Մարդը
իր մանկության հիմնական մասը անցկացնում է դպրոցում: Այս ժամանակահատվածը տարիքային զարգացման ամենաբարդ շրջանն է: Դպրոցը աշակերտի համար հասարակ կրթօջախ չէ, որտեղ նա ստանում է մի շարք գիտելիքներ տարբեր առարկաներից,դպրոցը մի վայր է, որտեղ երեխան յուրացնում է տարբեր սոցիալական դերեր, պատրաստում ինքն իրեն հասուն կյանքի: Հաջողությունը, սեփական կյանքով բավարարված լինելը, երջանկությունը հետագայում որոշվում է նրանով, թե ինչպես է նա անցել սոցիալականացման գործընթացը դպրոցում, ինչպիսի գիտելիքներ է կարողացել ձեռք բերել:
Երեխայի կյանքը իր մեջ ընդգրկում է երկու աշխարհ: Առաջինը առօրյա աշխարհն է, որն ընդգրկում է տունը և ընկերների հետ խաղալու միջավայրը, որտեղ երեխան ապրում է տնային հոգսերով: Նա կապված է, առաջին հերթին, ծնողների և բակի երեխաների հետ. դա նրա զբաղմունքների աշխարհն է: Իսկ մյուս աշխարհը այն աշխարհն է, որտեղ երեխաները նախ և առաջ ուղղված են դաստիարակություն և գիտելիքներ ստանալուն, մի աշխարհ, որտեղ երեխան գտնվում է ուժեղ պայքարի մեջ իր ընկերների հետ, երբ հարցը վերաբերում է գնահատականներին:
Դպրոցը հանդիսանում է սոցիալականացման գլխավոր, միաժամանակ ամենախրթին ինստիտուտներից մեկը: Այստեղ առնչվում և ներդաշնակվում են մարդու կյանքի ամենատարբեր կողմերը: Պարզվում է, որ հաջող ուսում ստանալու համար բավական չէ ունենալ բնածին ընդունակություններ: Շատ մեծ նշանակություն ունեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի նյութական բարեկեցությունը և հոգևոր մթնոլորտը, երեխայի ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները, բակի շրջապատը, որտեղ ամեն օր նա մտնում է, և այլն:
Երեխային օգնելու համար պետք է ազդել ոչ միայն նրա, այլև շրջապատող սոցիալական միջավայրի վրա, որի տակ պետք է հասկանալ բնական և սոցիալական այն պայմանները, որտեղ ընթանում է անձի աճը, և որը որոշում է նրա գործունեության բնույթը: Սոցիալական միջավայրի և անձի փոխկապվածության արդյունքում կազմվում է անձը: Ահա թե ինչու սոցիալական աշխատողների գործունեությունը չի կարող սահմանափակվել միայն դպրոցով:
Կարևոր է նշել, որ երեխայի սոցիալականացման գործընթացը իրականանում է նրա գործունեության հիմքի վրա: Այսպես, դպրոցի ներսում մանկավարժների հիմնական խնդիրն է երեխաների մոտ զարգացնել ուսումնադաստիարակչական գործունեությունը: Իսկ դրա համար պետք է երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնել ուսման նկատմամբ, ստեղծել մի շարք պայմաններ, բարենպաստ հոգեբանական կլիմա, ավելի հարմարավետ միջավայր, որտեղ երեխան կարող է իրականացնել իր հետքրքրությունները,առաջ բերել նախաձեռնություն, մասնակցել մի շարք խնդիրների որոշմանը, սովորել ինքնապաշտպանություն և այլն: Ինչքան մեծանում է երեխան, այնքան առաջնային են նրա համար ոչ թե ուսումնական