Հայտնի են «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության առաջին՝ սոցիոլոգիական հետազոտության ձևաչափ ունեցող փուլի արդյունքները: Հետազոտությունն ուղղված էր սոցիալական աշխատանք մասնագիտության կրթության գործընթացում հնարավոր բացթողումների վերհանմանը:
2018թ.ի մայիսից սկիզբ դրված նախաձեռնությունն իրականացվում է «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով գաղափարի շուրջ միավորելու մասնագիտության ուսանողներին, մասնագետներին և համատեղ ջանքերի շնորհիվ հասնելու դրական փոփոխությունների:
Հարցումն իրականացվել է առցանց եղանակով, որին մասնակցություն են ցուցաբերել թվով 148 սոցիալական աշխատողներ, ովքեր ուսանել կամ ուսանում են հետևյալ կրթական կառույցներում`
ներկա մասնագետներ հետևյալ ոլորտներից՝
ովքեր աշխատում են հետևյալ սոցիալական խմբերի հետ՝
Հարցին, թե ի՞նչ խոչընդոտների եք բախվել/բախվում որպես սոցիալական աշխատանքի ուսանող, հնչել են հետևյալ պատասխանները՝
- Սովորածը պրակտիկ դաշտում կիրառելու հնարավորության պակասը, պրակտիկային հատկացված քիչ ժամանակը
- Հայալեզու մասնագիտական գրականության, նյութերի սակավությունը
- Տեսական գիտելիքների հաճախ հանդիպող անհամապատասխանությունը պրակտիկային
- Թերի կրթությունը և տարբեր կուրսերում նյութերի կրկնությունը, միայն տեսական գիտելիքների տրամադրումը
- Մասնագիտության արժևորման պակաս/բացակայությունը և մասնագիտության վերաբերյալ հասարակության իրազեկվածության պակասը
- Ոչ մասնագիտական առարկաների բավական մեծ քանակը
- Տրամադրվող տեսական նյութերի արդի չլինելը
- Ինտերակտիվ մեթոդների բացակայությունը դասավանդման պրոցեսում
- Մասնագիտական որակներ ունեցող դասախոսների անհրաժեշտությունը
- Պրակտիկայի համար առանձնացված ոլորտների սահմանափակությունը, ոչ ճիշտ կազմակերպումը, ինչի արդյունքում երբեմն որևէ հաստատություն այցելությունը կրում է ձևական բնույթ
- Կրթական գործընթացում որոշ հարցեր (օր.` գենդեր, մտավոր հաշմանդամություն և այլն) խորությամբ չուսումնասիրելը։
- Իրավական ոլորտի բացերը
- Հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների պարագայում (սոցիոլոգ, հոգեբան): Ֆակուլտետի, ամբիոնի ղեկավարության կողմից մեր մասնագիտության ու մասնագիտական խմբերի նկատմամբ կողմնապահ վերաբերմունքը
- Ուսանողների թվի չափից շատ լինելը (60+), իսկ այդ պայմաններում նպատակահարմար կլիներ փոքր խմբերով դասերը (15-20)
- Վարձավճարը
- Բավականին ծանրաբեռնված է ուսումնառությունը, ինչի հետևանքով այն գրեթե հնարավոր չի լինում ուսումը համատեղել աշխատանքի հետ
- Կրթական համակարգում շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդմություն ունեցող անձանց կարիքներին
- Ուսանողի ցածր մոտիվացիայի, քանզի նրանցից շատերը հայտնվում են սոցիալական աշխատանք մասնագիտության ֆակուլտետում, դեռևս չկողմնորոշված
- Անձնական կապերի/ԽԾԲ օգտագործումը
- Թերություններ չկան:
Հարցին, թե անցում կատարելով տեսությունից պրակտիկայի՝ ի՞նչ բացեր եք նկատել ձեր մասնագիտական կրթության գործընթացում, որոնք խոչընդոտել են արդյունավետ պրակտիկ սոցիալական աշխատանքի իրականացմանը, մասնակիցները տվել են հետևյալ պատասխանները՝
- Պրակտիկ հմտությունների պակասը
- Տեսական և պրակտիկ դաշտերի անհամապատասխանությունը
- Մասնագիտության ճանաչվածության խնդիր
- Դժվարությունների հարցում ինձ օգնեց կամավորական աշխատանքիս փորձը
- Սուպերվիզորների պակասը/բացակայությունը
- Նյութատեխնիկական ռեսուրսների պակասը
- Խնդիրներ մասնագիտական կրթություն չունեցող սոցիալական աշխատողների հետ աշխատելիս
- էթիկական կոդեքսի պահպանման խնդիրները
- Իրավական դաշտի անկատարությունը
- Դեպքի վարման հետ կապված փաստաթղթերի լրացման հմտության բացակայությունը
- Շահագրգիռ կողմերի հետ թերի համագործակցություն
- Հաղորդակցման հմտությունների պակաս, ինչը պայմանավորված է պրակտիկորեն տարբեր սոցիալական խմբերի հետ ուսանողների շփվելու սահմանափակությամբ
- Չունեմ փորձառություն: Չեմ կարող պատասխանել
- Խոչընդոտներ չեն եղել:
- Ինքնակրթության և անմիջապես աշխատանքի ընթացքում դրանց իրացման միջոցով
- Բազմաթիվ վերապատրաստումների միջոցով
- Փորձառու մասնագետների օգնությամբ
- Սուպերվիզորի օգնությամբ
- Դասախոսների հետ հարց ու պատասխանի միջոցով
- Խնդիրները մնացել են անհաղթահարելի
