Սեպտեմբերի 5-ը նշվում է որպես Բարեգործության միջազգային օր:
Օրվա ընտրությունն պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր կաթոլիկ
միանձնուհի, վանական կանանց «Գթասրտության միաբանության» հիմնադիր Մայր Թերեզայի
մահվան տարելիցն է:
Տոնը հաստատվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում: Նման տոն հիմնելու
միջնորդությամբ հանդես է եկել Հունգարիան, իսկ որոշումը հավանության է արժանացել
2013-ի մարտի 7-ին:
Բարեգործությունը դրականի և բացասականի խաչմերուկում
Վերադառնալով բարեգործության «բարի» և «չար» էության
դիլեմմային, ապա պետք է նշել, որ բարեգործություն կատարելը բխում է մարդու
էությունից, և անգամ սոցիալական ամենաբարեկեցիկ պայմաններում այն չի
վերանալու։ Սա հետևանք է այն բանի, որ մարդիկ սիրում են լինել բարի և բարեգործության
միջոցով ցույց տալ իրենց մարդասիրությունը ոչ միայն «նշանակալի ուրիշներին», այլև
հենց իրենց։ Սա յուրատեսակ նույնականացման պահանջմունք է մի
հասարակությունում, որտեղ մարդասիրությունը համարվում է գերագույն արժեք։ Ուրեմն՝
մաքուր կերպով մարդասիրական արժեքներ գուցե և իրականում գոյություն չունեն,
սակայն բարեգործություն իրականացնելու մշակույթը և դրա վերաբերյալ
պատկերացումները կարող են լինել կառուցողական (բարեգործությունը տանում
է հասարակության ինքնօգնությանը. մարդիկ կարողանում են ինքնուրույն հոգալ
սեփական կարիքները), որոշ դեպքերում՝ ապակառուցողական (մարդիկ հայտնվում են
օգնությունից կախվածության մեջ)։
Այսպիսով, բարեգործության շարժառիթները բխում են մարդու բնույթից
ու հասարակական արժեքներից, որը ներառում է նաև բարերարների՝ բարեգործության
միջոցով իրականացող նպատակների իրագործումը, այն պետք է բխի նաև շահառուների
շահերից։ Բարեգործությունը կարող է լինել ինչպես բարեփոխումների իրականացման հզոր
գործիք՝ համապատասխան կոորդինացման և ընկալումների համակարգի ձևավորման
պարագայում, այնպես էլ՝ սոցիալական կախվածության, անաշխատունակության և
աղքատի հոգեբանության ձևավորման պատճառ։ Բարեգործությունը միշտ այնքան բարի
չէ, որքան մենք ենք այն պատկերացնում, և գուցե մեր «բարի» գործերը վնասում են մեզ
շրջապատող մարդկանց՝ օգնելու փոխարեն անուղղակիորեն զրկելով նրանց աշխատելու,
զարգանալու և ազատ ապրելու հնարավորությունից: Ուստի գլխավորը բարեգործության
գրագետ, էթիկական և տվյալ հասարակության արժեքա-նորմատիվային համակարգին
համապատասխանող մշակույթի ու գործառնման մեխանիզների ներդրումն
է հասարակության մեջ, որը կարող է հանգեցնել սոցիալական դրական տեղաշարժերի,
որը հնարավոր է պետական մակարդակում օրենքի շրջանակներում բարեգործության
միասնական հայեցակարգի ստեղծման և կիրառման միջոցով։
Նյութը պատրաստեց «Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կամավոր Նարինե Առաքելյանը։
Комментариев нет:
Отправить комментарий