Մենք ձգտում ենք այնտեղ, ուր դռները փակ են: Մի վախեցեք ձեր ճանապարհին պատահած
դռները բացելուց, դրանց բանալին միշտ ձեր գրպանում է:
«Մարդու կյանքը
հասարակության հետ ունեցած բազմազան փոխհարաբերությունների ամբողջությունն է: Կան դեպքեր, երբ նկատվում են այդ մարդկային հարաբերությունների զարգացման խանգարումներ: Հատկապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք` առանց տարիքային սահմանափակման սոցիալական խոչընդոտների պատճառով
հաղորդ չեն դառնում շրջապատող աշխարհի երևույթներին
ու մշակութային արժեքներին և ձեռք են բերում օտարվածության կարգավիճակ: Չունենալով ինքնուրույն գոյատևման, զարգացման և դրսևորման հնարավություն`
նրանք ապավինում են այլոց աջակցությանը, բարությանը և բարեգործությանը:
«Փոփոխությունների այժմյան մեր ժամանակաշրջանում առաջանում են սոցիալական կյանքին մասնակցաբար ընդգրկվածությունից դուրս մնացած մարդկանց, խմբերի վերստին ընդգրկելու, ուստի և հասարակություն - մարդ, - ընտանիք, -խումբ կտրված փոխադարձ վերականգնման, մարդկային կեցողության բարոյական, հոգեբանական, տնտեսական, կրթական, աշխատանքային և այլ բաղադրիչներում աջակցության իրագործման համար որոշակի աշխատանքների կազմակերպման խնդիրներ»:
Մարդասիրական հարաբերությունները բարերար
ազդեցություն են ունենում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, նպաստում
մարդու պոտենցիալ հնարավորությունների զարգացմանը:
Երկրի սոցիալ-տնտեսկան, սոցիալ-քաղաքական կայուն իրավիճակը կախված է ոչ միայն ժողովրդի բարի կամքից, այլև սոցիալական հիմնախնդիրների ծանր հետևանքների չեզոքացմանը, մեղմացմանը և վերացամանն ուղղված կառավարության կողմից իրականացվող նպատակաուղղված միջոցառումներից: Սոցիալական կամ կենսական հիմնախնդիրների լուծման համար ներգրավված պետք է լինեն քաղաքացիների տարբեր միավորումներ, ի դեմս տարբեր հասարակական կազմակերպությունների և սոցիալական ինստիտուտների:
Հասարակությունն իր
հիմնախնդիրների հաղթահարման կամ սպասարկման համար ստեղծված սոցիալական
ինստիտուտների և ծառայությունների հետ, պետք է համագործակցի այն կազմակերպությունների
հետ, որոնք պատրաստ են տրամադրել նրան մասնագիտական օգնություն:
«Ժամանակակից գիտության
տերմինաբանությամբ այդ գործունեությունն անվանվում է սոցիալական աշխատանք»:
Մասնագիտական
գրականության մեջ և աշխատանքային գործունեության արդյունքում ի հայտ է եկել այն
փաստը, «որ սոցիալական աշխատանքի օբյեկտը հանդիսանում է մարդկանց
կարիքավորությունը»:
Մասնագիտական օգնություն ցուցաբերելու
համար սոցիալական աշխատողի համար անհրաժեշտ պայմաններից են`
Ø Սոցիալական ոլորտի օրենքների իմացության հետ մեկտեղ կարևոր
է երկրի վարչական համակարգի մասին տեղեկացվածություն.
Ø Աշխատուժի շուկայի մասին իրազեկվածությունը, քանի որ առկա է
անմիջական կապ սոցիալական սեկտորի և աշխատուժի շուկայի միջև:
Ø Քաջատեղյակ լինի սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, ի գործ
ածվող մեխամիզմներին, որոնք կանգնած են սոցիալական օրենսդրության և կառավարման
թիկունքին:
Ø Տեղյակ լինի առողջապահական ոլորտին, ուղղվածություն ցույց
տալու համար.
