воскресенье, 4 октября 2015 г.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ



Սոցիալական աշխատանքը տարեց մարդկանց հետ, իբրև սոցիալական աշխատանքի յուրահատուկ ճյուղ, առանձնացել է 1920 թվականին՝ միաժամանակ և՛ Եվրոպայում և՛ ԱՄՆ-ում: Այդ ժամանակ լույս են տեսել մի շարք հոդվածներ՝ նվիրված տարեցնրի հիմնախնդիրներին և հատկապես նրանց խոցելիությանը: 1929 թվականին Միացյալ Նահանգներում հրատարակվող Սոցիալական աշխատանքի տարեգրքում Ռոզ Ռիկարդսը, որը տարեցների հետ աշխատող առաջին սոցիալական աշխատողներից մեկն էր, առաջին անգամ խոսեց տարեցների և ծերերի կախյալ վիճակի մասին:
Երեսունական թվականներից սկսել են ստեղծվել և իրականացվել տարեցների համար հատուկ սոցիալական աջակցության և առողջապահական ծրագրեր: 1930 թվականին Գերմանիայում ստեղծվեց կարիքավոր տարեցների և ծերերի տնային խնամքի ծրագիր, իսկ 1937 թվականին առաջին անգամ Նյու Յորքի սոցիալական աշխատողների կողմից ստեղծվեց տարեցնրի հոգեկան մենտալ հիգիենայի պահպանման ծրագիր: 1950 թվականներին ստեղծվեցին մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին տարցենրի բարեկեցության ապահովմանը: 1952  թվականին առաջին անգամ կատարվեց խմբային աշխատանք տարեցնրի հետ և ստեղծվեց ծրագիր, որը նախատեսում էր համատեղ հանգստի և շփման խմբերի աշխատանք: Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տարբեր երկրներում հիմնադրվեցին մասնագիտացված սոցիալական ծառայություներ տարեցնրի և ծերերի համար:
Հետագայում սոցիալական աշխատանքը տարեցների հետ մեծ տարածում ստացավ և այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում տարեցներին հասցեագրված ծրագրերը սոցիալական քաղաքականության ծրագրերի շարքում կարևորագույն տեղ են գրավում՝ ֆինանսավորվելով և՛ պետության, և՛ միջազգային կազմակերպությունների բարեգործական հիմնադրամների կողմից:
«Տարեց հասակ» հասկացողությունը հաճախ կապակցվում է աշխատունակության կորստի հետ: Դա հատկապես ակնառու էր խորհրդային ժամանակաշրջանում, երբ տարեց հասակ հասկացությունը վերափոխվեց թոշակառու հասկացության: Այնուամենայնիվ թոշակի տարիքին հասնելը չի նշանակում աշխատունակության պարտադիր կորուստ: Կարելի է պնդել, որ հաճախ 65-70 տարեկան մարդիկ պահպանում են սոցիալական ակտիվությունհ այն ժամանակ, երբ 45-50 տարեկանները կորցնում են այն՝ կորցնելով որոշ սոցիալական դերեր և գործառույթներ:
  Այնուամենայնիվ, հասարակությունը որպես օրենք, հատկապես ավանդական հասարակությունը տարեց հասակն ընկալում է որպես ոցիալական գործառույթների իրականացման սահմանափակման և սոցիալական կարևորության կորստի ժամանակաշրջան: Համաձայն այս տեսակետի՝ դա տեղի է  ունենում որոշ ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառով, որոքն թույլ չեն տալիս տարեցին վարել ակտիվ կյանք: Հաճախ գտնում են, որ այս տարիքի մարդկանց կարիքներն աստիճանական անկում են ապրում: Այդ իմաստով տարեց մարդիկ մի խումբ են, որը մյուս խմբերից ավելի շատ է ենթարկվում կարծրատիպացման: Սոցիալական կարգավիճակի կորուստը և նախկին կենսաձևի պահպանման անհնարինությունը վատացնում է մարդկանց առողջությունը և դարձնում տարեց հասակի մարդկանց «խոցելի խումբ»:
Անդրադառնալով տարեցների հետ սոցիալական աշխատանքին՝ պետք է նշել, որ սոցիալական արժեքները որոշիչ նշանակություն ունեն սոցիալական աշխատանքում, քանի որ սոցիալական աշխատողի գործունեությունն անմիջականորեն կախված է այն սոցիալական արժեքներից և դրանցից բխող սոցիալական նորմերից, որոնցով առաջնորդվում է  տվյալ հասարակությունը:
Այստեղ սոցիալական աշխատողի խնդիրն է պայքարել տարեցների նկատմամբ հասարակության կողմից ցուցաբերվող մի շարք խտրականությունների դեմ, ստեղծել պայմաններ տարեց մարդու ինքնորոշման համար և աջակցել նրա ինքնադրսևորմանն ու ինքնիրականացմանը:
  Տարեցների հետ աշխատող սոցիալական աշխատողի խնդիրների թվում կարելի է նշել.