գործունեությունը, այլ սոցիալական նշանակությունը, զբաղմունքի ազատ ընտրության հնարավորությունը, համաձայն սեփական ընդունակությունների և ցանկությունների: Բայց դպրոցում մանկավարժներին հիմնականում հետքրքրում է երեխայի առաջադիմությունը և վարքը: Կարելի է եզրակացնել, որ ուսուցումը անհնար է առանց անձի ամբողջական ձևավորման, այլապես դասավանդումը կհանգեցնի որոշակի գիտելիքների կուտակմանը, բայց դրա համար երեխան պետք է ունենա կամքի ուժ, նպատակասլացություն և այլն: Դա ոչ բոլոր երեխաների մոտ է դրսևորվում, քանի որ ընտանիքը միշտ չէ, որ կարող է պատրաստ լինել սատարելու, և դպրոցն էլ ոչ այնքան հաճախ կարող է երեխաների հետաքրքրությունները և ընդունակությունները զարգացնել: Շատ մեծ դժվարությամբ են ուսումնական հաստատությունները «հրաժարվում» կարծրատիպ դարձած ուսումնառության միջոցներից: Սոցիալականացումը հաջող անցնելու և ուսումնական նյութը հաջող տիրապետելու համար երեխային անհրաժեշտ է օգնական, խորհրդական: Որտե՞ղ գտնել խելացի, սիրող, պատշաճ ավագ ընկեր, ով կօգնի լուծել խնդիրները, թուլացնել նրանց ճնշումը այդ նուրբ հոգու վրա: Այդպիսի գործառույթներ այսօր դպրոցում կատարում են սոցիալական մանկավարժները և սոցիալական աշխատողները:
Սոցիալական մանկավարժը դպրոցում միջնորդություն է կատարում
երեխաների, որոնք սովորում են դպրոցում, և ուսուցիչների, ծնողների միջև, սակայն, բացի դրանից, սոցիալական
մանկավարժները զբաղվում են տարբեր տեսակի արտադասարանական աշխատանքների անցկացմամբ, որոնք
կարող են կապված լինել տարածքի հետ, որտեղ բնակվում են դպրոցականները:
Ի շնորհիվ նրա, որ սոցիալական մանկավարժը փնտրում է ավելի
արդյունավետ որոշումներ,որոնք օգնում են անձին ճիշտ արձագանքել կոնկրետ իրադրությանը`այսպիսի տեսանկյունից կարելի է սոցիալական մանկավարժությունը դիտարկել որպես սոցիալական աշխատանքի
մանկավարժություն:
Գործնականում սոցիալական ծառայությունները, ինչպես նաև դպրոցում
աշխատողները, իրար նման չեն, սակայն գործի բնույթով նրանք միավորում են սոցիալական մանկավարժի
և սոցիալական աշխատողի գործողությունները, որտեղ ամենակարևորն է օգնություն ցույց տալ
կոնկրետ դեպքերում. այստեղ պետք է ոչ միայն պրոֆիլակտիկան, այլև առաջացած խնդրի լուծման
համար օգնությունը: Եվ այսպիսով, սոցիալական մանկավարժի գործունեությունը ուղղված է պրոֆիլակտիկ
խնդիրների լուծմանը: Այն ուսումնասիրում է երեխայի հոգեբանությունը, ընդունակությունները, փորձում
է հասկանալ նրա ներքնաշխարհը, միջավայրը, կյանքի պայմանները և այլն:
Իսկ հետո աշխատանքին միանում է սոցիալական աշխատողը, ով ևս
ներգրավված է բազմամասնագիտական թիմում, և նրանք
միասին որոշումներ են ընդունում`ուժերը կենտրոնացնելով բացասական երևույթներն
ի հայտ բերելուն և վերացնելուն:
Դպրոցում սոցիալական աշխատողի հետամտվող նպատակներն են .
