Ամեն տարի սեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի հետ համատեղ, նշում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը (World Suicide Prevention Day), որի նպատակն է խրախուսել և աջակցել ամբողջ աշխարհում ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողություններին:
Կյանքի և աշխատանքի ժամանակակից տեմպերը, ինչպես նաև բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, հանգեցնում են նրան, որ մարդն ինչ-որ պահի որոշում է հանցագործություն գործել իր իսկ դեմ:
Ըստ վիճակագրության՝ միջինում բռնի մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանություններին: ԱՀԿ տվյալներով՝ ինքնասպանությունների արդյունքում մահվան դեպքերի թիվը տարեկան մոտենում է 1 մլն-ի: Միտումն այնպիսին է, որ մինչև 2020-ը ինքնասպանությունների թիվը, ըստ ամենայնի, կաճի մեկ ու կես անգամ:
Ինքնասպանությունը գլոբալ հարց է համաշխարհային առողջապահության համար: Դրանց թվով աշխարհում առաջատար են զարգացած երկրները, հատկապես՝ Արևելյան Եվրոպան: Ճապոնիայում տարեկան ինքնասպան է լինում մոտ 30 հազ. մարդ: Ամենացածր ցուցանիշն ունեն լատինամերիկյան պետություններն ու իսլամական երկրները:
Քանի որ ինքնասպանություններն այսօր ամբողջ աշխարհում շատ լուրջ առողջապահական խնդիր են, ԱՀԿ-ն կոչ է անում ամենուրեք ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ եւ ակցիաներ անցկացնել՝ բարձրացնելով մարդկանց իրազեկվածության մակարդակը եւ շրջապատի մարդկանց կյանքերի հանդեպ պատասխանատվությունը:
Աղբյուրը՝ civilnet.am
Комментариев нет:
Отправить комментарий