Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այնտեսակի հաշմանդամությամբ, իսկ 200 միլիոն մարդ հաշմանդամությանհետ կապված խնդիրների պատճառով զգալի դժվարությունների էհանդիպում տարբեր գործողություններ կատարելիս: Որպես կանոն, նրանք համեմատաբար ցածր մասնակցություն ունեն առողջապահական,կրթական ու տնտեսական բնագավառներում և առանձնանում ենաղքատության ավելի բարձր ցուցանիշներով: Հայաստանում 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 193234 հաշմանդամ:Նրանց մեծամասնությունը բախվում է հասարակության կողմիցհաշմանդամության թյուր ընկալմանը: Դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների նկատմամբմոտեցումը Հայաստանում հիմնված է «բժշկական մոդելի» վրա: Այդ մոդելի շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է որպեսհիվանդության հետևանք` փոխկապակցված կենսագործունեության որևէտեսակի սահմանափակմամբ: Արդյունքում, սոցիալական աջակցությանծավալը որոշելիս հաշվի չեն առնվում անհատական գործոնները,ինչպիսիք են անձի մասնագիտական կարողությունները, տարիքը,աշխատանքային փորձն ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը և այլն: Գործող համակարգի շրջանակներում հաշվիչեն առնվում նաև շրջակա միջավայրի գործոնները: Վերը նշվածհանգամանքները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբբացահայտել հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները,ինչը հնարավոր է աշխարհում լայն կիրառվող «սոցիալական մոդելի»ներդրման միջոցով: Վերապատրաստման և աշխատանքի բացակայությանպայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց եկամտի հիմնականաղբյուրը կառավարության կողմից սահմանված կենսաթոշակն է, որն այսպահի դրությամբ (2012թ. սեպտեմբեր) կազմում է հիմնականկենսաթոշակի 100-140%-ը՝ կախված հաշմանդամության խմբից, այսինքն՝13000-18200 դրամ:
ՀՀ-ում վերոնշյալ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով, խնդիրներով զբաղվում են պետական և մի շարք ոչ պետական, հասարակական կազմակերպություններ:
Հայաստանի Հանրապետությունում գործում են հաշմանդամների հիմնահարցերովզբաղվող մի քանի տասնյակ կազմակերպություններ: Իրենց ակտիվ գործունեությամբհանրապետության սոցիալական դաշտում իրենց ուրույն տեղն ունեն.
- Հայաստանի հաշմանդամների “Փյունիկ” միությունը, որի առաքելությունն էհաշմանդամների ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական ռեաբիլիտացիան,սպորտային միջոցառումներին մասնակցությունը՝ հաշմանդամների առողջությանեւ կամքի ուժի ամրապնդման համար, կյանքի դժվարություններն հաղթահարելուհամար անհրաժեշտ ունակությունների զարգացումը, հաշմանդամներիիրավունքների պաշտպանությունը, հասարակայնության իրազեկությանբարձրացումը, հաշմանդամների պրոթեզավորումը:
- “Հույսի կամուրջ”, որը ստեղծվել է 1996թ. և առաքելությունն է պաշտպանելհաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների, նրանց ընտանիքներիիրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալականներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս ներառմանը աջակցում ենտարրական կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույնապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը:
- “Հայաստանի կույրերի միավորում”, որը հիմնադրվել է 1930թվականին:Միավորմանն անդամակցում են ՀՀ-ի տարածքում բնակվողտեսողությունից առաջին եւ երկրորդ խմբի շուրջ 2013 հաշմանդամներ, որոնքհաշվառված են կույրերի սկզբնական կազմակերպությունների 9 վարչությունների48 սկզբնական կազմակերպություններում: Միավորման նպատակն է պաշտպանելտեսողությունից առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների շահերն ուիրավունքները, իրականացնել նրանց սոցիալական ռեաբիլիտացիան եւ ինտեգրելհասարակությանը:
- “Հայաստանի խուլերի միավորում”, որը զբաղվում է խուլ և վատ լսող մարդկանց սոցիալական պաշտպանության հարցերով: Ունի արտադրական ձեռնարկություններ, որոնք սակայն աշխատում են թերբեռնվածությամբ, ունի նաև մշակույթի տուն:
- “Աստղիկ” հաշմանդամ երեխաների ծնողների միությունը, որիառաքելությունն է դարձնել հաշմանդամ երեխաներինհասարակության լիարժեք անդամներ, լուծել առողջությանվերականգնման, կրթության, ինտեգրացման հետ կապվածհարցերը, իրավունքների պաշտպանություն, շրջակա միջավայրիհարմարեցում, ընտանիքների սոցիալական վիճակի բարելավում,ժողովրդավարական արժեքների քարոզչություն:
- “Փրկություն”, որի նպատակն է նպաստել հաշմանդամ երեխաների ևերիտասարդների, մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցողների ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական կրթական և առողջապահական հիմնախնդիրների լուծմանը: Իրականացնում է հետևյալ ծրագրերը.
