Առաջին հայացքից պարզ ու հեշտ պատասխան ունեցող այս հարցն իրականում խորը մտորելու առիթ տվող հարց է, և բնավ ոչ այն պատճառով, որ պիտի գտնել աքսիոմաներ նրա իրական պատասխանը հասկանալու համար, այլ ընկալել հարցի էությունն ու բովանդակությունն այնպես, ասես խոսում ենք հենց մեր մասին։
Հաշմանդամության թեմայով խոսելիս ոչ պատշաճ բառապաշար են օգտագործում թե՛ առօրյա խոսքում, թե՛ լրատվական հարթակներում։ Հոդվածներում և հարցազրույցներում թույլ տրված արտահայտությունների որոշ մասը կարող է ոչ միայն վիրավորել, այլև երբեմն՝ զայրացնել հաշմանդամություն ունեցող անձանց կամ իրենց հարազատներին։
Հոգեկան կամ հոգեբանական հաշմանդամության հետ կապված բառերը, ինչպիսիք են գիժ, դաուն, հոգեկան, ավելի շատ նման են պիտակների։ Այս բառերը չպետք է գործածվեն որպես վիրավորանք, ոչ հաշմանդամություն ունեցող, ոչ էլ չունեցող մարդկանց նկատմամբ:
Երբ հաշմանդամություն ունեցող անձը ապրում է ընդունված
ձևերով, անում է այն, ինչ ցանկանում է՝ սովորում է, աշխատում է, սոցիալականացվում է, ապա նա հերոս չէ, նա խիզախություն չէ անում՝ նա պարզապես ապրում է իր կյանքը, իսկ նման վերաբերմունքը կարծրատիպերի արդյունք է։
Հաշմանդամություն ունեցող մարդիկ, մտավոր զարգացման հապաղում ունեցողներից որոշների բացառությամբ, ինչպես և նրանց հարազատները, գիտակցում են, որ ունեն հաշմանդամություն։ Կարիք չկա շրջանցելու այդ տերմինը և փորձելու այլ անուն տալ հաշմանդամությանը, օրինակ՝ հատուկ կարիքավոր, արատավոր, թերի, աննորմալ, հիվանդ, անլիարժեք և այլն։ Նման արտահայտությունները ոչ միայն կարող են վիրավորել և զայրացնել, այլև արհեստական ճեղք ստեղծել հաշմանդամություն ունեցող և չունեցողների հարաբերություններում, բացի դա, հաշմանդամություն ունեցող անձի մասին կազմած հասարակության պատկերացումը լինում է թյուր և կարծրատիպային, ինչի պատճառով նրանք չեն ընկալվում որպես հասարակության լիիրավ ու լիարժեք անդամ, հավասար իրավունքներով քաղաքացի։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ անուններ տալիս կարևոր է պահպանել չեզոքությունը և խուսափել պիտակավորող արտահայտություններից։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հաշմանդամությունը սահմանում է որպես «երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական դժվարություններ, որոնք, տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում, արգելակում են դրանք կրող անձանց լիակատար և արդյունավետ մասնակցությունը հասարակության կյանքում` մյուսների հետ հավասար»:
Վերոհիշյալ արգելքներից մեկն էլ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության խտրական վերաբերմունքն է, որն իր արտահայտումն է ստանում ինչպես կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում, այնպես էլ գործածվող տերմինաբանության մեջ: Հաշմանդամություն ունեցող անձանց մասին խոսելիս օգտագործվող տերմինների մի մասը նեգատիվ են և վիրավորական, (օրինակ` հիվանդ, արատավոր, անլիարժեք), որոշները խիստ կարեկցական են (օրինակ` զոհ, տուժած, տառապյալ) մյուսները հակառակը` չափազանց հիացական, (օրինակ` հերոս, ոգեշնչող, խիզախ): Այսպիսի բառերն ու արտահայտությունները ստեղծում են կարծրատիպեր, որոնց համաձայն հաշմանդամություն ունեցող անձինք ի ծնե արատներից կամ դժբախտության հետևանքներից տառապող, հիվանդ, նորմալ դառնալու երազանքով լի և այդ նպատակին հասնելու համար պայքարող, խնդիրները հաղթահարելու համար հերոսաբար մարտնչող` տուժած մարդիկ են:
Իրականում հաշմանդամություն ունեցող անձինք հայրեր և մայրեր, որդիներ և դուստրեր, եղբայրներ և քույրեր, աշխատողներ և գործատուներ, ուսուցիչներ և աշակերտներ, ընկերներ և հարևաններ են: Ինչպես և բոլոր մարդիկ, հաշմանդամություն ունեցող անձինք տարբեր են: Նրանցից յուրաքանչյուրը անհատ է` իրեն հատուկ բնավորությամբ, նախասիրություններով, մասնագիտությամբ, ընտանեկան կարգավիճակով, խնդիրներով և հաջողություններով:

Պետք չէ հիշատակել անձին բացառապես ըստ նրա հաշմանդամության` համր, էպիլեպտիկ, հոգեկան և այլն: Մինչ հաշմանդամությունը ինքնության բաղկացուցիչ մասն է, այն չի սահմանում անձին:
Շեշտը պետք է դնել անձի, այլ ոչ նրա հաշմանդամության վրա` խոսքի խանգարում ունեցող անձ, տեսողական էպիլեպսիա ունեցող անձ, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ:
Համաշխարհային հասարակությունը ճիշտ է համարում «հաշմանդամություն ունեցող անձ» տերմինը։ Անընդունելի է «սահմանափակ կարողություններ ունեցող անձ» արտահայտությունը, քանի-որ այն կարելի է օգտագործել ցանկացած անձի նկարագրելու համար` ոչ-ոք անսահմանափակ չէ: Իսկ «հատուկ կարիքներ ունեցող անձ» տերմինը վերաբերում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև փախստականներին, մանկատան երեխաներին, տարեցներին և այլ խոցելի խմբերին:
Որպես նյութի աղբյուր հիմք են հանդիսացել civilnet.am, unicef.org/armenia կայքերը։
Комментариев нет:
Отправить комментарий