Սոցիալական աշխատողները, լինելով օգնող մասնագիտության ներկայացուցիչներ,
իրենց գործունեության ընթացքում կարող են բախվել այնպիսի դժվարին իրավիճակների հետ,
որոնց լուծման ճանապարհը կարող է հուշել սուպերվիզորը` ավելի գիտակ և փորձառու մասնագետը:
Շահառուի հետ իրական աշխատանքում, առաջ են գալիս բարդ մարդկային փոխհարաբերություններ, և դրանք շատ հեռու են այն բանից, ինչին ուսանողները հանդիպում են իրենց ուսման ընթացքում: Մոդելավորված հնարները և դերային խաղերը սկզբունքորեն չեն կարող տալ նմանօրինակ հմտություններ, որքան էլ լավ մշակված լինի դասընթացը: Մինչդեռ սոցիալական աշխատողի և շահառուի միջև կենդանի շփման պայմաններում առաջանում են առանձնահատուկ, եզակի դժվարություններ` կապված աշխատանքի հետագա ռազմավարության և մարտավարության մշակման հետ: Չէ որ յուրաքանչյուր շահառուի հետ տարվող աշխատանքն ամեն անգամ պահանջում է թե՛ մասնագետի, և թե՛ այցելուի մոտ առանձնակի հանգամանքների, հոգեբանական հետևությունների պարզաբանում: Դեռ ավելին, մասնագետը թափանցում է շահառուի մտքերի, երևակայության և զգացմունքների խորքը, և այնպիսի պահեր են լինում, երբ այդ խորասուզումը անտանելի է և՛ սոցիալական աշխատողի, և՛ շահառուի համար: Հասկանալի է, որ սկսնակ սոցիալական աշխատողն, ով տիրապետում է իր մասնագիտության այբուբենին, վերը նշված խորասուզման իրականացման համար ղեկավարման կարիք ունի:
Հնարավոր են այնպիսի
իրավիճակներ, երբ սոցիալական աշխատողը.
- շատ է տարվել շահառուի խնդրով և կորցրել է մասնագիտական օբյեկտիվությունը,
- այնպիսի մոդելի մեջ է խորացել, որի արդյունքում շահառուի մոտ մոտիվացիա չի առաջանում, որ ինքը փորձի ինքն իրեն օգնել,
- էմոցիոնալ առումով տարվել է շահառուի խնդրով, հատկապես, երբ դա արթնացնում է մասնագետի մոտ սեփական հիշողությունները,
- շարունակում է իրականացնել սեփական պարտականությունները, երբ դրանց արդյունավետությունը նվազում է, մինչդեռ «կողքից հայացքը» և քննարկումը կարող են ավելի արդյունավետ լինել,
- նպատակ ունենալով օգնել` վերցրել է իր վրա շատ աշխատանք և տառապում է «զգացմունքային այրման» համախտանիշից,
- զգում է շահառուի հետ աշխատանքը ավարտելու հետ կապված դժվարություններ:
Շատ կարևոր է հիշել, որ վերը թվարկված և չթվարկված բոլոր դժվարությունները կարող են պատահել յուրաքանչյուր սոցիալական աշխատողի հետ (և առհասարակ օգնող մասնագիտությունների ներկայացուցիչների
հետ, օրինակ բժիշկներ, հոգեբաններ և այլն):
Դրանք չեն խոսում թուլության կամ մասնագիտական հմտությունների պակասի մասին: Դրանք օգնող մասնագիտությունների ներկայացուցիչների գործունեության
առանձնահատկություններն են: Սուպերվիզիան օգնում է դուրս գալ այդ դժվարություններից,
և գնահատել շահառուին մատուցվող ծառայության որակը: Այն միշտ սոցիալական աշխատանքի կարևոր մասն է կազմել:
Սուպերվիզիա բառը ծագել է լատիներեն super` ավելին, և videre` տեսնել բառերից: Հետևապես, սուպերվիզորը սահմանվում է որպես ամենատես, մեկը, ով հետևում է ուրիշի աշխատանքին` դրա որակի նկատմամբ ունենալով մեծ պատասխանատվություն:
Սուպերվիզիան
երկու մասնագետների համագործակցությունն է (ավելի փորձառուի և քիչ փորձառուի, կամ էլ
հավասար փորձով մասնագետների), որի ժամանակ մասնագետը կարող է նկարագրել և վերլուծել
իր աշխատանքը գաղտնիության (կոնֆիդենցիալության) պայմաններում:
Սոցիալական աշխատանքի սուպերվիզորը կազմակերպության վարչական
աշխատակազմի անդամ է, ում ղեկավարությունը
լիազորում է ուղղել, կոորդինացնել իր ենթակաների աշխատանքը, որի համար ինքը պատասխանատվություն
է կրում: Սուպերվիզորի հիմնական նպատակը ծառայության շահառուին հնարավոր ամենալավ ծառայությունը
մատուցելն է: Նրանք ուղղակիորեն չեն մատուցում ծառայությունը շահառուին, այլ անուղղակի
կերպով ազդում են մատուցվող ծառայության որակի վրա:
Սուպերվիզիան
կառավարման միջին մակարդակում է գտնվում, իսկ սուպերվիզորի դիրքը կազմակերպությունում երբեմն
բացատրվում է այսպես.
