понедельник, 18 сентября 2017 г.

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ



Ընտանեկան աշխատանքը մեծ նշանակություն և տեղ ունի սոցիալական աշխատանքի համաշխարհային պրակտիկայում: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ ընտանիքից դուրս եղած հիմնախնդիրների արմատները պետք է փնտրել ընտանեկան ընտանեկան փոխրահարբերություններում և հակառակը՝ կայուն և բարենպաստ ընտանեկան հարաբերությունները կարող են հենարան հանդիսանալ արտաքին դժվարությունները հաղթահարելու համար:
Ընտանեկան սոցիալական աշխատանքում առաջին կարևոր քայլը սոցիալական աշխատողի մողմից վստահության մթնոլորտի ստեղծումն է, և դա շատ պատասխանատու փուլ է: Պետք է նկատի ունենալ, որ ընտանեկան թերապիայում ընտանիքի պրակտիկ կարիքների բավարարումը կարևոր տեղ է զբաղեցնում: Այդ առումով , նախքան աշխատանքն սկսելը, պետք է պարզել ընտանիքի դերային կառույցը և դրա գործառնման առանձնահատկությունները: Առավել պրոբլեմային ընտանիքների հետ աշխատանքը պետք է սկսվի այն հարցի պարզումից, թե հիմնախնդիրը որքանով է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ առնչվում, ընտանիքի անդամները որքա՞ն բարեկիրթ են վերաբերվում միմյանց հանդեպ:
Ընդունված է ընտանիքի հետ աշխատանքը բաժանել 4 փուլի՝
1. սոցիալական
2. հիմնախնդրային
3. միավորող
4. եզրափակիչ:
Սոցիալական աշխատողի համար ամենաբարդը սոցիալական փուլն է: Այն խլում է շատ ժամանակ, քանի որ այս փուլում սոցիալական աշխատողը ծանոթանում է ընտանիքի անդամների հետ, ինքն է ներկայանում, ձգտում է մտապահել բոլորի հետաքրքրությունների շրջանակը, պարզում է նրանք վերաբերմունքը թերապիայի և սոցիալական աշխատողի նկատմամբ, սեփական հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու հակվածությունը և կարողությունը:
Հիմնախնդրային փուլ.  այն սկսվում է մի շարք հարցերից, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել, թե որն է ընտանիքի հիմնախնդիրը, և ինչպես է ընտանիքը պատկերացնում սոցիալական աշխատանքի միջամտությունը, հատկապես՝ թե ինչ փոփոխություն է ակնկալվում սոցիալական աշխատողից: Առաջին հերթին սոցիալական աշխատողը պարտավոր է լսել թերապիայի բոլոր մասնակիցների կարծիքները՝ չմեկնաբանելով դրանք, որից հետո միայն պետք է փորձի ներկայացնել պրոբլեմն իր տեսանկյունից:
Ընտանիքի հետ աշխատելիս լրացուցիչ դժվարություն կարող է ստեղծել այն հանգամանքը, որ սոցիալական աշխատողն ու խորհրդառու ընտանիքը հնարավոր է պատկանեն տարբեր սոցիալական խմբերի կամ տարբեր ազգային պատկանելություն ունենան: Նման դեպքերում սոցիալական աշխատողը վարվում է ընտանիքի պահանջներին համապատասխան՝ երբեք չդատապարտելով իր դավանած ակութային արժեքները:
Միավորող / ինտեգրատիվ / փուլն ամբողջությամբ կազմված է հիմնախնդրի քննարկման ընթացքում ընտանիքի անդամների փոխգործողություններից: Սա քննարկումների փուլն է: Թերապիայի մասնակիցները կարծիքներ են փոխանակում, և կարելի է ասել, որ այս փուլում հիմնախնդիրը սկսում են լուծում ստանալ,. քանի որ քննարկումը այդ ուղղությամբ է տարվում: Սոցիալական աշխատողի դերն այստեղ ավելի պասիվ է, նա միայն հետևում է ու լսում: Սոցիալական աշխատողը թերապիայի մասնակիցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացնում է պրոբլեմի լուծման վրա, դրա համար ստեղծում հաղորդակցվելու համար բարենպաստ մթնոլորտ:
Ավարտական փուլ.  Այս փուլում համաձայնություն է կնքվում հիմնախնդրի վերջնական լուծման շուրջ: Դա համարվում է թերապիայի բարեհաջող արդյունքը, սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ միշտ է պրոբլեմը հեշտ ու անցավ լուծվում: Թերապիայի վերջնարդյունք կարող է համարվել նաև լարված, անհանգիստ միջավայրի անհետացումը: Բացի դրանից, այս փուլում կարող են պլանավորվել ընտանիքի հետագա գործընթացները և որոշում ընդունվել կա՛մ թերապևտի-սոցիալական աշխատողի, կա՛մ թերապևտների խմբի լրացուցիչ այցելությունների մասին:
Ընտանիքի հետ աշխատելիս սոցիալական աշխատողի նպատակն է դրականորեն կողմնորոշել ընտանիքին, տարբերակել դժվարություններն ու հավաքագրել ընտանեկան ներուժը՝ նպատակին հասնելու համար:
Աղբյուրը՝
«Սոցիալական աշխատանքի մեթոդներ» ուղեցույց սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002

Комментариев нет:

Отправить комментарий