среда, 19 октября 2016 г.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սոցիալական աշխատանքի ծագումը և բազմաբնույթ ծավալումը, ըստ էության, պատասխանն է մարդկանց` անձանց, խմբերի, և առանձնացող կյանքում, և համակեցության մեջ շեշտված կարիքի, որը և ակնառու է դարձել հատկապես փոխակերպվող հասարակոթյան այսպիսի ժամանակաշրջանում, երբ էականորեն նշանակալի «փոփոխություններ» են իրականանում քաղաքական, սոցիալական, տնտեսական, արժեքային, կրթական, աշխատանքային և այլ ոլորտներում: Սոցիալական աշխատանքն ուղղված է խոցելի կամ արդեն վտանգված՝ սոցիալական կյանքից տարանջատված անձանց, խմբերի, համակեցությունների կարիքային հիմնախնդիրների լուծմանն աջակցությանը և հասարակական կյանքում նրանց վերստին ներգրավմանը:
Ժամանակակից աշխարհում «սոցիալական աշխատանք» ամբողջական ու մեկ-միասնական ֆենոմենի ներկայությունը բնութագրելի է որպես գիտակարգի, մասնագիտական գործունեության և ուսուցակարգի եռամիասնություն: Մասնագիտական գրականության մեջ բոլոր այն աշխատություններում, որոնցում հետազոտվում է սոցիալական աշխատանքի պրակտիկան՝ մոդելներն ու մոտեցումները, կառուցվածքային բաղադրիչները, աջակցության իրականացման եղանակները, մասնագիտական հմտությունները և այլն, սոցիալական աշխատանքի մասին առավելապես խոսվում է որպես մասնագիտական գործունեություն[1] : Իսկ այն գիտական աշխատություններում, որոնցում հետազոտվում է սոցիալական աշխատանքի որպեսության տեսական խնդրակարգը, բազմիցս խոսվում է որպես արվեստ նրա կարգավիճակի մասին[2] , և արվեստ ասելիս, իհարկե, այս դեպքում հասկացվում է ոչ թե գեղարվեստական ստեղծագործություն, այլ՝ արվեստավոր գործունեություն: Սոցիալական աշխատանքի վերաբերյալ ժամանակակից գիտական գրականության մեջ արվեստի և մասնագիտական գործունեության հետ մեկտեղ այն բնորոշվում է նաև որպես գիտություն[3]:
Սոցիալական աշխատանքի մասնագիտական ընկերակցության շրջանակում ոչ բոլորն են հեշտությամբ համակերպվում այն մտքի հետ, որ սոցիալական աշխատանքը կարող է ներկայանալ նաև որպես գիտություն և ուրույն գիտակարգ: Զարմանալի է, բայց հիմնական պատճառներից մեկը վերաբերվում է ոչ թե նրա բովանդակության մեջ օբյեկտայնություն, ուրույն մեթոդ, օրինաչափություններ, սկզբունքներ, կարգավորություն, համակարգվածություն չտեսնելուն և նրա գիտելիքիª օբյեկտիվությունը, անհրաժեշտության ու հանրանշանակության չափանիշներին համապատասխանությունը, ճշմարիտ, հավաստի ու անսխալ լինելը սկզբունքորեն ժխտելու միտումին, այլª ոչ քիչ չափով հոգեբանական է և վերաբերվում է անվանման ընկալմանը: «Սոցիալական աշխատանք» ֆենոմենն ու հասկացությունը իր գործնական բովանդակության և անվանումի մեջ ունենալով «աշխատանք» բաղադրատարրն ու կոնցեպտը, շփոթ ու անվստահություն է սերմանում նրանց մտորումներում, առաջացնելով հակվածություն և երբեմն նույնիսկ արմատավորելով կաղապարվածությունª սոցիալական աշխատանքն ընկալել «աշխատանքի» այնպիսի տարատեսակների շարքում, որոնք սովորաբար հնարավոր է թվում և բնականոնª ըմբռնել սոսկ որպես մասնագիտական գործունեություն, օրինակ՝հողագործություն, խոհարարություն, շինարարություն, քարտաշություն, ղեկավարություն…, և սկզբունքորեն չընդունել այն որպես գիտություն՝ նրա կայացման իրական ընթացքը հասկանալով ու իմաստավորելով որպես գիտակարգի պատմական կայացում: Այս առնչությամբ, սակայն, հարկ է ասել, որ
