суббота, 17 октября 2015 г.

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ



ՄԻԳՐԱՑԻՈՆ  ԳՈՐԾՈՆՆԵՐԸ  ՀՀ-ում
                                                        ՄԻԳՐԱՑԻԱ

Սոցիալական աշխատանքը ունի միգրանտների հետ աշխատանքի երկարպատմությունորը սկիզբ է առել ԱՄՆ-ումքանի որ ԱՄՆ-ն դեռ վաղուցունեցել է շատ միգրանտներՍոցիալական աշխատանքի կամավորները,ինչպիսիք են Ջեյն ԱդամսըԳրեյսըԷդիտ Աբոտտը և Սոֆի Բրիքինռիչը,թողել են միգրանտների հետ նպատակաուղղված և նվիրված աշխատանքիվերաբերյալ ժառանգությունՍոցիալական աշխատանքի կամավորներըմիգրանտների համաձայնությամբ հանդես են գալիս փաստաբանի կամմիջնորդի դերում՝ նրանց նոր միջավայրին հարմարեցնելու համար:
 Ադամսը այսպես է նկարագրում այդ դերերը.<<Hull House-ի բնակիչները փորձում էին ոչ միայն հասկանալ իրենց հարևան միգրանտներին, այլ նաև ներկայացնել նրանց այն հասարակությանը, որը մտավախություն և կասկածներ ուներ նրանց մասին, ովքեր ամերիկացիներ չէին և ապրում էին քաղաքի խուլ անկյուններում>>:
Ավելի քան 50 տարի առաջ ընդունվեց Մարդու իրավունքներիհամընդհանուր հռչակագիրըորի միջոցովմիջազգային մասշտաբով,ամրագրվեց բնակչության տեղաշարժի իրավունքըՀռչակագրի 13-րդհոդվածում նշված է. <<Յուրաքանչյուր մարդ ունի ազատ տեղաշարժի ևյուրաքանչյուր պետության շրջանակներում բնակության վայր ընտրելուիրավունք>> և <<յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկիրայդ թվում նաևսեփականըլքելու և իր երկիրը վերադառնալու իրավունք>>:
Միգրացիան (լատ. migro – անցնելտեղափոխվել) – այն անհատների ևսոցիալական խմբերի մշտական բնակավայրի փոփոխության գործընթաց է,որն արտահայտվում է նույն երկրի այլ տարածաշրջանայլաշխարհագրական շրջան կամ այլ երկիր տեղափոխման ձևով:
Միգրանտ-որևէ երկրից այլ երկիր ժամանած կամ ժամանել ցանկացողանձորը չունի այդ երկրի քաղաքացիությունստիպված է եղել կամմտադրություն ունի լքել իր մշտական բնակության վայրը և տեղափոխվել այլպետության տարածք՝ ռասայական կամ ազգային պատկանելության,դավանանքիլեզվիինչպես նաև որոշակի սոցիալական խմբի կամքաղաքական համոզմունքի հատկանիշներով բռնության կամ այլհետապնդման իրական ու հնարավոր վտանգի ենթարկվելու երկյուղիհետևանքով:
   <<Փախստականների մասին>> ՀՀ օրենքը (1999թ.) կարգավորում է ՀՀտարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձանց ժամանակավորտեղավորելուփախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու,փախստականի կարգավիճակը կորցնելու հիմքերըկարգն ու պայմանները,ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները,փախստականի կարգավիճակ հայցողի և փախստականի իրավունքներն ուպարտականություններընրանց իրավական և սոցիալականպաշտպանվածության երաշխիքները:
