ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՀՀ-ում
ՄԻԳՐԱՑԻԱ
Սոցիալական աշխատանքը ունի միգրանտների հետ աշխատանքի երկարպատմություն, որը սկիզբ է առել ԱՄՆ-ում, քանի որ ԱՄՆ-ն դեռ վաղուցունեցել է շատ միգրանտներ: Սոցիալական աշխատանքի կամավորները,ինչպիսիք են Ջեյն Ադամսը, Գրեյսը, Էդիտ Աբոտտը և Սոֆի Բրիքինռիչը,թողել են միգրանտների հետ նպատակաուղղված և նվիրված աշխատանքիվերաբերյալ ժառանգություն: Սոցիալական աշխատանքի կամավորներըմիգրանտների համաձայնությամբ հանդես են գալիս փաստաբանի կամմիջնորդի դերում՝ նրանց նոր միջավայրին հարմարեցնելու համար:
Ադամսը այսպես է նկարագրում այդ դերերը.<<Hull House-ի բնակիչները փորձում էին ոչ միայն հասկանալ իրենց հարևան միգրանտներին, այլ նաև ներկայացնել նրանց այն հասարակությանը, որը մտավախություն և կասկածներ ուներ նրանց մասին, ովքեր ամերիկացիներ չէին և ապրում էին քաղաքի խուլ անկյուններում>>:
Ավելի քան 50 տարի առաջ ընդունվեց Մարդու իրավունքներիհամընդհանուր հռչակագիրը, որի միջոցով, միջազգային մասշտաբով,ամրագրվեց բնակչության տեղաշարժի իրավունքը: Հռչակագրի 13-րդհոդվածում նշված է. <<Յուրաքանչյուր մարդ ունի ազատ տեղաշարժի ևյուրաքանչյուր պետության շրջանակներում բնակության վայր ընտրելուիրավունք>> և <<յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկիր, այդ թվում նաևսեփականը, լքելու և իր երկիրը վերադառնալու իրավունք>>:
Միգրացիան (լատ. migro – անցնել, տեղափոխվել) – այն անհատների ևսոցիալական խմբերի մշտական բնակավայրի փոփոխության գործընթաց է,որն արտահայտվում է նույն երկրի այլ տարածաշրջան, այլաշխարհագրական շրջան կամ այլ երկիր տեղափոխման ձևով:
Միգրանտ-որևէ երկրից այլ երկիր ժամանած կամ ժամանել ցանկացողանձ, որը չունի այդ երկրի քաղաքացիություն, ստիպված է եղել կամմտադրություն ունի լքել իր մշտական բնակության վայրը և տեղափոխվել այլպետության տարածք՝ ռասայական կամ ազգային պատկանելության,դավանանքի, լեզվի, ինչպես նաև որոշակի սոցիալական խմբի կամքաղաքական համոզմունքի հատկանիշներով բռնության կամ այլհետապնդման իրական ու հնարավոր վտանգի ենթարկվելու երկյուղիհետևանքով:
<<Փախստականների մասին>> ՀՀ օրենքը (1999թ.) կարգավորում է ՀՀտարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձանց ժամանակավորտեղավորելու, փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու,փախստականի կարգավիճակը կորցնելու հիմքերը, կարգն ու պայմանները,ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները,փախստականի կարգավիճակ հայցողի և փախստականի իրավունքներն ուպարտականությունները, նրանց իրավական և սոցիալականպաշտպանվածության երաշխիքները:
Միգրացիան կարող է լինել վերաբաժանումների մի կողմից՝ ներգաղթ կամմեկ երկրից մեկ ուրիշը՝ արտագաղթ: Երկիր գաղթողներին անվանում ենիմիգրանտներ, իսկ երկրից դուրս եկողներին՝ էմիգրանտներ: Միգրացիայիպրոցեսի հիմքում ընկած են տնտեսական, քաղաքական, սոցիալական,ազգային, կրոնական և այլ պատճառներ: Միգրացիոն պրոցեսնները կարողեն կրել օրինական և անօրինական բնույթ: Գոյություն ունի նաև տարանցմանմիգրացիա, երբ երրորդ երկրի քաղաքացիները օգտվել են պետությանտարածքից. այն պատճառով, որպեսզի ձևակերպեն փաստաթղթերիրավական կամ երբեմն անօրինական մեկնումը տվյալ երկրից դեպիԵվրոպա, ԱՄՆ, Կանադա: Տարբերում են միգրացիայի կամավոր ևստիպողական, հարկադրված ձևեր, ներքին և արտաքին միգրացիաններ:Ստիպողական միգրացիան կապված է հիմանականում