·        տիեզերքի, աշխարհի, մարդկանց համատեղ կյանքի վերաբերյալ մարդկային գիտելիքի տարբեր տարատեսակներ կարող են ծավալվել, մշակվել, զարգանալ ու համակարգվել այնչափ, որ ձեռք բերեն գիտության կարգավիճակ ու չլինեն սոսկ արվեստ կամ արվեստավոր գործունեությունª հատկապես հենց այն դեպքում, երբ որպես նպատակ են ունենում իսկության բացահայտումը և հանրանշանակ ու համակարգված գիտելիքների ձեռքբերումը,
·        քննարկել սոցիալական աշխատանք ֆենոմենի վերանվանման հարցը:
 Անդրադառնալով երկրորդ հարցին, սոցիալական աշխատանքի մասնագիտական գործառնության և ինքնաճանաչման կայացման պատմության մեջ նրա անվանման վերաբերյալ եղել են մի քանի մոտեցումներ: Այդպես Մեծ Բրիտնիայի մասնագետները դեռևս 19-րդ դարի վերջին այն անվանել են  «սոցիալական բժշկություն», «սոցիալական մենեջեռություն», Շվեդիայում և ապա ռուսական մասնագիտական գրականության մեջ մենք հանդիպում ենք «սոցիոնոմ» անվանմանը[4]:
Մարդկային գործունեության բոլոր տեսակները՝ գիտություններն, արվեստներն ու արհեստները և այլն, որոնց գոյությունն արժևորվել ու ընդունելություն է գտել և, որպես մշակութորեն կամ սոցիալականորեն նշանակալիիր ուրույն անվամբ՝ իր տեղն է գրավել հասարակության կյանքում, առհասարակ, իրենց անվամբ կոչվել են ըստ իրենց առարկայի կամ կատարումի հիմնորոշ ատրիբուցիայի: Այս նույն սկզբունքով կարելի է քննության առնել սոցիալական աշխատանքը և նախնականորեն բացորոշել նրա ուսումնասիրության առարկայի ո ւանելիք-կատարումի հիմնորոշ առանձնահատկությունները և ըստայդմ՝ հասկանալ ու մեկնորոշել, թե՝ ադեկվա՞տ է, արդյոք, սոցիալական այս իրողության անվանումը ժամանակակից իր գոյության որպիսությունն այլ գործունեությունների տեսակներից զատորոշող նրա բովանդակության հիմնորոշ ու հենց էական առանձնահատկություններին: Մինչ այժմ ասելով  «սոցիալական աշխատանք» այդկերպ անվանման մեջ նշվում էր միայն, որ դա աշխատանքային գործունեություն է և իրականանում է հենց սոցիալական ոլորտում:
Հեղինակը իր նախկին աշխատանքում ներկայացրել և մանրամասն քննարկել է իր առաջարկը  նման բնույթի ասոցիացիաներից ձերբազատվելու ու հետագայում նաև խուսափելու համար կարելի է տեսական-ճանաչողական զորությամբ (պոտենցիայով) այն իրագործվում է որպես կարիքի հասկացում ու բացահայտում և գործնական զորությամբ իրագործվում որպես նպաստավոր աջակցություն, նույնն է թե ասել՝ սատարում:  Կարիքի բացահայտումն իր նպատակային կատարումին և հենց իմաստին (աջակցությանը, սատարմանը) հանգեցնող այս գործունեության անունով էլ կարելի է վերանվանել «սոցիալական աշխատանքը»[5]: Այսպիսով, այն, ինչը նկատի է առնվում ասելով «սոցիալական աշխատանք», կարելի է անվանել «սատարագիտություն» և՛որպես գիտակարգ, և՛ որպես ուսուցակարգ, և՛ որպես մասնագիտական գործունեություն:
Մասնագիտական գրականության մեջ հանդիպում ենք սոցիալական աշխատանքի որպես գիտության մի շարք սահմանումների, այդպես Բ.Վ. Կուպրիյանովը տալիս է ռեսուրսային սահմանում  ՝
«Սոցիալական աշխատանքը որպես գիտություն կարելի է հասկանալ որպես սոցիալական գործառնության խախտման իրավիճակում անհատի, ընտանիքի և համայնքի ներքին և արտաքին ռեուրսների կառավարման գործընթացի օրինաչափությունների վերաբերյալ  գիտական գիտելիքի ոլորտ»[6]:
Մեկ այլ սահմանման տարբերակ քննարկվւմ է Վոլգոգրադի համալսարանի մասնագիտական խմբի կողմից, ըստ որոնց ՝ «սոցիալական աշխատանքը որպես հումանիտար գիտակարգ  ուսումնասիրում է սոցիալական իրականությունը և սոցիալական հարաբերությունները յուրահատուկ կտրվածքով ուղղված կարիքավորների նկատմամբ հոգացությանը,  սոցիալական աջակցությանն ու օգնությանը, սոցիալական վերականգնմանն ու շտկամնը և այլն»[7]:
Հնդկաստանի Լաքնոու Համալսարանի Սոցիալական աշխատանքի դեպարտամենտի նախկին ղեկավար  դոկտոր, պրոֆեսոր Ռ.Բ. Ս, Վերման R.B.S. Verma և Դելիի համալսարանի  դոկտոր, ասիստենտ  Ա.Պ. Սինքը Singh, Atul Pratap իրենց սոցիալական աշխատանքի ուղեցույցում տալիս են հետևյալ սահմանումը՝ «Սոցիալական աշխատանքը պրակտիկ սոցիալական գիտություն է անհատական, խմբային և համայնքային մակարդակի սոցիալական խնդիրներին միջամտող, որի նպատակն է սոցիալական փոփոխությունների, անհատների զարգացման, հզորացման, շահերի պաշտպանության, սոցիալական արդարության  միջոցով հասնել արդյունավետ սոցիալական գործունեությանն ու ժողովրդի բարեկեցությանը, նվազացնելով մարդկանց կախվածությունը»[8]:
Հեղինակը առաջարկում է հետևյալ սահմանումը՝
Սոցիալական աշխատանքը գիտություն է՝ անձանց, խմբերի տկարությունների ու կարիքների՝ իրենց որպիսության մեջ բացահայտության և մարդկային ինքնությամբ կենալու համար անհրաժեշտ և նախընտրելի, հոգևոր ու մարմնական կենսագործունեությանն ու պայմաններին, անմիջական հաղորդակցությամբ, աջակցության՝ ըստ մարդկային կարողության[9]:
Հարկավոր է փոքր-ինչ խորհրդածել այս սահմանման վերաբերյալ և մեկնաբանել: Սահմանման մեջ «գիտություն» բառով նշվում է սեռային հասկացությունը, իսկ մնացած բառերով՝ բաղկացուցիչ զանազանությունները, կամ ժամանակակից ձևական տրամաբանության լեզվով ասած՝ տարբերակիչ առանձնահատկությունները: Նախ՝ ինչո՞ւ է սոցալական աշխատանքը գիտություն: Չե՞ որ վերը արդեն խոսվել էր այն մասին որ սոցիալական աշխատանքը ոչ միայն գիտություն է, այլև գործունեություն և արդեն որպես գործունեություն կամ գործելակերպ, կախված աշխատողի անհատական կարողություններից՝ ընդունակություններից և հմտություններից, կարող է ըմբռնվել նաև որպես արվեստ: Ասենք, որ արվեստը նույնպես ընդհանուր գիտելիք է: Այն, իհարկե, նախ և առաջ անհատական փորձառություն է, բայց արդեն մշակված և վերլուծված այնքան, որ դարձել է այլ մարդկանց փոխանցելի ընդհանուր գիտելիք և այդ ընդհանուրի սահմաններում նաև ուսուցանելի: Այսպիսով, չկա՞ արդյոք այստեղ երկընտրանք. գիտություն կամ՝ արվեստ: Եվ եթե չկա, արդյո՞ք սոցիալական աշխատանքը հնարավորություն ունի դիտվել ժամանակակից իմաստով և՛ որպես գիտություն, և՛ որպես արվեստ:Այսպես ձևակերպելը հնարավորություն է ընձեռում այն, որ կենսագործունեությունը  իրենում ընդգրկում է և՛ հոգևոր, և՛ մարմնական բաղադրիչներ, քանզի մարդ ասելով՝ արդեն իսկ նկատի է առնվում հոգու և մարմնի միասնությունը:
Ավելի մանրամասն արտահայտվելու դեպքում կարող ենք ասել, որ սոցիալական աշխատանքը ոչ միայն գիտություն է՝ հոգևոր-տեսական գործունեություն, այլև (նույնպես հոգևոր, բայց և արվեստավոր պրակտիկ լինելով) հոգևոր-պրակտիկ գործունեություն, և հենց այնպիսին, որ մարդկանց ու նաև նրանց կարիքավորության և նպաստավոր օգնության խնդիրներին առնչվող երբեմն անհատ անձանց, իսկ հիմնականում՝ պետական, հասարակական ինստիտուցիոնալ կառուցվածքային օղակների հետ աջակցության իրագործման դիտավորությամբ կազմակերպված պրակտիկ հաղորդակցական գործունեություն է: Այսպիսով, ինչո՞ւ է այն սահմանվում որպես գիտություն: Սոցիալական աշխատանք ֆենոմենը երկմիասնություն է և ունի թե՛ տեսական, թե՛ գործնական բաղադրիչ: Որպես տեսական՝ սոցիալական աշխատանքը դիտավորություն ունի բացահայտել ճշմարտությունը, ինչը և նա իրականացնում է՝ բացահայտելով մարդկանց տկարություններն ու կարիքներն իրենց որպիսությամբ: Իսկ որպես գործնական՝ այն առնչված է բարուն և դիտավորություն ունի իրագործել բարին՝ նպաստավոր