Միգրացիան կարող է լինել վերաբաժանումների մի կողմից՝ ներգաղթ կամմեկ երկրից մեկ ուրիշը՝ արտագաղթԵրկիր գաղթողներին անվանում ենիմիգրանտներիսկ երկրից դուրս եկողներին՝ էմիգրանտներՄիգրացիայիպրոցեսի հիմքում ընկած են տնտեսականքաղաքականսոցիալական,ազգայինկրոնական և այլ պատճառներՄիգրացիոն պրոցեսնները կարողեն կրել օրինական և անօրինական բնույթԳոյություն ունի նաև տարանցմանմիգրացիաերբ երրորդ երկրի քաղաքացիները օգտվել են պետությանտարածքիցայն պատճառովորպեսզի ձևակերպեն փաստաթղթերիրավական կամ երբեմն անօրինական մեկնումը տվյալ երկրից դեպիԵվրոպաԱՄՆԿանադա:  Տարբերում են միգրացիայի կամավոր ևստիպողականհարկադրված ձևերներքին և արտաքին միգրացիաններ:Ստիպողական միգրացիան կապված է հիմանականում աշխատանքիփնտրմանընտանիքների վերամիավորման հետՀարկադրվածությունըծագում է տարերայնորենծայրահեղ աղքատությունէթնիկականանբարեհաջող փոփոխությունները քաղաքականսոցիալ-տնտեսականիրավիճակններումԿամավոր միգրացիա՝ հայրենադարձներովքերցանկանում են լինել իրենց պատմական հայրենիքի քաղաքացիներՆերքինմիգրացիան դա մարդկանց տեղաշարժն է նույն երկրի մի շրջանից մյուսը,իսկ արտաքին միգրացիանմարդկանց տեղաշարժը մի երկրից մյուսը:Լինում են նաև մշտական միգրանտներվերադարձողներ և մշտականվերադարձողներ:
Մշտական միգրանտ է համարվել այն անձըով մեկնել է Հայաստանիցարտերկրում մշտական բնակություն հաստատելու նպատակովանկախ այդհարցում նրա հաջողության հասնելու կամ չհասնելու հանգամանքից:
Վերադարձողներ են այն ժամանակավոր կամ մշտական միգրանտները,ովքեր մեկնել են Հայաստանից արտերկրում բնակվելուաշխատելու կամսովորելու նպատակով և որոշակի ժամանակահ անց վերադարձել ենՀայաստան:
Մշտապես վերադարձող հասկացությունը վերաբերում է վերադարձող այնմիգրանտներինովքեր վերադարձել են Հայաստան և մտադիր չեն մեկնելՀայաստանիցիսկ «ժամանակավորապես վերադարձող» արտահայտությունըվերաբերում է նրանցովքեր կրկին մեկնելու մտադրություն ունեն:
 Մեծ թվով պետություններում ընդունված միգրանտներ ապրում ենբնակվող երկրի քաղաքացիությամբչհարաժարվելով նախկին գրանցումից:Բայց ոչ հաճախ նրանք պահպանում են իրենց առաջին քաղաքացիությունը,դուրս գալով հայրենական դիասպորայիցակտիվ գրանցվում են փոփոխվողմիգրացիոն քաղաքականությամբանմիջապես վերադառնալով պատմականհայրենիքՄիգրացիոն պրոցեսներըեթե նրանք մեծամասշտամբ ենառաջեն քաշում լուրջ խնդիրներ սոցիալական քաղաքականություն ընդունողպետության համարԾագում է միգրացիոն խնդիրորը ընդունակ չեն լուծելմիգրացիոն ծառայություններըտեղական կառավարությունը և սոցիալականաշխատողները:

 Միգրացիայի դրդապատճառները
   
Բնակչության միգրացիայի զանգվածային բնույթը թույլ է տալիս միջազգային տեսական հարաբերություններում այն գնահատել որպես ժողովրագրական և տնտեսական կայուն երևույթ, որը տարբեր գործոնների ազդեցությամբ փոխում է ինչպես աշխարհագրական ուղությունները, այնպես էլ տեղաշարժի նպատակները: Ընդհանուր առմամբ, բնակչության միգրացիայի վրա ազդում է գործոնների համալիր, որոնք և՛ փոխկապված են, և՛ պատմական այս կամ այն ժամանակաշրջանում էական դեր են խաղում միգրանտների տեղաշարժի նպատակների ձևավորման գործում: Քաղաքական, բարոյա-հոգեբանական, մշակույթային, կրոնական, էթիկական գործոնների ազդեցությամբ ձևավորվում և ակտիվանում են ընտանիքների հետ վերամիավորվելու և քաղաքական ապաստան փնտրելու նպատակ հետապնդող միգրանտներ:
Գյուղական բնակչության կենտրոնացումը խոշոր քաղաքներում իր հերթին դժվարություններ է առաջացնում երկրի համար: Այդ առումով ակնառու է ՀՀհետխորհրդային ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակըերբ մերերկրի առջև ծառացան ինչպես արտաքինայնպես էլ ներքին միգրացիայիհետևանքները հաղթահարելու դժվարություններՆերքին միգրացիանտարավ գյուղական շրջանների բնակչության կենտրոնացմանըմայրաքաղաքումԱշխատատեղերի բացակայությունը և աշխատանք գտնելունրանց անհաջող փորձերը ավելի խթանեցին արտաքին միգրացիանկամօրեցօր ավելացան թափառաշրջիկները:
Հետևաբարուրբանիզացիայի հետևանքները մեր երկրում կարելի էգնահատել որպես միանշանակ բացասական երևույթքանի որ.
·                       Բնակչության կենտրոնացումը խոշոր քաղաքներումգյուղատնտեսությանը զրկում է աշխատուժիցՆերքին միգրացիայիհիմնական կրողները դարձյալ երիտասարդներն ենորոնց միգրացիանգյուղական վայրերից տանում է բնակչության ծերացմանըԴա աշխատուժիյուրատեսակ <<կորուստ>> էքանի որգյուղատնտեսական ծանրֆիզիկական աշխատանքները մեծահասակ բնակչությանը բավարարչափով հասանելի չեն:
·                       Երիտասարդների արտահոսքը վատթարացնում է նաև հեռավորշրջանների ժողովրդագրական կազմըորը երկարաժամկետ հատվածումսպառնում է այդ տարածքների դատարկումովԴա բավականին լուրջսպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար:
·                       Ուրբանիզացիան ծանր սոցիալական բեռ է պետության համար:Գաղտնիք չէոր երիտասարդներից շատերին հաջողվում է ընտանիքկազմել և հաստատվել քաղաքներում՝ դրանով իսկ մեծացնելովանապահով բնակչության թիվըՍոցիալական ուղղվածություն չունեցողպետական քաղաքականությանբյուջետային սուղ ռեսուրսներիպայմաններում ավելանում են անլուծելի հիմնախնդիրները այն դեպքում,երբ գյուղը քաղաքին նեցուկ չի հանդիսանում:
Մայրաքաղաքում բնակչության կենտրոնացումը պարունակում է նաևբնապահպանական հիմնախնդիրԱյստեղ բնակություն է հաստատումծայրամասային շրջանների ունևոր խավը ևսՆրանց միգրացիայիշարժառիթները տնտեսական ոլորտից տեղափոխվում են մտավոր,ճանաչողականբարոյա-հոգեբանականմշակութային ոլորտների:Բնակչության կենտրոնացումը մեծ քաղաքներում ավելացնում էավտոմեքենաների թվաքանակըավելանում են աղբահանությանքաղաքիմաքրման դժվարություններըորոնք առանց այդ էլ կարգավորված չենունենլրացուցիչ ծախսերի կարիքՀետևաբար անվիճելի էոր ներքին և արտաքինմիգրացիայի կառավարման պետական քաղաքականությանբացակայությունը կարող է կործանարար լինել պետության հետագագոյատևման համար:
Հետազոտությունները ցույց են տվելոր միգրացիայի որոշման հիմնականպատճառները կապված են եղել Հայաստանում զբաղվածության պրոբլեմներիհետներառյալ թե´ ընդհանուր առմամբ աշխատատեղերի պակասըթե´արժանապատիվ ապրուստ ապահովող բավարար աշխատավարձովաշխատատեղերի պակասըթե´ որոշակի մասնագիտությունների հատուկաշխատատեղերի բացակայությունըՀետաքրքիր է նշելոր միջին տարիքիմիգրանտներն առավել կարևորել են վարձատրության խնդիրըմինչդեռ 21-30տարեկան և 51 տարեկան ու բարձր տարիքի միգրանտներիմեծամասնությունը որոշել է մեկնել՝ Հայաստանում աշխատանք գտնելչկարողանալու պատճառովՎերոհիշյալ հանգամանքը կարող է բացատրվելայն փաստովոր միջին տարիքի բնակչության համար ընդհանուր առմամբավելի հեշտ է աշխատանք գտնելԱշխատաշուկայում բնականորեն ավելիբարձր է պահանջարկը միջին տարիքի անձանց նկատմամբքանզիերիտասարդները չունեն բավարար աշխատանքային փորձիսկ ավելիտարեցները հաճախ չունեն արդի շուկայում պահանջվող հմտությունները:Դա է պատճառըոր միջին տարիքի բնակչությանը մտահոգում է ոչ միայնաշխատանք գտնելըայլ նաև` «լավ» աշխատանք գտնելըԱյդ իմաստովողջամիտ է նաև այնոր բարձրագույն և հետբուհական կրթությամբմիգրանտները մյուսների համեմատ ավելի բարձր պահանջներ եններկայացնում իրենց կողմից կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նշում,որ Հայաստանից մեկնելու հիմնական պատճառը բավարար չափովչվարձատրվելն է:
Հայաստանից մեկնելու և արտերկրում աշխատելու որոշումըպայմանավորող հաջորդ գործոնը ներդրումներ կատարելու կամ լրացուցիչծախսեր կրելու անհրաժեշտությունն էԴրանք ենօրինակերեխաներիկրթության ծախսերը՝ բուհի վճարները կամ կրթությունը շարունակելունպատակով Հայաստանի տարածքում այլ քաղաքներ տեղափոխվածերեխաների ապրուստի ծախսերըբնակարանի ձեռքբերումը կամվերանորոգումըսեփական բիզնես սկսելու ծախսերը և այլն:

 ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ
ԿՈՂՄԵՐԸ

1948թկազմվում է <<Մարդու իրավունքի ընդհանուր հռչակագիրը>>, որը ապահովում է նորմալ կյանքի մակարդակ ներառյալ սնունդհագուստբնակավայրբժշկական օգնությունսոցիալական ծառայություններորոնք անհրաժեշտ են առողջության պահպանման, իր և իր ընտանիքի պատասխանատվությանանաշխատունակությանհիվանդությանհաշմանդամությանծերության համարԱյս իրավունքները հաճախ կոչվում են <<սոցիալական իրավուքներ>>:
     Փախստականների վերագրանցումը պահանջում է գրանցում ըստ բնակավայրիորը ձևակերպվում է որպես փախստականի ստատուսՍՍՀՄ-ի փլուզումից հետո եղել է հատուկ իրավուքի ստատուս <<հարկադրված վերաբնակեցում>>:
     Հարկադրված փախուստի դիմած անձանց դեպքումորպես կանոն, նսեմացվում է նրանց արժանապատվությունըբնակարանի զրկումկորուստխնդիրներ կապված առողջության հետարմատներից զրկումհեռացումանտեսվում է երեխաների կրթության հարցը և այլնԱյդ ամենը պետք է սոցիալական աշխատողը իմանաորպեսզի ցույց տա առաջին ճիշտ օգնությունը փախստականներինԴա շատ լուրջ և պատասխանատու մաս է սոցիալական ծառայության մեջՍոցիալական աշխատողին հաճախ անհրաժեշտ է լինում ստուգել փախստականների փաստաթղթերը, օրինակ՝ գրանցման վկայականդրամական օգնությունների ստացման հնարավորություններ և այլնԱյդպիսի տեղեկատվությունը օգնում է պահպանելու մարդկանց անձնական արժանապատվությունըՓախստականների որոշ մասը ստանում են ժամանակավոր քաղաքական ապաստարան:

Աղբյուրը՝
Աշխատանքի միջազգային կազմակերպություն <<Միգրացիան և զարգացումը, Հայաստանում առկա իրավիճակի ուսումնասիրություն>>, Երևան 2009
2  Социалная работа с различными группами населения: учебное пособие (комплектив авторов под. ред. Х.Ф. Басова)-М.:КНОРУС 2012
3   Pallassana R. Balgopal Social work practice with immigrants and refugees”, New York 2000
4    Павленок П.Д. Основы социальной работы, Москва. 1999

воскресенье, 4 октября 2015 г.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ



Սոցիալական աշխատանքը տարեց մարդկանց հետ, իբրև սոցիալական աշխատանքի յուրահատուկ ճյուղ, առանձնացել է 1920 թվականին՝ միաժամանակ և՛ Եվրոպայում և՛ ԱՄՆ-ում: Այդ ժամանակ լույս են տեսել մի շարք հոդվածներ՝ նվիրված տարեցնրի հիմնախնդիրներին և հատկապես նրանց խոցելիությանը: 1929 թվականին Միացյալ Նահանգներում հրատարակվող Սոցիալական աշխատանքի տարեգրքում Ռոզ Ռիկարդսը, որը տարեցների հետ աշխատող առաջին սոցիալական աշխատողներից մեկն էր, առաջին անգամ խոսեց տարեցների և ծերերի կախյալ վիճակի մասին:
Երեսունական թվականներից սկսել են ստեղծվել և իրականացվել տարեցների համար հատուկ սոցիալական աջակցության և առողջապահական ծրագրեր: 1930 թվականին Գերմանիայում ստեղծվեց կարիքավոր տարեցների և ծերերի տնային խնամքի ծրագիր, իսկ 1937 թվականին առաջին անգամ Նյու Յորքի սոցիալական աշխատողների կողմից ստեղծվեց տարեցնրի հոգեկան մենտալ հիգիենայի պահպանման ծրագիր: 1950 թվականներին ստեղծվեցին մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին տարցենրի բարեկեցության ապահովմանը: 1952  թվականին առաջին անգամ կատարվեց խմբային աշխատանք տարեցնրի հետ և ստեղծվեց ծրագիր, որը նախատեսում էր համատեղ հանգստի և շփման խմբերի աշխատանք: Նույն ժամանակահատվածում Եվրոպայի տարբեր երկրներում հիմնադրվեցին մասնագիտացված սոցիալական ծառայություներ տարեցնրի և ծերերի համար:
Հետագայում սոցիալական աշխատանքը տարեցների հետ մեծ տարածում ստացավ և այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում տարեցներին հասցեագրված ծրագրերը սոցիալական քաղաքականության ծրագրերի շարքում կարևորագույն տեղ են գրավում՝ ֆինանսավորվելով և՛ պետության, և՛ միջազգային կազմակերպությունների բարեգործական հիմնադրամների կողմից:
«Տարեց հասակ» հասկացողությունը հաճախ կապակցվում է աշխատունակության կորստի հետ: Դա հատկապես ակնառու էր խորհրդային ժամանակաշրջանում, երբ տարեց հասակ հասկացությունը վերափոխվեց թոշակառու հասկացության: Այնուամենայնիվ թոշակի տարիքին հասնելը չի նշանակում աշխատունակության պարտադիր կորուստ: Կարելի է պնդել, որ հաճախ 65-70 տարեկան մարդիկ պահպանում են սոցիալական ակտիվությունհ այն ժամանակ, երբ 45-50 տարեկանները կորցնում են այն՝ կորցնելով որոշ սոցիալական դերեր և գործառույթներ:
  Այնուամենայնիվ, հասարակությունը որպես օրենք, հատկապես ավանդական հասարակությունը տարեց հասակն ընկալում է որպես ոցիալական գործառույթների իրականացման սահմանափակման և սոցիալական կարևորության կորստի ժամանակաշրջան: Համաձայն այս տեսակետի՝ դա տեղի է  ունենում որոշ ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառով, որոքն թույլ չեն տալիս տարեցին վարել ակտիվ կյանք: Հաճախ գտնում են, որ այս տարիքի մարդկանց կարիքներն աստիճանական անկում են ապրում: Այդ իմաստով տարեց մարդիկ մի խումբ են, որը մյուս խմբերից ավելի շատ է ենթարկվում կարծրատիպացման: Սոցիալական կարգավիճակի կորուստը և նախկին կենսաձևի պահպանման անհնարինությունը վատացնում է մարդկանց առողջությունը և դարձնում տարեց հասակի մարդկանց «խոցելի խումբ»:
Անդրադառնալով տարեցների հետ սոցիալական աշխատանքին՝ պետք է նշել, որ սոցիալական արժեքները որոշիչ նշանակություն ունեն սոցիալական աշխատանքում, քանի որ սոցիալական աշխատողի գործունեությունն անմիջականորեն կախված է այն սոցիալական արժեքներից և դրանցից բխող սոցիալական նորմերից, որոնցով առաջնորդվում է  տվյալ հասարակությունը:
Այստեղ սոցիալական աշխատողի խնդիրն է պայքարել տարեցների նկատմամբ հասարակության կողմից ցուցաբերվող մի շարք խտրականությունների դեմ, ստեղծել պայմաններ տարեց մարդու ինքնորոշման համար և աջակցել նրա ինքնադրսևորմանն ու ինքնիրականացմանը:
  Տարեցների հետ աշխատող սոցիալական աշխատողի խնդիրների թվում կարելի է նշել.

