործունեության ընթացքում կարող են բախվել այնպիսի դժվարին իրավիճակների հետ, որոնց լուծման ճանապարհը կարող է հուշել սուպերվիզորը` ավելի գիտակ և փորձառու մասնագետը:
Շահառուի հետ իրական աշխատանքումառաջ են գալիս բարդ  մարդկային փոխհարաբերություններև դրանք շատ հեռու են այն բանիցինչին ուսանողները հանդիպում են  իրենց ուսման ընթացքում:              Մոդելավորված հնարները և դերային խաղերը սկզբունքորեն չեն կարող տալ նմանօրինակ հմտություններորքան էլ լավ մշակված լինի դասընթացըՄինչդեռ  սոցիալական աշխատողի և շահառուի միջև կենդանի շփման պայմաններում առաջանում են առանձնահատուկեզակի դժվարություններկապված աշխատանքի հետագա  ռազմավարության և մարտավարության մշակման հետՉէ որ յուրաքանչյուր շահառուի հետ տարվող աշխատանքն ամեն անգամ պահանջում է թե՛ մասնագետի, և թե՛ այցելուի մոտ առանձնակի հանգամանքներիհոգեբանական հետևությունների պարզաբանումԴեռ ավելինմասնագետը թափանցում է շահառուի մտքերիերևակայության և զգացմունքների խորքըև այնպիսի պահեր են լինումերբ այդ խորասուզումը անտանելի է և՛ սոցիալական աշխատողիև՛ շահառուի համարՀասկանալի էոր սկսնակ սոցիալական աշխատողնով տիրապետում է իր մասնագիտության այբուբենինվերը նշված խորասուզման իրականացման համար ղեկավարման կարիք ունի

Հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ սոցիալական աշխատողը.
  •  շատ է տարվել շահառուի խնդրով և կորցրել է մասնագիտական օբյեկտիվությունը,
  •        այնպիսի մոդելի մեջ է խորացել, որի արդյունքում շահառուի մոտ մոտիվացիա չի առաջանում, որ ինքը փորձի ինքն իրեն օգնել,
  • էմոցիոնալ առումով տարվել է շահառուի խնդրով, հատկապես, երբ դա արթնացնում է մասնագետի մոտ սեփական հիշողությունները,
  • շարունակում է իրականացնել սեփական պարտականությունները, երբ դրանց արդյունավետությունը  նվազում է, մինչդեռ «կողքից հայացքը» և քննարկումը կարող են ավելի արդյունավետ լինել,
  •  նպատակ ունենալով օգնել` վերցրել է իր վրա շատ աշխատանք և տառապում է «զգացմունքային այրման» համախտանիշից,
  • զգում է շահառուի հետ աշխատանքը ավարտելու հետ կապված դժվարություններ:


Շատ կարևոր է հիշել, որ վերը թվարկված և չթվարկված բոլոր դժվարությունները կարող են պատահել յուրաքանչյուր սոցիալական աշխատողի հետ (և առհասարակ օգնող մասնագիտությունների ներկայացուցիչների հետ, օրինակ բժիշկներ,  հոգեբաններ և այլն): Դրանք չեն խոսում թուլության կամ մասնագիտական հմտությունների պակասի մասին: Դրանք օգնող մասնագիտությունների ներկայացուցիչների գործունեության առանձնահատկություններն են: Սուպերվիզիան օգնում է դուրս գալ այդ դժվարություններից, և գնահատել շահառուին մատուցվող ծառայության որակը: Այն միշտ սոցիալական աշխատանքի կարևոր մասն է կազմել:
                                                     