«ամենաբարձր ծառայողական պաշտոն, և ամենացածր վարչարարական պաշտոն»:
Այսպիսով, սուպերվիզորը լինելով վարչական անձնակազմի անդամ,
և անմիջական
ծառայություն մատուցողների ներկայացուցիչ, կամրջի դեր է կատարում վարչական անձնակազմի
և անմիջական ծառայություն մատուցողների միջև:
Ալֆրեդ Կադուշինը առանձնացրել է սուպերվիզիայի հետևյալ տեսակները.
- · Վարչական,
- · Կրթական,
- · Աջակցող:
Վարչական սուպերվիզիայի նպատակն է աջակցել սոցիալական աշխատողին, կազմակերպությանը շահառուին մատուցել հնարավոր ամենաարդյունավետ
ծառայությունը: Այն առնչվում է աշխատանքային միջավայրի
կառուցման և ռեսուրսների մատակարարման
հետ, որոնք հնարավորություն են տալիս սոցիալական
աշխատողին իրականացնել
իր աշխատանքն
առավել արդյունավետ
կերպով:
Կրթական սուպերվիզիան առնչվում է աշխատողին` իր աշխատանքն արդյունավետ
իրականացնելու համար անհրաժեշտ հմտությունների ուսուցանման
հետ: Սրա նպատակը նույնպես
շահառուին մատուցվող ծառայության որակի և արդյունավետության բարձրացումն է:
Կրթական սուպերվիզիայի էությունը կայանում է հետևյալում.
«Օգնել սոցիալական
աշխատողին զարգանալ և կատարելագործվել, որպես մասնագետի, և կիսվել սոցիալական
աշխատողի հետ սոցիալական աշխատանքի
վերաբերյալ գիտելիքներով
ու հմտություններով»:
Կրթական սուպերվիզիան սովորեցնում
է ինչպես հասնել սահմանված նպատակին: Եվ չնայած այն հանգամանքին, որ հիմնականում նույն նպատակներն են հետապնդում վարչական
և կրթական սուպերվիզիաները, դրանք միմյանցից անկախ են: Եթե վարչական սուպերվիզիան պահանջում
է, որ սուպերվիզորն ունենա կառավարչական հմտություններ, կրթական սուպերվիզիան` տեխնիկական
և մանկավարժական
հմտություններ /աջակցող սուպերվիզիան` մարդկային
հարաբերություններ կառուցելու
հմտություններ/:
Կրթական և վարչական սուպերվիզիաները մեկը մյուսին ուժեղացնում
են: Այլ կերպ ասած, կրթական սուպերվիզիան
նախագծված է վարչական սուպերվիզիայի
արդյունավետությունը բարձրացնելու
համար:
Սուպերվիզիայի երրորդ կարևոր բաղադրիչ մասը աջակցող սուպերվիզիան է:
Եթե սուպերվիզորը
հանդես է գալիս որպես մենեջեր, նշանակում է նա իրականացնում է վարչական սուպերվիզիա, եթե որպես ուսուցիչ` կրթական սուպերվիզիա, եթե որպես խորհրդատու` աջակցող սուպերվիզիա: Սուպերվիզորը
պարտականություն է կրում օգնել սոցիալական աշխատողին
հաղթահարել աշխատանքային
գործունեության արդյունքում
ի հայտ եկած սթրեսները: Այս սուպերվիզիայի հիմնական նպատակը համապատասխանում է վարչական և կրթական սուպերվիզիայի
նպատակներին` հնարավորություն տալ աշխատողներին և կազմակերպությանը շահառուին մատուցել ավելի արդյունավետ և որակյալ ծառայություն:
Աջակցող սուպերվիզիան
սոցիալական աշխատողին
մատուցում է հոգեբանական և ներանձնային բնույթի ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս մասնագետին
մոբիլիզացնել իր էմոցիոնալ էներգիան, որն անհրաժեշտ է արդյունավետ աշխատանք իրականացնելու և սեփական աշխատանքից
բավարարվածության
զգացում ունենալու
համար:
Աջակցող սուպերվիզիան
հիմնականում կապվում է աշխատողի արդյունավետ գործառնելու
կարողությունների մեծացման և աշխատանքային
գործունեության արդյունքում
ի հայտ եկած սթրեսների
նվազեցման, հաղթահարման, մասնագետի մոտիվացման հետ:
Առհասարակ սուպերվիզիան թույլ է տալիս.