աշխատանքիփնտրման, ընտանիքների վերամիավորման հետ: Հարկադրվածությունըծագում է տարերայնորեն. ծայրահեղ աղքատություն, էթնիկականանբարեհաջող փոփոխությունները քաղաքական, սոցիալ-տնտեսականիրավիճակններում: Կամավոր միգրացիա՝ հայրենադարձներ, ովքերցանկանում են լինել իրենց պատմական հայրենիքի քաղաքացիներ: Ներքինմիգրացիան դա մարդկանց տեղաշարժն է նույն երկրի մի շրջանից մյուսը,իսկ արտաքին միգրացիան, մարդկանց տեղաշարժը մի երկրից մյուսը:Լինում են նաև մշտական միգրանտներ, վերադարձողներ և մշտականվերադարձողներ:
Մշտական միգրանտ է համարվել այն անձը, ով մեկնել է Հայաստանիցարտերկրում մշտական բնակություն հաստատելու նպատակով` անկախ այդհարցում նրա հաջողության հասնելու կամ չհասնելու հանգամանքից:
Վերադարձողներ են այն ժամանակավոր կամ մշտական միգրանտները,ովքեր մեկնել են Հայաստանից արտերկրում բնակվելու, աշխատելու կամսովորելու նպատակով և որոշակի ժամանակահ անց վերադարձել ենՀայաստան:
Մշտապես վերադարձող հասկացությունը վերաբերում է վերադարձող այնմիգրանտներին, ովքեր վերադարձել են Հայաստան և մտադիր չեն մեկնելՀայաստանից, իսկ «ժամանակավորապես վերադարձող» արտահայտությունըվերաբերում է նրանց, ովքեր կրկին մեկնելու մտադրություն ունեն:
Մեծ թվով պետություններում ընդունված միգրանտներ ապրում ենբնակվող երկրի քաղաքացիությամբ, չհարաժարվելով նախկին գրանցումից:Բայց ոչ հաճախ նրանք պահպանում են իրենց առաջին քաղաքացիությունը,դուրս գալով հայրենական դիասպորայից, ակտիվ գրանցվում են փոփոխվողմիգրացիոն քաղաքականությամբ, անմիջապես վերադառնալով պատմականհայրենիք: Միգրացիոն պրոցեսները, եթե նրանք մեծամասշտամբ են, առաջեն քաշում լուրջ խնդիրներ սոցիալական քաղաքականություն ընդունողպետության համար: Ծագում է միգրացիոն խնդիր, որը ընդունակ չեն լուծելմիգրացիոն ծառայությունները, տեղական կառավարությունը և սոցիալականաշխատողները:
Միգրացիայի դրդապատճառները
Բնակչության միգրացիայի զանգվածային բնույթը թույլ է տալիս միջազգային տեսական հարաբերություններում այն գնահատել որպես ժողովրագրական և տնտեսական կայուն երևույթ, որը տարբեր գործոնների ազդեցությամբ փոխում է ինչպես աշխարհագրական ուղությունները, այնպես էլ տեղաշարժի նպատակները: Ընդհանուր առմամբ, բնակչության միգրացիայի վրա ազդում է գործոնների համալիր, որոնք և՛ փոխկապված են, և՛ պատմական այս կամ այն ժամանակաշրջանում էական դեր են խաղում միգրանտների տեղաշարժի նպատակների ձևավորման գործում: Քաղաքական, բարոյա-հոգեբանական, մշակույթային, կրոնական, էթիկական գործոնների ազդեցությամբ ձևավորվում և ակտիվանում են ընտանիքների հետ վերամիավորվելու և քաղաքական ապաստան փնտրելու նպատակ հետապնդող միգրանտներ:
Գյուղական բնակչության կենտրոնացումը խոշոր քաղաքներում իր հերթին դժվարություններ է առաջացնում երկրի համար: Այդ առումով ակնառու է ՀՀհետխորհրդային ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակը, երբ մերերկրի առջև ծառացան ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միգրացիայիհետևանքները հաղթահարելու դժվարություններ: Ներքին միգրացիանտարավ գյուղական շրջանների բնակչության կենտրոնացմանըմայրաքաղաքում: Աշխատատեղերի բացակայությունը և աշխատանք գտնելունրանց անհաջող փորձերը ավելի խթանեցին արտաքին միգրացիան, կամօրեցօր ավելացան թափառաշրջիկները:
Հետևաբար, ուրբանիզացիայի հետևանքները մեր երկրում կարելի էգնահատել որպես միանշանակ բացասական երևույթ, քանի որ.