·
աջակցել դպրոցում աշակերտների սոցաիալականացման գործընթացի
արդյունավետ կազմակերպմանը,
·
նպաստել մանկավարժ-աշակերտ, մանկավարժ-ծնող, աշակերտ-աշակերտ
փոխհարաբերություններում հանդիպող դժվարությունների հաղթահարմանը և վերացմանը,
·
նպաստել աշակերտների մոտ քաղաքացիական արժեքների ձևավորմանը
և վերացմանը,
·
զարգացնել սոցիալականացման գործընթացը, որը նպատակ ունի բոլոր
աշակերտներին(անկախ սոցիալական ծագումից) ծանոթացնել հասարակության մեջ իրենց դերին
ու հնարավորություններին, իրավունքներին ու պարտականություններին,
·
նպաստել կրթական գործընթացների զարգացմանը ուսուցման և մասնագիտական
կողմնորոշման փուլում,
·
բացահայտել առկա կոնֆլիկտների պատճառները և տալ համապատասխան
լուծում,
·
ձեռք բերել վստահություն աշակերտ-ուսուցիչ-ծնող հարաբերակցությունում,
·
աշխատանք տանել սովորողների սոցիալական պաշտպանվածությունը, զարգացումը, դաստիարակությունը
և կրթությունն ապահովելու համար,
·
հնարավորինս վաղ հայտնաբերել դժվար հարմարվող և կոնֆլիկտային
իրավիճակներում հայտնվող աշակերտներին,
·
ապահովել սոցիալ-մանկավարժական օգնություն և աջակցություն
ընտանիքին` սովորողների ուսման,դաստիարակության
և մարդ անհատի ձևավորման գործում,
·
երեխաների մոտ զարգացնել տարբեր իրավիճակներում ճիշտ կողմոնորոշվելու, ինքնուրույն
որոշումներ ընդունելու, համագործակցելու կարողություններ ու հմտություններ,
·
սոցիալական հարմարման ծրագրերի իրականացման նպատակով համակարգել
դպրոցի մանկավարժական կոլեկտիվի գործունեությունը մի կողմից, և աշակերտական կոլեկտիվների, ծնողների, հասարակական
կառույցների գործունեությունը մյուս կողմից,
հստակեցնել դպրոցի զարգացման
գերակա ուղղությունների,որոշումների իրականացման, փուլերի ժամկետները:
Բազմամասնագիտական
թիմում ընդգրկված սոցիալական աշխատողի գործունեությունը իրականանում է մի քանի հիմնական
ուղղություններով, որոնց ճիշտ իրականացումից է կախված աշխատանքի արդյունավետությունը.
1.
Օգնություն երեխային` վերացնելու այն բացասական պատճառները, որոնք անդրադառնում
են նրա վատ հաճախումների և առաջադիմության վրա:
2.
Ծանոթացում, ախտորոշում և երեխային օգնություն այն կոնֆլիկտների լուծման հարցում, որոնց
հետ առնչվում է նա. երեխային սովորեցնել խնդիրները լուծել զարգացման սկզբնական շրջանում:
3.
Մասնագիտական խմբային և անհատական խորհրդատվություններ երեխաներին
և ծնողներին` օգնել դուրս գալու սթրեսային
իրավիճակից:
4.
Բացահայտել երեխաների պահանջմունքները և մշակել միջոցառումներ
կոնկրետ երեխային օգնելու համար`ներգրավելով համապատասխան կազմակերպությունների մասնագետներին:
5.
Օգնություն մանկավարժներին` երեխաների հետ ունեցած կոնֆլիկտները
լուծելու նպատակկով:
6.
Երեխաներին և մանկավարժներին իրենց իրավունքների մասին իրազեկում:
7. Սոցիալական նշանակության միջոցառումների, ակցիաների կազմակերպման
և անցկացման համար երեխաների, ծնողների, հասարակության ներգրավում:
Աղբյուրը՝
Павленок
П.Д., Основы социальной работы, М., 1999
Բալայան
Հ., Սոցիալական մանկավարժ-մեթոդական ուղեցույց հանրակրթական դպրոցի սոցիալական մանկավարժի համար, Եր., 2011
Комментариев нет:
Отправить комментарий