աջակցությամբ խնամարար (հոգածուական) իր գործունեությամբ: Ընդ որում, և՛ որպես տեսական, և՛ որպես գործնական՝ սոցիալական աշխատանքը գիտություն է, այսինքն՝ գիտություն է իր տեսական ու գործնական երկմիասնությամբ: Սոցիալական աշխատանքը տեսական իր բաղադրիչում ճանաչելով բարին, ամենևին էլ չի կորցնում իր գիտական կարգավիճակը, երբ արդեն որպես գործունեություն՝ գործում է բարին: Այսպիսով, որպես գիտություն՝ սոցիալական աշխատանքը բացահայտում է ճշմարտությունը, իսկ որպես գործունեություն՝ գիտությամբ իրագործում բարին:
Օգտագործված գրականություն
1.      ՋիջյանԱ., ՔոչարյանՌՍոցիալականաշխատանքը, բարեգործությունըև«քրիստոնեականկենսակերպիարմատավորումը>>, «ԴԱԼԼ», Եր., 2009:
2.      Bisman C., Social work practice. Casesandprinciples, California, 1994
3.      Healy L. M.,  International social work, NY, 2001,
4.      Compton R. B., Galaway B., Social work processes, Belmont, 1989 Verma, R.B.S. and Singh, AtulPratap. Handbook of Field Work Practice Learning in Social Work. Lucknow, U.P. (India), 2011, New Royal Book Company
5.      Morales A. T. &Sheafor B. W., Social work. A profession of many faces, Boston, 1992
6.      Verma, R.B.S. and Singh, AtulPratap.. Handbook of Field Work Practice Learning in Social Work. Lucknow, U.P. (India), 2011, New Royal Book Company
7.      Основы социальной работы, уч., под ред. Павленок П. Д., М., 2004
8.      Социальная работа введение в профессиональную деятельность, Уч.пос.под ред. Козлова А.А., М., 2005
9.      Социальная работа, под ред. Курбатова В.И., Ростов на Дону, 2000
10.  Теория социальной работы: Учебно-методическоепособие: В 3 ч. Часть 1 / Вырщиков А.Н., Кузнецова М.А.,Новак Е.С., Чернов А.Ю. — Волгоград: Издательство ВолГУ, 1999
11.  Теория социальной работы, под ред. Холостовой Е. И., М.,1998





[1]Տե՛ս Morales A. T. & Sheafor B. W., Social work. A profession of many faces, Boston, 1992, Healy L. M.,  International social work, NY, 2001, Compton R. B., Galaway B., Social work processes, Belmont, 1989 ևայլն:
[2]Տե՛սNichols M. P. & Schwartz R. C., Family Therapy Concepts and Methods, Boston, 1995, England Hugh, Social Work as Art. Making sense for Good Practice, London, 1986 ևայլն:
[3]Bisman C., Social work practice. Cases and principles, California, 1994, էջ 2, Теория социальной работы, под ред. Холостовой Е. И., М.,1998, էջ 43-86, Основы социальной работы, уч., под ред. Павленок П. Д., М., 2004, էջ 6-10:
[4]Տ՛ես Социальная работа введение в профессиональную деятельность, Уч.пос.под ред. Козлова А.А., М., 2005,էջ43, ինչպեսնաև Социальная работа, под ред. Курбатова В.И., Ростов на Дону, 2000, էջ 72-73:
[5]ՋիջյանԱ., ՔոչարյանՌՍոցիալականաշխատանքը, բարեգործությունըև«քրիստոնեականկենսակերպիարմատավորումը>>, «ԴԱԼԼ», Եր., 2009, էջ 76-77.
[7]Տե՛սТеория социальной работы: Учебно-методическоепособие: В 3 ч. Часть 1 / Вырщиков А.Н., Кузнецова М.А.,Новак Е.С., Чернов А.Ю. — Волгоград: Издательство ВолГУ, 1999, էջ 9:
[8]Տե՛ս Verma, R.B.S. and Singh, Atul Pratap. (2011). Handbook of Field Work Practice Learning in Social Work. Lucknow, U.P. (India): New Royal Book Company. p. 1
[9]ՋիջյանԱ., ՔոչարյանՌՍոցիալականաշխատանքը, բարեգործությունըև«քրիստոնեականկենսակերպիարմատավորումը>>, «ԴԱԼԼ», Եր., 2009,