  • հասարակության մեջ տարեց մարդու ինքնահաստատման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, ինչը հնարավորություն կտա խորհրդառուին խուսափել անպետքության զգացումից,
  • օգնություն խորհրդառունի՝ նոր պայմաններին և սեփական փոփոխված ես-ին հարմարվելու հարցում, որն արտացոլվում էֆիզիկական, հուզական, հոգեբանական և սոցիալական մակարդակներում,
  • միկրո, մեզո / միջին / և մակրոմակարդակներում տարեց մարդու սոցիալական և անձնական խնդիրների ախտորոշում,
  • սոցիալական կարևորության,ս ոցիալական կարգավիճակի և դերի կորստի հետ կապված հնարավոր խնդիրների առաջացման կանխարգելում,
  • սոցիալական օգնություն և կոնկրետ մակարդկաի վրա սոցիալական ապահովության ծրագրերի իրականացաում,
  • տարեց մարդկանց սոցիալական վերականգնում . աշխատանքային, հուզական և այլն /
  • խորհրդատվություն և թերապիա,
  • սոցիալական վերահսկման և խնամքի իրականացում,
  • տարեց մարդկանց և սոցիալական ապահովության մարմինների միջև հետադարձ կապի ապահովում,
  • մասնակցություն տարեց մարդկանց նկատմամբ պետական սոցիալական քաղաքականության մշակմանը:
Տարեցների հետ տարվող աշխատանքի ընթացքում մեծ տեղ է զբաղեցնում տնային սպասարկման կազմակերպումը: Սոցիալական աշխատողը կազմակերպում է այնպիսի ծառայությունների իրականացումը, ինչպիսիք են սննդի գնումն ու պատրաստումը, անհրաժեշտության դեպքում հումանիտար օգնության ոչոնումը, անհրաժեշտ փաստաթղթերի լրացումը, կոմունալ մուծումների կազմակերպումը, շրջապատի հետ կապ պահպանումը: 
  Տարեցների հետ աշխատանքի առավել հեռանկարային ձևերից մեկը ցերեկային կենտրոններն են: Կենտրոններում տարեցները գտնվում են ամբողջ օրը, սակայն չեն գիշերում և վերադառնում են իրեն բնակարանները: Այս կենտրոնների նպատակն է  ստեղծել տարեցների շփման առավել հարմար պայմաններ: Դրանցում հիմնականում իրականացվում է խմբային աշխատանք, ստեղծվում են հանգստի և շփման, աշխատանքային գործունեության, առողջապահական և ինքնօգնության խմբեր:
Բացի այդ, սոցիալական աշխատողները նմանատիպ խմբեր են կազմակերպում համայնքում տարեցների հարևանների հետ: Սոցիալական աշխատողներն աշխատում են ոչ միայն տարեցի, այլև նրա ընտանիքի անդամների հետ, հատկապես այն դեպքերում, երբ ընտանիքում գոյություն ունի սերունդների կոնֆլիկտ: Սոցիալական աշխատողները հատուկ ուշադրություն ենդարջնում այն ընտանիքներին, որտեղ կան այնպիսի հիվանդություններով տառապող թոշակառուներ, ինչպիսիք են սկլերոզը և այլն:
Անհրաժեշտ է նշել, որ տարեցնրի հետ սոցիալական աշխատանքն իր մեջ ընդգրկում է աշխատանք բազմաթիվ խմբերի հետ՝ միայնակ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող տարեցներ, թոշակառու փախստականներ, ծեր ամուսնական խմբեր և այլն:


Աղբյուրը՝
«Սոցիալական աշխատանքի մեթոդներ», Ուղեցույց Սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002թ.

вторник, 24 марта 2015 г.

«Սոցիալական աշխատող ուսանողների միություն» ՀԿ-ն և ՀՊՄՀ-ն` համագործակցող կողմեր

Մարտի 17-ին՝ Սոցիալական աշխատանքի միջազգային օրը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրվեց «Սոցիալական աշխատող ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունը: Նորաստեղծ ՀԿ-ի հիմնադիր անդամները Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի՝ ի դեմս դեկան Ռուզաննա Պետրոսյանի հետ համագործակցությամբ նախաձեռնեցին ու իրականացրին Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ սոցիալական աշխատողներ, որոնց ՀԿ-ի անդամները շնորհավորեցին մասնագիտությունն արժևորող հոլովակով: Հոլովակի իրականացման աշխատանքներում ՀԿ-ն համագործակցել էր «Սկարպ առողջարարական կենտրոն» ՀԿ-ի, «Սօս մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ:
«Կյանքում յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելի է, եթե կողքիդ ունես աջակից ու հավատացող» կարգախոսով առաջնորդվող նորաստեղծ ՀԿ-ի ներկայացուցիչների նպատակը մեկն է՝ սոցիալական աշխատող ուսանողներին համախմբել մեկ գաղափարի շուրջ, այն է ՝ մասնագիտության և մասնագետի անձի արժևորումը և հասարակության առաջընթացին նպաստումը:
Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Անահիտ Ջիջյանն իր շնորհավորական ու շնորհակալական խոսքում ընդգծեց, որ իրենք որպես մասնագետ և որպես դասախոս շատ ուրախ են, որ իրենց ուսանողներն ու ապագա սոցիալական աշխատողները նման ծրագիր են նախաձեռնել, ու դա իրենց համար շատ է ոգևորիչ ու հավատ է ներշնչում, որ սոցիալական աշխատողների նոր սերունդ է ձևավորվում: Նա հույս է հայտնում, որ սա սկիզբը կլինի ավելի լավ գործերի ու որ անդամներն է՛լ ավելի կկատարելագործվեն ու է՛լ ավելի մեծ հաջողությունների կհասնեն:

«Սոցիալական աշխատողը կոչում է, որ մարդն ունի կամ՝ ոչ»,-ընդգծեց «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Գևորգյանն, ով այդ ոլորտում է արդեն 15 տարի: Վերջինս ուրախ է՝ իրենց շարքերը համալրողների պակաս չի լինի. մասնագիտությունը շատերն են նախընտրել: 
Միջոցառումն ավարտվեց նորաթուխ ՀԿ-ի բացման առթիվ կազմակերպված տոնակատարությամբ:


























Աղբյուրը՝
aspu.am