2014 թվականին facebook.com կայքում սկսեց տարածում գտնել «Սոցիալական Աշխատող» էջը, որի ադմինիստրատիվ խմբի նպատակը մեկն էր՝ հայաստանյան իրականության մեջ ևս հասանելի դարձնել Սոցիալական աշխատանք մասնագիտության ու Սոցիալական աշխատողի ձայնը: Էջի աշխատանքները սկսվեցին ամենատարբեր գրառումներից, տեղեկատվական բնույթ ունեցող նյութերի հրապարակումից: Կարճ ժամանակ անց հնչեցին ոգևորիչ կարծիքներ նախաձեռնած քայլի համար՝ շեշտադրելով այն համոզմունքը, որ այս մասնագիտությունը արժանի է ճանաչելի լինելու նաև մեր հասարակությունում:
Ժամանակի ընթացքում համացանցում լայն տարածում գտավ նաև Սոցիալական Աշխատանք բլոգը, որտեղ զետեղվում են մասնագիտական ամենատարբեր բնույթի նյութեր, որոնք համակարգվում են ադմինիստրատորների կողմից:
Ադմինիստրատիվ խումբը հաջորդ տարի՝ 2015 թվականին, նախաձեռնեց ու իրականացրեց սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի առանցքը շնորհավորական բնույթ ունեցող հոլովակի ցուցադրությունն էր: Հոլովակը, ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ցանցում գործառնող մասնագետների ու կառույցների կողմից արժանացավ մեծ գնահատանքի:
Հոլովակի ստեղծումով էլ հիմք դրվեց «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական հասարակական կազմակերպությանը, որը որոշ ժամանակ հետո սկսեց իր գործունեությունը՝ հիմքում ունենալով այն առաքելության իրագործումը, որը դրել են հիմնադիր անդամներն իրենց առջև:
Մինչ օրս ադմինիստրատիվ խմբի անդամների ջանքերով իրականացվել են տարատեսակ մասնագիտական միջոցառումներ՝ մասնագիտության իրազեկումներ հանրության շրջանում, ֆոտոմրցույթ, սեմինար-քննարկում, էսսեների մրցույթ՝ համագործակցությամբ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի:
Ներկայումս կազմակերպությունը իրականացնում է «Սոցիալական աշխատողի ձայնը» լայնամասշտաբ նախաձեռնությունը, որն ուղղված է սոցիալական աշխատողների կրթական գործընթացը բարելավելուն:

Комментариев нет:
Отправить комментарий