Ø Քաջածանոթ լինի անձի հոգեբանությանը, որովհետև առնչվում է մարդու
հոգեկան գործընթացների, վիճակների և հատկությունների հետ:
Սոցիալական աշխատանքը
որպես գիտություն առաջ է քաշում տարբեր տեսություններ, որոնք վերլուծաբար նկարագրում
և մեկնաբանում են սոցիալական աշխատանքի դերը և գործառույթները հասարակությունում։ Այս
ամենն ավելի լավ հասկանալու համար պետք է նախ և առաջ պատկերացնել, թե ինչպիսի տեսություններ
կան սոցիալական աշխատանքում։
Սոցիալական աշխատանքի
տեսությունները բաժանվում են երեք խմբի`
Ø
տեսություններ, որոնք քննարկում են այն հարցը,
թե ինչ է սոցիալական աշխատանքը, և որն է դրա նպատակը ու դերը հասարակությունում. ընդհանուր
տեսություններ,
Ø
տեսություններ, որոնք ուսումնասիրում են խորհրդառուի
ով լինելը՝ խոցելի խմբերի առանձնահատկությունները, իրավիճակը և հիմնախնդիրները, դրանց
առաջացման պատճառները և հետևանքները,
Ø
տեսություններ, որոնք ներկայացնում են, թե ինչպես
պետք է իրականացնել սոցիալական աշխատանքը, այսինքն` ինչպես պետք է հաղթահարվեն հիմնախնդիրները:
Ընդ որում՝ վերջիններում
առանձնանում են՝
1) մեթոդներ,
որոնք ներկայացնում են խորհրդառուի հետ աշխատանքի հնարավորությունները և մոտեցումները
ըստ միավորումների՝ անհատ, խումբ, ընտանիք կամ համայնք, սոցիալական ծառայությանն ինտեգրված
կառույցներ՝ ելնելով առանձին անհատի կամ միավորման առանձնահատկությունից և գործունեության
օրինաչափություններից,
2)մոդելներ,
որոնք հանդիսանում են տարբեր հիմնախնդիրների վերլուծություններ և դրանց լուծման եղանակներ։
Այսինքն` սոցիալական
աշխատանքի արդյունավետ պրակտիկան անհնար է առանց սոցիալական աշխատանքի մոդելների, որոնք հանդիսանում
են տարբեր հիմնախնդիրների
տեսական վերլուծություններ և դրանց լուծման եղանակներ։
Մոդելը տեսության
վրա հիմնված մասնագիտական
հնարքների ամբողջություն է, որի հետևողական իրականացումը բերում է հիմնախնդրի պատճառների
բացահայտմանը, և մատնանշում է լուծման ուղիները։
Հիմք ընդունելով տևողության չափորոշիչը` սոցիալական
աշխատանքում առանձնացնում են կարճատև, միջին տևողության և երկարատև
մոդելներ։ Կարճատև մոդելները ստեղծված են հրատապ հիմնախնդիրների
լուծման կամ կարճատև իրավիճակների հաղթահարման նպատակով, իսկ միջին տևողության
և երկարատև մոդելներն ուղղված են խորը արմատացած հիմնախնդիրների հաղթահարմանը։
Սոցիալական ծառայության մեջ ավելի
պրկտիկ է կիառել ընդհանրական մոտեցման մեթոդը: Այն հնարավորություն է ընձեռնում մասնագիտորեն
շփվելով ու ստեղծելով վստահության հարաբերություններ, ախտորոշել,
բացահայտել անձանց, ընտանիքների, երեխաների յուրահատկությունները
և համագործակցել համայնքների համապատասխան ծառայությունների հետ: Սոցիալական աշխատանքը
հիմնված է համալրության սկզբունքների վրա, համապատասխան
տեղեկատվական աղբյուրներ (միջավայր,
հարազատներ, առողջության, հոգե-սոցիալական վիճակը), ինչպես վաղ միջամտություն և օկուպացիոն թերապիայի, նկարագրվում է
