«Խտրականություն» տերմինն առաջացել է լատինական «discrimire» բառից, որը նշանակում է «առանձնացնել, տարբերել, տարբերակել»: Խտրականությունն էապես նման իրավիճակում որոշակի հատկանիշներով օժտված անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դրսևորումն է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի կամ ողջամիտ բացատրության: Կամ այլ կերպ ասած, մի
իրավիճակ է, երբ
որոշակի բնութագիր ունեցող անհատների և խմբերի նկատմամբ դրսևորվում է ավելի վատ վերաբերմունք, քան ավելի «արժեքավոր» բնութագրիչ ունեցողների համար: Խտրականությունը գոյություն ունի ամենուր, և, չնայած խտրականության դեմ արգելքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում ու օրենսդրական ակտերում, այնուամենայնիվ
երեխաները, կանայք, մեծահասակները, հաշմանդամություն ունեցող անձինք, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողները, ազգային և կրոնական փոքրամասնությունները, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և այլ մարդիկ շարունակում են ենթարկվել խտրականության:
Խտրականությունը հասարակության մեջ արտահայտման ամենատարբեր ձևեր ունի, և գրեթե ցանկացած բնութագիր կարող է դառնալ խտրականության «պատճառ»: Հիմնական պատճառներն են`ռասսան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը կամ դավանանքը, քաղաքական և այլ համոզմունքները, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումը և դրությունը, քաղաքացիությունը, առողջական կարգավիճակը, հաշմանդամությունը, տարիքը, սոցիալական, ընտանեկան կամ ամուսնական կարգավիճակը, զբաղվածության բնույթը, սեռական կողմնորոշումը, գենետիկական հատկանիշները կամ որևէ այլ հանգամանք:
Այսօր սոցիալական գիտության շրջանակներում մանրամասն նկարագրված և ուսումնասիրվածեն խտրականության հետևյալ ձևերը.
·
Սեքսիզմ` խտրականության արտահայտում ըստ սեռի,
·
Էյջիզմ` ըստ տարիքի (հիմնականում դրսևորվում
է տարեցների և երեխաների նկատմամբ),
·
Ազգային,
·
Առողջական վիճակի հետ կապված խտրականություն(հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ),
·
Կրոնական կամ մշակութային խտրականություն,
·
Կարգավիճակային (օրինակ` աղքատների,
միայնակ կանանց և այլոց նկատմամբ):
Խտրականությունը
երևույթ է, որից սոցիալական աշխատողը պետք է խուսափի իր մասնագիտական գործունեությունն
իրականացնելիս: Պատահական չէ, որ Դ. Անդերսոնն ու Բեկետը գտնում են, որ անհրաժեշտ է
հասկանալ այն մարդկանց մշակույթը, որոնց հետ մենք աշխատում ենք, որպեսզի խուսափենք
միջամտության ժամանակ հնարավոր սխալներից, որը կարող է բերել մեր կամ խորհրդառուի անակնկալ
արձագանքին` խոչընդոտելով արդյունավետ աշխատանքի իրականացմանը: Սոցիալական աշխատողները
մշտապես պետք է հիշեն, որ մասնագիտական գործունեության տիրույթում կենտրոնական տեղն
ու դերը զբաղեցնում է մարդը, որին պետք է ընդունել որպես բարձրագույն արժեք, այնպիսին, ինչպիսին
նա կա, իր առանձնահատկություններով հանդերձ:
Նրանք պետք
է պայքարեն նաև խտրականության մյուս դրսևորումների դեմ, որոնք ընկած են արդեն ոչ թե
սոցիալական աշխատող-շահառու, այլ ավելի լայն համակարգում: Նրանք պետք է պայքարեն խտրականության
այս կամ այն դրսևորման դեմ, որոնցից յուրաքանչյուրն, ինչպես նշել է բրիտանացի սոցիալական
աշխատող Թոմպսոնը հավասարաչափ վտանագավոր է, քանի որ մեկի առաջացումը, կարող է բերել
մյուսի առաջացմանը, և որ կարևոր է դրանց բոլորի դեմ պետք է պայքարել հնարավորինս միաժամանակ:
Ընդհանրապես
հակախտրականական և հակաճնշումային մոտեցումը` որպես սոցիալական աշխատանքի ընդհանուր
տեսություն, ձևավորվել է 1980-90-ական թվականներին, սակայն դրա հիմքերը դրվել են ավելի
վաղ: Այս մոտեցման հիմնադիրներից կարելի է առանձնացնել Բանտոնին, որն իր աշխատություններում
ցույց էր տալիս, թե ինչպես էր անցյալում Եվրոպայում «ռասսա» հասկացությունը ազդեցություն ունենում
բոլոր հարաբերությունների վրա:
Թոմպսոնը
նաև առանձնացրել է խտրականության արտահայտման հետևյալ մակարդակները.
·
Անձնային կամ հոգեբանական
·
Մշաակութային
·
Սոցիալական
Ըստ նրա`
խտրական վերաբերմունքը կարող է դրսևորվել ինչպես անհատական վարքի, այնպես էլ քաղաքական
և ռազմավարական մակարդակներում, և բնականաբար դրանք խոչընդոտում են հասարակական զարգացումը
և հակասում են ինչպես մարդու իրավունքների հայեցակարգին, այնպես էլ համընդհանուր բարեկեցության
և սոցիալական պետության գաղափարներին: Եվ քանի որ խտրականությունը հիմք է հանդիսանում
բազմաթիվ սոցիալական և այլ բնույթի խնդիրների աառաջացման համար և արտահայտվում է ամենատարբեր
ոլորտներում` կրթության հասանելիությունից մինչև քաղաքական մասնակցություն, ապա պարզ
է, որ սոցիալական աշխատողները խտրականության վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում
չեն կարող պասիվ դերում հանդես գալ:
Հակախտրակականական
և հակաճնշումային մոտեցումների կողմնակիցների համաձայն` այս հարցում սոցիալական աշխատանքի
հիմնական նպատակներն են.
·
Հասարակական փոփոխությունների և քաղաքական բարեփոխումների
միջոցով հասնել խտրականացված խմբերի իրավունքների ճանաչման և իրացման,
·
Պաշտպանել խտրականության ենթարկված անհատի, խմբի կամ
համայնքի իրավունքները իր անմիջական միջավայրում,
·
Ապահովել լայն իմաստով տարբեր ռեսուրսներիհասանելիությունը
խտրականացվածխմբերիհամար,
·
Աջակցել մարդկանց գիտակցության մեջարմատավորված պատկերացումների
հաղթահարմանը:
Տեսության
կողմնակիցները գտնում են, որ վերոնշյալ բոլոր նպատակների միասնական իրականացումը պետք
է բերի ոչ միայն առանձին խմբերի նկատմամբ խտրականության և ճնշման հաղթահարման , այլ
նաև հասարակության մեջ այնպիսի իրավիճակի ստեղծման, երբ խտրականությունն ընդհանուր
առմամբ, որպես երևույթ, անընդունելի է:
Աղբյուրը`
Ա. Ոսկանյան, Սոցիալական աշխատանքի
տեսություններ և մոդելներ, Եր., 2013:
Малкольм Пейн, Социальная
работа: современная теория, Москва, 2007.
http://hkdepo.am/up/docs/discrimination-brochure-by%20NGNGO-Armenia.pdf
Комментариев нет:
Отправить комментарий