1. Ցերեկային առօրյայի կազմակերպման կենտրոն մտավոր խնդիրներունեցող երեխաների և երիտասարդների համար, որը միակն է Երևանքաղաքում,
2. Բուժմիջնորդավորման ծրագիր, որի միջոցով իրականացվում է անվճարատամնաբուժական ծառայություն, տարբեր տեսակի բուժտեխնիկայիտրամադրում, ինչպես նաև պրոթեզավորումների իրականացում,
3. Սոցիալ-մշակույթային ծրագիր, որը ներառում է տարբեր բարեգործականհամերգային ծրագրեր, նաև հումանիտար օգնություններ:
- “Լիարժեք կյանքը” սոցիալական ուղղվածությամբ հասարակական կազմակերպությունէ։ Այնհիմնադրվելէ 1998թ. հուլիսի 17-ին՝ քաղաքացիական նախաձեռնության արդյունքում, շատ չանցած նախաձեռնությանը միացել են այլ նվիրյալներ եւ մասնագետներ։ Իրականացնում է հաշմանդամների համար հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների ապահովման նպատակով ուսումնական և տեղեկատվական ծրագրեր,Ստեփանավանում ստեղծել է հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման համայնքային կենտրոն, ուր տարվում են հետևյալ աշխատանքները`համակարգչի իմացություն, լեզվի ուսուցում, արտթերապիա,հոգեբանական աջակցություն և այլն:
Կենտրոնը տրամադրում է նաև անհրաժեշտ տեղեկատվություն կապվածհաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների հետ:
2009թ. մարտից իրկանացնում է <<Հաշմանդամների կազմակերպություններիհզորացում հանուն առավելագույն ներառման>> ծրագիրը:
2009թ. մարտից իրկանացնում է <<Հաշմանդամների կազմակերպություններիհզորացում հանուն առավելագույն ներառման>> ծրագիրը:
- ,,Սկարպ,, առողջարարական կենտրոն, որի առաքելությունն է հաշմանդամների ևբնակչության այլ խոցելի խմբերի առողջության պահպանության առաջնայինխնդիրների լուծումը, հաշմանդամային սպորտի զարգացումը, մասնագիտականվերականգնումը եւ զբաղվածության հարցերի լուծումը:
- ,,Հոգեկան առողջության հիմնադրամ,, ՀԿ, որը ազգային ոչ պետականկազմակերպություն է, ստեղծված՝ 1996թ. հոգեկան առողջության ոլորտի մի խումբմասնագետների, իրավաբանների և այլ քաղաքացիների կողմից: Հիմնադրամըպահպանում և պաշտպանում է հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանցիրավունքները, մատուցում է համայնքային ծառայություններ, տրամադրում էկրթական աջակցություն և բարձրացնում է հասարակության իրազեկությունըհոգեկան հաշմանդամության հարցերի վերաբերյալ:
- ,,Էխո,, ՀԿ, որը ստեղծվել է 2008թ. և այն աջակցում է հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին հասարակական կազմակերպությունը՝ առաջնային նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:
- ,,Կամք և կորով”, որի առաքելությունն է հաշմանդամների ինտեգրացումհասարակության մեջ, հաշմանդամների շահերի պաշտպանություն գործադիրիշխանության մարմիններում, հաշմանդամների՝ երկրի հասարակական կյանքումակտիվ մասնակցությանն ուղղված քարոզարշավների անցկացում։ ՀԿ-ին կիցգործում է խուլերի մնջախաղի «Օվասիս» թատրոնը եւ կերամիկական ստուդիան:
- ,,Փարոս,, , որի գործունեության կիզակետում հենաշարժողականխանգարումներով հաշմանդամներն են: Առաքելությունն է մշակույթին եւարվեստին հաշմանդամների ներգրավվումը, համակարգչային դասընթացներիանցկացումը, հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվությանտրամադրումը։
- ,,Աշխարհն առանց արգելքների,, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ՀԿ,
- “Հավատ”, “Ունիսոն”, “Աստղացոլք,, և այլ հասարակականկազմակերպություններ:
Աղբյուրը՝
Комментариев нет:
Отправить комментарий