суббота, 29 июня 2019 г.

Սոցիալ-հոգեբանական աջակցության ընդհանուր բնութագիրը


 Սոցիալ-հոգեբանական աջակցության ընդհանուր բնութագիրը

«Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մեջ հոգեբանական աջակցության գաղափարը ծագել է նրանում դրված հիմնարար սկզբունքներից։ Մասնավորապես, հիմնարար սկզբունքներից մարդասիրությունը հենվում է ցանկացած պարագայում մարդկային կարիքը մեղմելու գաղափարի վրա, որին էլ անմիջականորեն միտված է մարդասիրական օգնության հոգեբանական բաղադրիչը։

Սոցիալ-հոգեբանական աջակցությունը վերաբերում է գործունեության այն տեսակներին, որոնք ուղղված են անհատների, ընտանիքների և համայնքների ինչպես հոգեբանական, այնպես էլ սոցիալական կարիքների բավարարմանը։ Այդ գործողությունները նպաստում են անհատների, համայնքների ներուժի օգտագործմանը, արդյունքում՝ դիմակայունության ամրապնդմանը, մարդկային հիմնախնդիրների մեղմացմանը։

Սոցիալ-հոգեբանական աջակցության գործողություններն ուղղորդվում են հետևյալ սկզբունքներով․
  • անհատների, համայնքների ուժեղ կողմերի և դիմակայունության կարևորում,
  • վաղ միջամտություն և շարունակական աջակցություն,
  • մշակութային առանձնահատկությունների կարևորում,
  • տուժած անձանց, շահառուների ակտիվ մասնակցության խթանում,
  • բոլոր էթնիկական և սոցիալական խմբերի ներառում,
  • կայունության և կարողություների զարգացման վրա կենտրոնացում։

Հոգեբանական աջակցությունը կարող է լինել սոցիալական կամ բժշկական ծրագրերի բաղկացուցիչ մաս կամ հանդես գալ որպես ինքնուրույն բաղադրիչ։ Սոցիալական կամ  բժշկական խնամքի տրամադրման ծրագրերի համատեքստում հոգեբանությունն օգնում է արձագանքման, օգնության ցուցաբերման առավել ճիշտ մոտեցումների և ուղիների ընտրման հարցում, ինչը նպաստում է մարդկային արժանապատվության պահպանմանը, օգնության կարիք ունեցող անձանց ինքնավստահության և անվտանգության զգացումների ամրապնդմանը։»

 Նյութը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության «Արտակարգ իրավիճակներին բարելավված նախապատրաստում և համակարգված արձագանքում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։


Շարունակելի



Комментариев нет:

Отправить комментарий