Սուպերվիզիա բառը ծագել է լատիներեն super` ավելին, և videre` տեսնել բառերից: Հետևապես, սուպերվիզորը սահմանվում է որպես ամենատես, մեկը, ով հետևում է ուրիշի աշխատանքին` դրա որակի նկատմամբ ունենալով մեծ պատասխանատվություն:
 Սուպերվիզիան երկու մասնագետների համագործակցությունն է (ավելի փորձառուի և քիչ փորձառուի, կամ էլ հավասար փորձով մասնագետների), որի ժամանակ մասնագետը կարող է նկարագրել և վերլուծել իր աշխատանքը գաղտնիության (կոնֆիդենցիալության) պայմաններում:
Սոցիալական աշխատանքի սուպերվիզորը կազմակերպության վարչական  աշխատակազմի անդամ է, ում ղեկավարությունը լիազորում է ուղղել, կոորդինացնել իր ենթակաների աշխատանքը, որի համար ինքը պատասխանատվություն է կրում: Սուպերվիզորի հիմնական նպատակը ծառայության շահառուին հնարավոր ամենալավ ծառայությունը մատուցելն է: Նրանք ուղղակիորեն չեն մատուցում ծառայությունը շահառուին, այլ անուղղակի կերպով ազդում են մատուցվող ծառայության որակի վրա:
Սուպերվիզիան կառավարման միջին մակարդակում է գտնվում, իսկ սուպերվիզորի դիրքը կազմակերպությունում երբեմն բացատրվում է այսպես.
«ամենաբարձր ծառայողական պաշտոն, և ամենացածր վարչարարական պաշտոն»:
Այսպիսով, սուպերվիզորը լինելով վարչական անձնակազմի անդամ, և անմիջական ծառայություն մատուցողների ներկայացուցիչ, կամրջի դեր է կատարում վարչական անձնակազմի և անմիջական ծառայություն մատուցողների միջև:

Ալֆրեդ Կադուշինը առանձնացրել է սուպերվիզիայի հետևյալ տեսակները.
  • ·         Վարչական,
  • ·         Կրթական,
  • ·         Աջակցող:
Վարչական սուպերվիզիայի նպատակն է աջակցել սոցիալական աշխատողին,  կազմակերպությանը շահառուին մատուցել հնարավոր ամենաարդյունավետ ծառայությունը: Այն առնչվում է աշխատանքային միջավայրի կառուցման և ռեսուրսների մատակարարման հետ, որոնք հնարավորություն են տալիս սոցիալական աշխատողին իրականացնել իր աշխատանքն առավել արդյունավետ կերպով:
Կրթական  սուպերվիզիան առնչվում է աշխատողին` իր աշխատանքն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ հմտությունների ուսուցանման հետ: Սրա  նպատակը նույնպես շահառուին մատուցվող ծառայության որակի և արդյունավետության բարձրացումն է:
Կրթական սուպերվիզիայի էությունը կայանում է հետևյալում.
«Օգնել սոցիալական աշխատողին զարգանալ և կատարելագործվել, որպես մասնագետի, և կիսվել սոցիալական աշխատողի հետ սոցիալական աշխատանքի վերաբերյալ գիտելիքներով ու հմտություններով»:
Կրթական սուպերվիզիան սովորեցնում է ինչպես հասնել սահմանված նպատակին: Եվ չնայած այն հանգամանքին, որ հիմնականում նույն նպատակներն են հետապնդում վարչական և կրթական սուպերվիզիաները, դրանք միմյանցից անկախ են: Եթե վարչական սուպերվիզիան պահանջում է, որ սուպերվիզորն ունենա կառավարչական հմտություններ, կրթական սուպերվիզիան` տեխնիկական և մանկավարժական հմտություններ /աջակցող սուպերվիզիան` մարդկային հարաբերություններ կառուցելու հմտություններ/:
Կրթական և վարչական սուպերվիզիաները մեկը մյուսին ուժեղացնում են: Այլ կերպ ասած, կրթական սուպերվիզիան նախագծված է վարչական սուպերվիզիայի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Սուպերվիզիայի երրորդ կարևոր բաղադրիչ մասը աջակցող սուպերվիզիան է: Եթե սուպերվիզորը հանդես է գալիս որպես մենեջեր, նշանակում է նա իրականացնում է վարչական սուպերվիզիա, եթե որպես ուսուցիչ` կրթական սուպերվիզիա, եթե որպես խորհրդատու` աջակցող սուպերվիզիա: Սուպերվիզորը պարտականություն է կրում օգնել սոցիալական աշխատողին հաղթահարել աշխատանքային գործունեության արդյունքում ի հայտ եկած սթրեսները: Այս սուպերվիզիայի հիմնական նպատակը համապատասխանում է վարչական և կրթական սուպերվիզիայի նպատակներին` հնարավորություն տալ աշխատողներին և կազմակերպությանը շահառուին մատուցել ավելի արդյունավետ և որակյալ ծառայություն:
Աջակցող սուպերվիզիան սոցիալական աշխատողին մատուցում է  հոգեբանական և ներանձնային բնույթի ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս մասնագետին մոբիլիզացնել իր էմոցիոնալ էներգիան, որն անհրաժեշտ է արդյունավետ աշխատանք իրականացնելու և սեփական աշխատանքից բավարարվածության զգացում ունենալու համար:
Աջակցող սուպերվիզիան հիմնականում կապվում է աշխատողի արդյունավետ գործառնելու կարողությունների մեծացման և աշխատանքային գործունեության արդյունքում ի հայտ եկած սթրեսների նվազեցման, հաղթահարման, մասնագետի մոտիվացման հետ:

Առհասարակ սուպերվիզիան թույլ է տալիս.

·         Կիսվել սեփական զգացմունքներով,
·         Բացահայտել դժվարությունները և դրանք իմաստավորել,
·         Վերլուծել դժվարությունների պատճառները,
·         Լայնացնել սեփական տեսական և գործնական պատկերացումները,
·         Կառուցել շահառուի հետ հետագա աշխատանքի սխեման և ստանալ փորձառու մասնագետից կարծիք` կատարված աշխատանքի վերաբերյալ:




      Եվ չնայած սուպերվիզիայի կարևորությանը և շատ  երկրներում տարածվածությանը, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում այն չունի լայն  կիրառություն:  Կան կազմակերպություններ, որոնք օգտվում են սուպերվիզորի ծառայություններից, բայց կան նաև այնպիսիք, որոնք չեն օգտվում` փորձելով հաղթահարել աշխատանքային գործունեության արդյունքում ի հայտ եկած խոչընդոտները, դժվարությունները  այլ ճանապարհներով, որոնցից են օրինակ` աշխատանքային գործընկերների հետ այս կամ այն հարցի քննարկումը, տարբեր ժամանցային միջոցառումները, որոնք օգնում են նրանց լիցքաթափվել:
     Այս պարագայում կարևոր է հստակ մշակված գործուն մեխանիզմների առկայությունը, որոնք կնպաստեն այս կարևոր մասնագիտական գործունեության վերաբերյալ մասնագետների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, այս մասնագիտական գործունեության տարածմանն ու զարգացմանըԿարևոր է որպեսզի բոլորը պատկերացնենթե ինչ է իրենից ներկայացնում սուպերվիզիան, որոնք են դրա առավելությունները, ինչ նոր հնարավորություններ է այն տալիս մասնագետին: Այլապես արդյունքում կարող են տուժել հենց մասնագետները: Եվ արդյունքում, իհարկե, կնվազի սոցիալական աշխատողի կողմից իրականացվող աշխատանքի արդյունավետության մակարդակը: Իսկ որպես հետևանք կտուժի շահառուն, որին սոցիալական աշխատողն, ըստ էության, ի սկզբանե միտված է աջակցելու:


Աղբյուրը`
Kadushin A., Harkness D.;Supervision in social work;4th ed.,printed in the United States of America
Towle,Charlotte.1962.”Role of Supervision in the Union of Cause and Function in Social Work.” Social Service Review 36
newsite.psychology.am
swdisaster.ru