  • հասարակության մեջ տարեց մարդու ինքնահաստատման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, ինչը հնարավորություն կտա խորհրդառուին խուսափել անպետքության զգացումից,
  • օգնություն խորհրդառունի՝ նոր պայմաններին և սեփական փոփոխված ես-ին հարմարվելու հարցում, որն արտացոլվում էֆիզիկական, հուզական, հոգեբանական և սոցիալական մակարդակներում,
  • միկրո, մեզո / միջին / և մակրոմակարդակներում տարեց մարդու սոցիալական և անձնական խնդիրների ախտորոշում,
  • սոցիալական կարևորության,ս ոցիալական կարգավիճակի և դերի կորստի հետ կապված հնարավոր խնդիրների առաջացման կանխարգելում,
  • սոցիալական օգնություն և կոնկրետ մակարդկաի վրա սոցիալական ապահովության ծրագրերի իրականացաում,
  • տարեց մարդկանց սոցիալական վերականգնում . աշխատանքային, հուզական և այլն /
  • խորհրդատվություն և թերապիա,
  • սոցիալական վերահսկման և խնամքի իրականացում,
  • տարեց մարդկանց և սոցիալական ապահովության մարմինների միջև հետադարձ կապի ապահովում,
  • մասնակցություն տարեց մարդկանց նկատմամբ պետական սոցիալական քաղաքականության մշակմանը:
Տարեցների հետ տարվող աշխատանքի ընթացքում մեծ տեղ է զբաղեցնում տնային սպասարկման կազմակերպումը: Սոցիալական աշխատողը կազմակերպում է այնպիսի ծառայությունների իրականացումը, ինչպիսիք են սննդի գնումն ու պատրաստումը, անհրաժեշտության դեպքում հումանիտար օգնության ոչոնումը, անհրաժեշտ փաստաթղթերի լրացումը, կոմունալ մուծումների կազմակերպումը, շրջապատի հետ կապ պահպանումը: 
  Տարեցների հետ աշխատանքի առավել հեռանկարային ձևերից մեկը ցերեկային կենտրոններն են: Կենտրոններում տարեցները գտնվում են ամբողջ օրը, սակայն չեն գիշերում և վերադառնում են իրեն բնակարանները: Այս կենտրոնների նպատակն է  ստեղծել տարեցների շփման առավել հարմար պայմաններ: Դրանցում հիմնականում իրականացվում է խմբային աշխատանք, ստեղծվում են հանգստի և շփման, աշխատանքային գործունեության, առողջապահական և ինքնօգնության խմբեր:
Բացի այդ, սոցիալական աշխատողները նմանատիպ խմբեր են կազմակերպում համայնքում տարեցների հարևանների հետ: Սոցիալական աշխատողներն աշխատում են ոչ միայն տարեցի, այլև նրա ընտանիքի անդամների հետ, հատկապես այն դեպքերում, երբ ընտանիքում գոյություն ունի սերունդների կոնֆլիկտ: Սոցիալական աշխատողները հատուկ ուշադրություն ենդարջնում այն ընտանիքներին, որտեղ կան այնպիսի հիվանդություններով տառապող թոշակառուներ, ինչպիսիք են սկլերոզը և այլն:
Անհրաժեշտ է նշել, որ տարեցնրի հետ սոցիալական աշխատանքն իր մեջ ընդգրկում է աշխատանք բազմաթիվ խմբերի հետ՝ միայնակ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող տարեցներ, թոշակառու փախստականներ, ծեր ամուսնական խմբեր և այլն:


Աղբյուրը՝
«Սոցիալական աշխատանքի մեթոդներ», Ուղեցույց Սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002թ.

Комментариев нет:

Отправить комментарий