Հարցազրույցն անցկացվել է կազմակերպության ծրագրերի համակարգող Ռուզաննա Սարգսյանի հետ:
Կազմակերպությունը ստեղծվել է երկրաշարժից անմիջապես հետո: Այն նպատակ է ունեցել աջակցել երկրաշարժից տուժած անձանց, ովքեր ենթարկվել
են տարաբնույթ սթրեսների: Ժամանակի ընթացքում այն ընդլայնել է իր գործունեության շրջանակը
և ստեղծվել են ամառային ճամբարներ, մշակվել է ռազմավարական պլան, որն ունի իր հստակ ուղղությունները՝ հասարակական, քաղաքական, մշակութային, ֆիզիկական, հոգեբանական վերականգնում, հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծում և այլն:
Կազմակերպությունը շահառուներ է ներգրավվում ողջ Հայաստանի տարածքից: Հետևապես Հայաստանի ցանկացած
հատվածում բնակվող հաշմանդամություն ունեցող անձ կարող է դիմել նրանց: Թիրախ խմբերն
են երեխաները, ծերերը, և առհասարակ, բոլոր նրանք, ովքեր ունեն ֆիզիկական հաշմանդամություն:
Գրանցված շահառուների թիվն անցնում է 3000-ը, բայց կան նաև շահառուներ, ովքեր գրանցված
չեն, սակայն ևս օգտվում են կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից, այն
իմաստով, որ նրանք ևս կարող են ստանալ զանազան պարագաներ, օրինակ` հենակներ, սայլակներ
և այլն:
Այնտեղ առկա
է բազմամասնագիտական թիմ: Կազմակերպության աշխատակիցներն
են. նախագահը, ծրագրերի ղեկավարը, հատուկ մանկավարժը, սոցիալական աշխատողը, հոգեբանը, լոգոպեդը, արտթերապիստը, ֆիզիոթերապևտը, հաշվապահը, անվտանգության ծառայության աշխատակիցները:
Կազմակերպության
կողմից իրականացվում են տարանույթ ծրագրեր: Այս ամիս նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես և մարզական միջոցառում: Ներկայումս իրականացնում են
վաղ միջամտության ծրագիր հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում: Ծրագրին կարող են մասնակցել
15-16 տարեկան հաշմանդամություն ունեցող անձիք: Ինչպես
նաև, կազմակերպությունում ունեն կավագործության խմբակ:
Ռուզաննա Սարգսյանը
նշեց, որ խնդիրներն իրականում բազմազան են, բայց
շեշտադրեց ֆինանսականը, քանի որ կազմակերպությունն ունի շենքային մեծ տարածք և դրանով պայմանավորված ծախսը շատ է:
Կազմակերպությունն
ունի կամավորների հսկայական բանակ, ինչը կազմակերպության
ուժեղ կողմերից մեկն է:
Կազմակերպությունը համագործակցում է ինչպես տեղական,
այնպես էլ միջազգային հաշմանդամության ոլորտի ՀԿ-ների հետ, ինչպես օրինակ` «Հայաստանի
խուլերի միավորում» ՀԿ, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ,
«Փրկություն» հաշմանդամ երեխաների
կենտրոն ԲՀԿ և այլն:
Համեմատելով
նախորդ տարիները ներկա ժամանակների հետ, Ռ. Սարգսյանը նշեց, որ նկատում է բավականին
մեծ առաջընթաց, բայց հավելեց, որ դեռևս անելիքները շատ են: Նրա խոսքերով, տեղաշարժը բավականին մեծ է դեղորայքների տրամադրման հետ կապված հարցերում, ինչպես նաև, միջավայրը հարմարեցնելու
հարցում: Ոլորտում առկա բացերի շարքում նշվեցին հաշմանդամություն ունեցող անձանց կրթության,
զբաղվածության խնդիրները:
Առկա հիմնախնդիրների
լուծման համար Ռ. Սարգսյանը գտնում է, որ պետք է նախ և առաջ բարեփոխել օրենսդրական
դաշտը, և որ կարևոր է, օրենքը մշակելիս պետք է հաշվի առնել ՀԿ-ների կարծիքը, նրանց դերը, բազմամյա փորձը ևս.
«…օրենսդրական դաշտը պետք է մի քիչ փոփոխել: Իհարկե այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են, բայց դա բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց... ավտոբուսները հարմարեցված են, այո, բայց դա էլ բավարար չէ…»:
Ամփոփելով,
կարող ենք փաստել, որ ոլորտում խնդիրներն իրապես բազմաթիվ են, և շահագրգիռ կողմերի
կողմից դրանց լուծման ուղղությամբ իրականացվում են որոշակի քայլեր, սակայն որքանով
են իրականացվող միջոցառումներն արդյունավետ մեկ այլ քննարկման թեմա է, որին ևս կանդրադառնանք
ծրագրի շրջանակներում:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպությանը համագործակցության
և պատրաստակամության համար:
Կազմակերպության տվյալներն են.
ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճ. 16,
Հեռ. (+374 )10 56 07 07
Էլ-փոստ` pyunic@arminco.com
Հարցազրույցի վարող` Հ. Վարդանյան
Комментариев нет:
Отправить комментарий