· Բնակչության կենտրոնացումը խոշոր քաղաքներումգյուղատնտեսությանը զրկում է աշխատուժից: Ներքին միգրացիայիհիմնական կրողները դարձյալ երիտասարդներն են, որոնց միգրացիանգյուղական վայրերից տանում է բնակչության ծերացմանը: Դա աշխատուժիյուրատեսակ <<կորուստ>> է, քանի որ, գյուղատնտեսական ծանրֆիզիկական աշխատանքները մեծահասակ բնակչությանը բավարարչափով հասանելի չեն:
· Երիտասարդների արտահոսքը վատթարացնում է նաև հեռավորշրջանների ժողովրդագրական կազմը, որը երկարաժամկետ հատվածումսպառնում է այդ տարածքների դատարկումով: Դա բավականին լուրջսպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար:
· Ուրբանիզացիան ծանր սոցիալական բեռ է պետության համար:Գաղտնիք չէ, որ երիտասարդներից շատերին հաջողվում է ընտանիքկազմել և հաստատվել քաղաքներում՝ դրանով իսկ մեծացնելովանապահով բնակչության թիվը: Սոցիալական ուղղվածություն չունեցողպետական քաղաքականության, բյուջետային սուղ ռեսուրսներիպայմաններում ավելանում են անլուծելի հիմնախնդիրները այն դեպքում,երբ գյուղը քաղաքին նեցուկ չի հանդիսանում:
Մայրաքաղաքում բնակչության կենտրոնացումը պարունակում է նաևբնապահպանական հիմնախնդիր: Այստեղ բնակություն է հաստատումծայրամասային շրջանների ունևոր խավը ևս: Նրանց միգրացիայիշարժառիթները տնտեսական ոլորտից տեղափոխվում են մտավոր,ճանաչողական, բարոյա-հոգեբանական, մշակութային ոլորտների:Բնակչության կենտրոնացումը մեծ քաղաքներում ավելացնում էավտոմեքենաների թվաքանակը, ավելանում են աղբահանության, քաղաքիմաքրման դժվարությունները, որոնք առանց այդ էլ կարգավորված չեն, ունենլրացուցիչ ծախսերի կարիք: Հետևաբար անվիճելի է, որ ներքին և արտաքինմիգրացիայի կառավարման պետական քաղաքականությանբացակայությունը կարող է կործանարար լինել պետության հետագագոյատևման համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ միգրացիայի որոշման հիմնականպատճառները կապված են եղել Հայաստանում զբաղվածության պրոբլեմներիհետ, ներառյալ թե´ ընդհանուր առմամբ աշխատատեղերի պակասը, թե´արժանապատիվ ապրուստ ապահովող բավարար աշխատավարձովաշխատատեղերի պակասը, թե´ որոշակի մասնագիտությունների հատուկաշխատատեղերի բացակայությունը: Հետաքրքիր է նշել, որ միջին տարիքիմիգրանտներն առավել կարևորել են վարձատրության խնդիրը, մինչդեռ 21-30տարեկան և 51 տարեկան ու բարձր տարիքի միգրանտներիմեծամասնությունը որոշել է մեկնել՝ Հայաստանում աշխատանք գտնելչկարողանալու պատճառով: Վերոհիշյալ հանգամանքը կարող է բացատրվելայն փաստով, որ միջին տարիքի բնակչության համար ընդհանուր առմամբավելի հեշտ է աշխատանք գտնել: Աշխատաշուկայում բնականորեն ավելիբարձր է պահանջարկը միջին տարիքի անձանց նկատմամբ, քանզիերիտասարդները չունեն բավարար աշխատանքային փորձ, իսկ ավելիտարեցները հաճախ չունեն արդի շուկայում պահանջվող հմտությունները:Դա է պատճառը, որ միջին տարիքի բնակչությանը մտահոգում է ոչ միայնաշխատանք գտնելը, այլ նաև` «լավ» աշխատանք գտնելը: Այդ իմաստովողջամիտ է նաև այն, որ բարձրագույն և հետբուհական կրթությամբմիգրանտները մյուսների համեմատ ավելի բարձր պահանջներ եններկայացնում իրենց կողմից կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նշում,որ Հայաստանից մեկնելու հիմնական պատճառը բավարար չափովչվարձատրվելն է:
Հայաստանից մեկնելու և արտերկրում աշխատելու որոշումըպայմանավորող հաջորդ գործոնը ներդրումներ կատարելու կամ լրացուցիչծախսեր կրելու անհրաժեշտությունն է: Դրանք են, օրինակ, երեխաներիկրթության ծախսերը՝ բուհի վճարները կամ կրթությունը շարունակելունպատակով Հայաստանի տարածքում այլ քաղաքներ տեղափոխվածերեխաների ապրուստի ծախսերը, բնակարանի ձեռքբերումը կամվերանորոգումը, սեփական բիզնես սկսելու ծախսերը և այլն:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ
ԿՈՂՄԵՐԸ
1948թ. կազմվում է <<Մարդու իրավունքի ընդհանուր հռչակագիրը>>, որը ապահովում է նորմալ կյանքի մակարդակ ներառյալ սնունդ, հագուստ, բնակավայր, բժշկական օգնություն, սոցիալական ծառայություններ, որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման, իր և իր ընտանիքի պատասխանատվության, անաշխատունակության, հիվանդության, հաշմանդամության, ծերության համար: Այս իրավունքները հաճախ կոչվում են <<սոցիալական իրավուքներ>>:
Փախստականների վերագրանցումը պահանջում է գրանցում ըստ բնակավայրի, որը ձևակերպվում է որպես փախստականի ստատուս: ՍՍՀՄ-ի փլուզումից հետո եղել է հատուկ իրավուքի ստատուս <<հարկադրված վերաբնակեցում>>:
Հարկադրված փախուստի դիմած անձանց դեպքում, որպես կանոն, նսեմացվում է նրանց արժանապատվությունը. բնակարանի զրկում, կորուստ, խնդիրներ կապված առողջության հետ, արմատներից զրկում, հեռացում, անտեսվում է երեխաների կրթության հարցը և այլն: Այդ ամենը պետք է սոցիալական աշխատողը իմանա, որպեսզի ցույց տա առաջին ճիշտ օգնությունը փախստականներին: Դա շատ լուրջ և պատասխանատու մաս է սոցիալական ծառայության մեջ: Սոցիալական աշխատողին հաճախ անհրաժեշտ է լինում ստուգել փախստականների փաստաթղթերը, օրինակ՝ գրանցման վկայական, դրամական օգնությունների ստացման հնարավորություններ և այլն: Այդպիսի տեղեկատվությունը օգնում է պահպանելու մարդկանց անձնական արժանապատվությունը: Փախստականների որոշ մասը ստանում են ժամանակավոր քաղաքական ապաստարան:
Աղբյուրը՝
Աշխատանքի միջազգային կազմակերպություն <<Միգրացիան և զարգացումը, Հայաստանում առկա իրավիճակի ուսումնասիրություն>>, Երևան 2009
2 Социалная работа с различными группами населения: учебное пособие (комплектив авторов под. ред. Х.Ф. Басова)-М.:КНОРУС 2012
3 Pallassana R. Balgopal “Social work practice with immigrants and refugees”, New York 2000
4 Павленок П.Д. Основы социальной работы, Москва. 1999
Комментариев нет:
Отправить комментарий