համակարգի մոտեցումները և նման տեխնոլոգիաները սոցիալական ծառայության մեջ:
Սոցիալական աշխատողի գործունեությունն առավել չափով կապված լինելով բազմաբնույթ ու բազմագործոն խնդիրներ ունեցող շահառուների հետ, ուստի խնդիրներին արդյունավետ և ադեկվատ լուծում տալու համար պետք է առաջնորդվել անհատական, ընտանեկան, խմբային, համայնքային աշխատանքային մեթոդաբանությամբ՝ միջոցներ փնտրելով ավելի բարձր սոցիալական համակարգում:
Սոցիալական աշխատողն առաջնորդվելով «ընդհանրական» մոտեցմամբ՝ իր գործունեությունը ծավալում է 4 մակարդակներում:
·
Միկրոմակարդակ –սոցիալական աշխատանքն ուղղված է անձանց և ընտանիքների կարիքների բավարարմանը,
·
Միջմակարդակ- աշխատանքն իրականացվում է կազմակերպությունների և համայնքների հետ,
·
Մակրոմակարդակ-գործունեությունը ծավալվում է համայնքների և ամբողջ հասարակության հետ,
·
Մասնագիտական միջամտություն, որի նպատակն է ձեռք բերած արդյունքների գիտական վերլուծությունը և ընդհանրացումը, մասնագիտական կրթության ոլորտում տարածումը:
Ընդորում, աջակցության սոցիալական ծառայությունը խորհրդառուին օգնում է իր ներուժը և ընդունակություններն (կրթություն, զբաղվածություն,
աշխատանք, շարժունակություն, հաղորդակցություն, վարքի կառավարում և դրսևորում) իրագործելու և ստեղծագործական նախաձեռնություն դրսևորելու գործում: Այն չի խնամակալում մարդուն և չի զրկում նախաձեռնությունից, այլ ընդհակառակը` նրան մղում է ինքնորոշման և կենսական իրավիճակներն
ինքնուրույն կառավարելու ձգտմանը, ընդլայնում են նրա հնարավորությունները:
Սոցիալական հիմնախնդիրները լինելով բազմաբովանդակ՝ գտնվում են մի քանի գիտությունների հատման կետում, առանձնապես տնտեսագիտության, սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի: Հիմնախնդիրների լուծումը պահանջում է համալիր մոտեցում սոցիալական
քաղաքականությանը ուղղված միջոցառումների մշակմանը, ինչպես նաև սոցիալական աշխատանքի ակտիվ մասնակցությամբ:
Սոցիալական աշխատողների խորհրդառուները սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ են: Նրանք կարող են լինել դժբախտ, նրանց տեսքը կարող է բավականին տհաճ լինել, նրանց վարքագծի անհատական, խմբային կամ ազգային կարծրատիպերը կարող են թվալ անսովոր և անընդունելի: Այդ հարցում միակ չափանիշը մասնագիտական օգնության կարիքն է և ուղղակի անձնական շփումները Հաղորդակցման գործընթացում սոցիալական աշխատողը գնահատում է այցելուի վիճակը և նրահ հիմնախնդրի էությունը, ճանաչում է նրա անձը և վարքագիծը, հանձնարարականներ է տալիս և խորհրդատվություն իրականացնում, թեթևացնում է անձնական ապրումների ծանրությունը: Մի շարք պատճառների բերումով, որոնց թվում` որոշ թեմաների արգելված լինելը, այցելուների վախը կամ ամաչկոտությունը, իրենց հիմնախնդիրների իրականէությունը չհասկանալը, դրանք իրենցից իսկ քողարկելու ցանկությունը պատճառ են դառնում, որ այցելուն իր վիճակի իրական պատկերը գիտակցաբար կամ անգիտակցաբար խեղաթյուրի: Սոցիալական աշխատողը պետք է կարողանա տեղեկատվություն ստանալ ոչ միայն զրուցակցի խոսելուց, այլև նրա ձայնի ելևէջներից, դեմքի արտահայտություններից, մարմնի տարբեր մասերի շարժումներից, ժեստերից, լռելուց և այլն: Այլ կերպ ասած, սոցիալական աշխատողը պետք է կարողանա ընկալել «մարմնի լեզվով» փոխանցվող տեղեկատվությունը: Այլ կերպ ասած` Որևէ