·
Կիսվել սեփական
զգացմունքներով,
·
Բացահայտել
դժվարությունները և դրանք իմաստավորել,
·
Վերլուծել
դժվարությունների պատճառները,
·
Լայնացնել
սեփական տեսական և գործնական պատկերացումները,
·
Կառուցել
շահառուի հետ հետագա աշխատանքի սխեման և ստանալ փորձառու մասնագետից կարծիք`
կատարված աշխատանքի վերաբերյալ:
Եվ չնայած սուպերվիզիայի կարևորությանը և շատ երկրներում տարածվածությանը, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում այն չունի լայն կիրառություն: Կան կազմակերպություններ, որոնք օգտվում են սուպերվիզորի ծառայություններից, բայց կան նաև այնպիսիք, որոնք չեն օգտվում` փորձելով հաղթահարել աշխատանքային գործունեության արդյունքում ի հայտ եկած խոչընդոտները, դժվարությունները այլ ճանապարհներով, որոնցից են օրինակ` աշխատանքային գործընկերների հետ այս կամ այն հարցի քննարկումը, տարբեր ժամանցային միջոցառումները, որոնք օգնում են նրանց լիցքաթափվել:
Այս պարագայում կարևոր է հստակ մշակված գործուն մեխանիզմների առկայությունը, որոնք կնպաստեն այս կարևոր մասնագիտական գործունեության վերաբերյալ մասնագետների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, այս մասնագիտական գործունեության տարածմանն ու զարգացմանը: Կարևոր է որպեսզի բոլորը պատկերացնեն, թե ինչ է իրենից ներկայացնում սուպերվիզիան, որոնք են դրա առավելությունները, ինչ նոր հնարավորություններ է այն տալիս մասնագետին: Այլապես արդյունքում կարող են տուժել հենց մասնագետները: Եվ արդյունքում, իհարկե, կնվազի սոցիալական աշխատողի կողմից իրականացվող աշխատանքի արդյունավետության մակարդակը: Իսկ որպես հետևանք կտուժի շահառուն, որին սոցիալական աշխատողն, ըստ էության, ի սկզբանե միտված է աջակցելու:
Այս պարագայում կարևոր է հստակ մշակված գործուն մեխանիզմների առկայությունը, որոնք կնպաստեն այս կարևոր մասնագիտական գործունեության վերաբերյալ մասնագետների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, այս մասնագիտական գործունեության տարածմանն ու զարգացմանը: Կարևոր է որպեսզի բոլորը պատկերացնեն, թե ինչ է իրենից ներկայացնում սուպերվիզիան, որոնք են դրա առավելությունները, ինչ նոր հնարավորություններ է այն տալիս մասնագետին: Այլապես արդյունքում կարող են տուժել հենց մասնագետները: Եվ արդյունքում, իհարկե, կնվազի սոցիալական աշխատողի կողմից իրականացվող աշխատանքի արդյունավետության մակարդակը: Իսկ որպես հետևանք կտուժի շահառուն, որին սոցիալական աշխատողն, ըստ էության, ի սկզբանե միտված է աջակցելու:
Աղբյուրը`
Towle,Charlotte.1962.”Role of Supervision in the Union of Cause and Function in Social Work.” Social Service Review 36
newsite.psychology.am
swdisaster.ru
Комментариев нет:
Отправить комментарий