- Կրթական գործընթացում խաղարկային իրավիճակների հաշվին ձեռք բերած փորձառության միջոցով:
Սոցիալական աշխատանք մասնագիտության կրթության կազմակերպման
գործընթացը բարելավելու և պրակտիկայի հետ ավելի խոսուն դարձնելու համար
մասնակիցներն արել են հետևյալ առաջարկությունները՝
- Տեսականից բացի ավելի շատ ժամանակ հատկացնել պրակտիկային
- Հայերեն լեզվով մասնագիտական գրքերի կազմում
- Ավելի շատ սեմինարներ ու համատեղ քննարկումներ կազմակերպել
- Կազմակերպել դասախոսների և մասնագետների շարունակական վերապատրաստում
- Հաճախակի կազմել կազմակերպությունների աշխատողների հետ հանդիպումներ պրակտիկ ոլորտի աշխատողների հետ՝փորձի փոխանակման նպատակով
- Բարձարցնել պրակտիկայի կազմակերպման արդյունավետությունը
- Իրազեկել հասարակությանը սոցիալական աշխատանքի գաղափարների մասին
- Չունեմ առաջարկ
- Դասերի ընթացքում ավելի շատ անցկացնել դերային խաղեր, քննարկել ամենատարբեր իրավիճակներ, որոնց ուսանողը կարող է հանդիպել աշխատանքի ընթացքում
- Կազմակերպել ֆիլմերի վերլուծություն մասնագիտական տեսանկյունից
- Վերանայել կրթական ծրագրերը
- Ապահովել նեղ մասնագիտական ուսուցում
- Ավելացնել մասնագիտական առարկաների քանակը, նվազեցնել` ոչ մասնագիտական առարկաները
- Իրականացնել անվճար վերապատրաստումներ
- Իրավական առումով պաշտպանել մասնագիտությունը
- Փորձել ուսանողներին տեղավորել աշխատանքի
- Բուհական ու պետական մակարդակով մշակել կամավորությունը խթանող մեխանիզմներ (օր.` աշխատանքային ստաժին համահավասարեցում)
- Ձևավորել այնպիսի կառույց որտեղ նորաթուխ մասնագետները կկարողանան իրական մասնագիտական պրակտիկա անցնել` որոշակի որակավորում ձեռք բերելով, որը կհամարվի նաև աշխատանքային ստաժ և հիմք կհանդիսանա ապագայում կայուն և որակյալ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար
- Ստեղծել հայերեն գրականություն, որտեղ ավելի շատ կխոսվի հայ իրականության մասին
- Պրակտիկան դարձնել գնահատականով
- Համագործակցել այնպիսի կազմակերպությունների, ծառայությունների հետ որոնք իսկապես պատրաստ են ուսանողի հետ աշխատել՝ հնարավորություն տալով նրան ինքնուրույն աշխատել
- Փորձի փոխանակում համալսարանների միջև, ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Եվրոպական համալսարանների հետ
- Ինչպես դա կիրառում են օրինակ իրավագիտության ոլորտում, մշակել ամենատարբեր դեպքեր (ոչ պարզունակ) և առաջադրել ուսանողներին, որպեսզի փորձեն լուծել դրանք։ Կարելի է կազմակերպել դերային խաղեր՝ շահառու, սոցիալական աշխատող, համայնք, գործընկերներ և այլն և թույլ տալ, որ մասնակիցներն իրենք զարգացնեն սցենարը (ոչ 15 րոպեում. միգուցե խաղը տևի շաբաթներ)։ Այդ դեպքում ավելի պարզ կդառնան ինչպես այն խնդիրները, որոնց ուսանողը կարող է հանդիպել դեպքի վարման գործընթացում, այնպես էլ, այն կլրացնի հավելյալ, օժանդակ հմտությունների պակասը, որոնք անհրաժեշտ են պրակտիկայում արդյունավետ աշխատելու համար
- Ստեղծել լաբորատորիայի նման մի տեղ, որտեղ ուսանողները կարող են վարժեցնել իրենց տեխնիկաներն ու հմտությունները:
Այսպիսով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատանք մասնագիտության կրթական գործընթացում մատնանշված խնդիրները բազմաշերտ են, և հիմնականը վերաբերում է պրակտիկայի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, հատկացվող ժամանակահատվածի ընդլայնմանը, հայալեզու գրականության և հայկական իրականության մեջ գոյություն ունեցող սոցիալական աշխատանք մասնագիտության վերաբերյալ նյութերի առկայությանը, քանի որ տեսությունն ու հայաստանյան պրակտիկան հաճախ իրար չեն համապատասխանում:
Բացի այդ, նշվել է ուսումնառության ընթացքում օգտագործվող նյութերի թարմացման անհրաժեշտության մասին, ուսումնական գործընթացի կազմակերպման խնդիրը, որը մասնակիցները նախընտրում էին կատարել ավելի ինտերակտիվ կերպով՝ նշելով, որ նման ակտիվությունները նրանց շատ են օգնել պրակտիկ աշխատանքների իրականացման հարցում: Խնդիր է նաև համարվում նաև նյութերի կրկնությունը և միաժամանակ որոշակի թեմաներով, ինչպես օրինակ գենդեր, քիչ ուսումնասիրվածությունը, ինչպես նաև մասնագիտության մասին հասարակության մեջ առկա թյուր պատկերացումները, քիչ արժևորվածությունը, իրավական ոլորտի բացերը և այլն:
Комментариев нет:
Отправить комментарий