համայնք մուտք գործելուց առաջ, նրա մշակույթին և ավանդույթներին ծանոթանալու համար
անհրաժեշտ է բացել դռները:
Այսպիսով` աշխատանքում արագ, ճիշտ կողմնորոշվելու և գործելու համար սոցիալական աշխատողին անհրաժեշտ են տարբեր բնագավառի գիտելիքներ և հարուստ փորձ` պայամանավորված զանազան հոգսեր ու կարիքներ ունեցող տարբեր տարիքի սոցիալական դիրքի ու կարգավիճակի, ինտելեկտի, հայացքների ու համոզմունքների տեր անձանց հետ ամեն օր ու անընդհատ շփվելու դիտավորությամբ:
Մարդկանց սոցիալական տնտեսական հարմարվողականության պատճառը հանդիսանում
է իրենց մասին հատկացված արտոնությունների վերաբերյալ սուղ տեղեկացված լինելը: Հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու համար էական զգալի ջանքեր պահանջվում է բազում մասանգետներից, բժիշկներից, հոգեբանններից,
մանկավարժներից, իրավաբաններից, հատկապես` սոցիալական աշխատողներից և այլոց կողմից: Մասնագիտության բերումով, սոցիալական աշխատողը գործնականում հանդեսէ գալիս որպես նշված բնագավառների մասնագետների կողմից իրականացվող աշխատանքների կոորդինատոր:
Անհարժեշտ է ոչ միայն պետության աջակցությունը, այլև միջազգային, ոչ պետական ու մասնավոր կազմակերպություների, անհատների, մասնագետների հետ հմագործակցության միջոցով ինֆորմացիայի փոխանակմամբ վերլուծել հիմնախնդիրը և գտնել հաղթահարման ուղիներ: Պետությունը պետք է աջակցի, նեցուկ լինի այն կազմակերպություններին, անհատներին, որոնք զբաղվում են հաշմանդմաների և կյանքի դժարին իրավիճակում հայտնված անձանց հիմնախնդիրներով, այլ ոչ թե արհեստականորեն խոչըդոտներ առաջացնի: Քաղաքակիրթ երկրներում ստեծվում են պայամաններ նրանց համար, ովքեր օգնում են նման խմբերին:
Բոլոր վերը նշված խնդիրներին լուծում տալն ու հնարավորինս թեթևացնելը բավականաչափ բարդ գործընթաց է, քանի որ մարդիկ որքան նման են միմյանց, նույնքան էլ տարբեր, նաև տարբեր են հանգամանքները:
Սոցիալական աշխատանքի բնութագրում
«Սոցիալական
աշխատողը կարևորում է նախ մարդուն, ապա` նրա հիմնախնդիրները»:
Վեջիններս
տեսնելու համար անհրաժեշտ է սեր և հարգանք տածել մարդու հանդեպ: Որովհետև «Ով ունի արդյոք բազեի նման սրատես աչքեր, եթե ոչ` «Սերը»:
Սոցիալական աշխատողն ունի ձեռքեր` օգնելու մյուսներին, ոտքեր` շտապելու խոցելի մարդկանց մոտ և աչքեր` տեսնելու մարդկանց խնդիրներն ու կարիքները…
Այդ ամենն իրագործելու համար անհրաժեշտ է սոցիալական աշխատողը դրսևորի մեծ Կամք: «Կամքը վստահություն է սեփական ուժերի հանդեպ»: Կամքը գիտակցության գործնական կարևոր դրսևորումներից է: Կարծում եմ, որքան բարձր է մարդու գիտակցական մակարդակը, այնքան մեծ է նրա կամքը: Կամքի ուժը բարու գործակիցն է: Կամքի տեր մարդն իր առջև բարին պատակներ է դնում և ձգտում հասնել դրանց:
Նպատակն ամուր հիմնասյունն է: «Ուր կամք
կա, այնտեղ կա և ճանապարհ»: Սոցիալական
աշխատողն ունի անհաղթելի ոգու կորով, որովհետև ունի նպատակ:
Կյանքը մեզ անսահման տևողությամբ չի տրված: Վարդգես Պետրոսյանն իր «Ապրած և չապրած տարիներ» վեպում գրում է. «Մարդու կյանքը նման է լուցկու տուփի, որտեղ օրըստօրե ավելանում են այրված հատիկները»:
Կարծում եմ, սոցիալական աշխատողն ամեն մի հատիկի պես երկար պետք է վառվի նպատակին և արդյունքի հասնելու, ինչպես նաև մարդկանց օգտակար լինելու համար: Իսկ եթե միանգամից են այրվում այդ հատիկները, ապա տեղի է ունեում կարողությունների սպառում կամ մասնագիտական այրում: Վերջինիս վերականգնումը շատ ջանքեր է պահաջում:»
Կյանքն իր դռները բացում է այն մարդու առջև, որը գիտի, թե ուր է գնում:
Ապրել, ապրել, այնպես ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
Թե ինքդ քեզ արհամարես ու համառես,
Քեզ հետ վիճի՛, քեզ մի՛ զիջի
Համբերատար քեզ հետ խոսի,
Հակառակում քեզ համոզի:
Դու, որ սխալվես, սակայն չես ստի
Կկորցնես հաճախ, բայց նորից կգտնես,
Դու, որ սայթաքես ու վայր ընկնես
Կընկնես, սակայն երբեք չես ծնկի:
Այլ կմագլցես կատարից կատար
Կելնես անվերջ, կբարձրնաս վեր՝
Այս ահեղ դարից առնելով թևեր…
Կելնես, որ ողջ աշխարհը տեսնես,
Շահածով խնդաս, կորուստը սգաս:
Լինես մնաս ամենքի հետ,
Հարուստ դառնաս, ինչպես լայն տափաստան:
Մեկ տեղ հանկարծ ընդհարձակվես,
Մեկ տեղ դառնաս գունդ ու կծիկ.
Մեկ տեղ բացվես, մեկ տեղ փակվես՝
Ինչպես նամակ կամ բացիկ…:
Կյանքդ խասնես նրանց կյանքին,
Նրանց կյանքն էլ քեզ ենթարկես,
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես հույսի նման:
Սոցիալական աշխատանքի հանրագիտարանում «ընդհանրական մոտեցումը» սահմանվում է որպես՝
1. մոտեցում, որում հավասարապես ուշադրության կենտրոնում է և՛ անձը, և՛ միջավայրը.
2. գործընթաց, որը սկիզբ է առնում խորհրդառուի կամ նրա համակարգի կողմից օգնություն ստանալու նատակով ներկայացված եզակի իրավիճակից և ապա՝ ընտրում այդ իրավիճակի բացատրության նպատակով առավել համապատասխան տեսություն կամ տեսություններ և կիրառում միջամտության ստրատեգիաները, որը կարգավորելու են այդ իրավիճակը.
«Մարմնի լեզուն »սոցիալական աշխատողի և այցելուների հաղորդակցման լեզվի
կարևոր բաղկացուցիչ մասն է:
Կամքի բացատրություն՝ 1.Մարդկային հոգեբանության հատկանիշներից մեկը, որն արտահայտվում է իր առջևդրված նպատակների՝ ձգտումների իրականացման հասնելու կարողությամբ՝ ունակությամբ: 2. Ցանկությունների՝ ծրագրածիև նպատակի իրականացման գիտակցական ձգտում, տոկունություն, համառություն: 3. Ցանկություն, պահանջ: 4. Հաճություն, բարեհաճություն, համաձայնություն: 5. Դիտավորություն, մտադրություն: Էլ. ռեսուրսhttps://bararanonline.com/կամք: