вторник, 6 мая 2025 г.

I am Hasmik and I have a psychosocial disability. About work challenges.

 



Hi. 

Thank you for being here with me and for your willingness to listen to everything I want to share with you.

My name is Hasmik, and I live with a mental health condition—I have bipolar affective disorder.

I've talked before about having a mental health condition, which you can find on my LinkedIn page, and what it's like from my perspective.

In this part, I would like to talk about the work-related obstacles I’ve been facing for many years.

By some strange imperative of life, my “little mischievous companion” tends to become active precisely when life is in full motion, when people are moving forward, when you’re supposed to enjoy the breath of spring or the golden sun of autumn—but instead, you find yourself fighting through each day, trying above all to be at peace with yourself. And that, I can assure you, is perhaps the most essential element of our inner harmony.

But what can you do when you have a natural and simple desire—to work, to create, to contribute positively through your efforts?

Of course, you choose the path of persistence, gather your strength, and get to work… only to suddenly be tormented by countless intrusive thoughts—thoughts that you are being watched, that people and the world are working against you.

You want to scream, to demand that they leave you alone, to stop “harming” you—but caught in the grip of fear, you remain silent, making it even harder to escape from that swamp.

And as a result, you become unable to work, your functionality becomes limited, your already fragile mental world becomes further disrupted, and you decide—again and again—to take a break. As if you’re caught in a constant spin…

So what is the reasonable accommodation that you, as someone living with this condition, need in the workplace?
Most likely, it’s a non-oppressive, empathetic, and supportive environment—a kind of attitudinal accessibility—where you can be heard and accepted, where you can work for a certain period, then rest, and continue again. Unfortunately, this is not always the case in our everyday reality, and that leads to the isolation of people with psychosocial disabilities.

To be continued…

понедельник, 28 апреля 2025 г.

I am Hasmik and I have a psychosocial disability.

 



Hi,

I would like to suggest that we engage in regular conversations around a topic that we might loosely call equal rights, fundamental human values, and everything that relates to the course of our lives.

I am Hasmik Buniatyan, a social worker, and I live with a mental health condition — bipolar affective disorder.

I developed this condition years ago and have been living with it ever since. I know that I will carry it throughout my life, yet it has not, and will not, prevent me from living my life as fully as possible.

I acquired this health condition following an interpersonal conflict, during which I fought for the rights that belonged to me. Losing that initial battle led me into the grip of death itself at the time.
But we will talk about everything gradually, in time, and according to priority.

Bipolar affective disorder leads you into an interesting and, at the same time, unusual world, where you begin to view the world, people, and even yourself through completely different eyes.

You wage a battle — first and foremost within yourself — to achieve inner peace and tranquility.

Bipolar affective disorder makes you both silent and expressive at once; this is how people describe you when they truly come to know you.

I have personal experience of fighting internal battles and celebrating victories on this difficult path.
And I want to assure you: each of us fights our own existential battles and faces existential anxieties, and along this journey of striving for existence, we are capable of overcoming every obstacle — so long as we aim not merely for what we desire, but for what is essential: the peace and harmony of our inner selves and souls.

To be continued…



суббота, 15 октября 2022 г.

«Ես Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հաշմանդամություն»․ աշխատանքային դժվարությունների մասին

 

Ողջույն։
Շնորհակալ եմ, որ ինձ հետ ես և ցանկանում ես լսել այն ամենը, ինչը ուզում եմ փոխանցել քեզ։

Ես Հասմիկն եմ և ես ունեմ հոգեկան առողջության խնդիր․ ես ունեմ երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

Ավելի վաղ մենք արդեն զրուցել ենք իմ խնդրի էության, առանձնահատկությունների, առաջացման հիմնական պատճառների, ինչպես նաև միջավայրային կարևորության մասին։

Այս հատվածում ցանկանում եմ խոսել աշխատանքում առաջացող այն խոչընդոտներից, որոնց բախվում եմ արդեն տարիներ շարունակ։

Կյանքի ինչ-որ տարօրինակ հրամայականով իմ «փոքրիկ ու չարաճճի ընկերը» ակտիվանում է հենց այն ժամանակ, երբ կյանքը վազում է, մարդիկ առաջ են շարժվում, երբ պիտի վայելել գարնան շունչն ու աշնան արևը, բայց դու ստիպված ես կռիվ տալ օրվա ընթացքի մեջ՝ փորձելով խաղաղ լինել առաջին հերթին ինքդ քեզ հետ, իսկ դա, կարող եմ հավաստիացնել, որ թերևս ամենից կարևորն է մեր ներքին ներդաշնակության համար։

Իսկ ի՞նչ անել, երբ ունես բնական ու պարզ ցանկություն՝ աշխատելու, արարելու, քո գործով որևէ դրական փոփոխության նպաստելու։

Ընտրում ես, իհարկե, պայքարելու ճամփան, հավաքում ուժերդ ու անցնում գործի․․․և հանկարծ սկսում են քեզ մտատանջել բազում կպչուն մտքեր առ այն, որ քեզ հետևում են, որ մարդիկ ու աշխարհը գործում են քո դեմ։

Ուզում ես գոռալ, որ հանգիստ թողնեն քեզ, որ դադարեն «վնասել» քեզ, բայց վախի ճիրաններում լռում ես ու դրանով ավելի խրթին դարձնում այդ ճահճից դուրս գալդ։

Եվ այդ ամենի արդյունքում դառնում ես անաշխատունակ, սահմանափակվում է ֆունկցիոնալությունդ, խաթարվում առանց էլ երերուն հոգեկան աշխարհդ, և որոշում ես դադար վերցնել նորից ու նորից։ Ասես շարունակ գտնվում ես այդ տեղապտույտի մեջ․․․

Իսկ ո՞րն է այն խելամիտ հարմարեցումը, որի կարիքը աշխատավայրում ունես ինքդ որպես խնդրի կրող․ թերևս չճնշող, հնարավորինս ապրումակցող և աջակից մթնոլորտը, այդ վերաբերմունքային մատչելիությունը, երբ կարող ես լինել լսված, ընդունելի, աշխատել որոշակի ժամանակահատված, ապա հանգստանալ, և նորից շարունակել, ինչը, ցավոք, ոչ միշտ է հանդիպում առօրյա մեր կյանքում, որի հետևանքն էլ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումն է։

Շարունակելի․․․

воскресенье, 10 июля 2022 г.

Հաշմանդամության մոդելները

 




Հաշմանդամության վերաբերյալ պատկերացումները պատմության ընթացքում անընդհատ փոփոխվել են։ Ըստ այդմ էլ տարբերվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ և՛ հասարական ընկալումները, և՛ հանրային քաղաքականության շեշտադրումներն ու գաղափարաբանությունը։

Հաշմանդամության դիտարկման հայեցակարգերը բազմազան են՝ սկսած բարոյական-աստվածաբանականից մինչև հաշմանդամության սպեկտրային մոդել։ Քաղաքականության ձևավորման տեսանկյունից կարևորվում են հաշմանդամության հետևյալ երեք մոդելները. 
● բժշկական մոդել 
● սոցիալական մոդել 
● մարդու իրավունքների վրա հիմնված մոդել։

Յուրաքանչյուր մոդելի ստանձնմանը զուգահեռ փոփոխվել է հանրային քաղաքականության բովանդակությունը, շեշտադրվող առաջնահերթությունները և մոտեցումները։ 

Այսպես, եթե բժշկական մոդելը հաշմանդամություն ունեցող անձին դիտարկում է նրա մարմնի, հոգեկան աշխարհի, մտավոր կարողությունների լիարժեքության տեսանկյունից և, հետևաբար, ձևակերպում հաշմանդամություն 37 ունեցող անձանց վերաբերող քաղաքականության դրույթները՝ ըստ բժշկական բնութագրիչների, ապա մարդու իրավունքների վրա հիմնված մոդելն առանցքային է համարում հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները և քաղաքականությունը, ձևավորում մարդակենտրոն և իրավահենք։

 Բժշկական մոդել 

Հաշմանդամությունը դիտարկվում է անհատի խնդիր, որի պատճառը հիվանդությունը, տրավման կամ այլ առողջական խնդիր է, բնականից շեղվող երևույթ, որը պահանջում է հետևողական բժշկական միջամտություն։ 

Բժշկական մոդելը երբեմն անվանվում է նաև «անձնական դժբախտության» մոդել, քանի որ այն հաշմանդամությունը դիտարկում է հիմնովին բացասական լույսի ներքո։ Այն խղճահարություն առաջացնող վատ իրավիճակ է, որը անձի և ընտանիքի համար անձնական դժբախտություն է համարվում։ Հետևաբար, հաշմանդամությունը նորմայից շեղում է համարվում։ «Անդամալույծ», «ինվալիդ» (ռուսերեն փոխառություն), «խեղված» տերմինները բժշկական մոդելի գերակայության արգասիք են։ 

Բժշկական մոդելի պարագայում հաշմանդամության շուրջ աշխատանքը դիտարկվում է «բուժելու» համատեքստում, այն է՝ անձի փոփոխությունը, որը նրան ամբողջապես առողջ լինելուն կառաջնորդի կամ, այսպես ասած, արդյունավետ բուժումը։ 

Այս մոդելի վտանգավորություններից մեկն այն է, որ այն դասակարգում է «առողջ մարմինը»՝ որպես գերադասելի, ավելի բարձր, քան հաշմանդամություն ունենալը, ինչն անդրադառնում է նաև անձի նկատմամբ հասարակական վերաբերմունքի, խտրականության դրսևորման վրա։

Քաղաքականության տեսանկյունից՝ հիմնական խնդիրը բժշկական խնամքն է համարվում, հետևապես՝ քաղաքականությունն ուղղված է առողջապահական խնդիրների լուծմանը՝ ոլորտում բարեփոխումների իրականացման միջոցով։

Սոցիալական մոդել 

Հաշմանդամության սոցիալական մոդելը, որը հաճախ բնորոշվում է նաև՝ որպես փոքրամասնության մոդել, հաշմանդամությունը դիտարկում է ոչ թե որպես անձնական խնդիր, ինչպես բժշկական մոդելը, այլ՝ որպես հասարակական խնդիր, որի լուծումը պետք է լինի հասարակական փոփոխությունը և ոչ անհատի ձևափոխումը։ Ըստ այս մոդելի՝ հաշմանդամությունը սոցիալական կերտվածք է, սոցիալական միջավայրի արգասիք։

Խնդրի կառավարումը պահանջում է սոցիալական գործողություն, այն հասարակության պատասխանատվությունն է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձիք կարող են լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում։

Խնդիրը մշակութային և գաղափարախոսական է, որը լայնածավալ գործողություններ է պահանջում անձերից, համայնքներից, հասարակությունից՝ սոցիալական փոփոխության հասնելու համար։

Սոցիալական մոդելը հստակ տարանջատում է դնում «անդամալույծ» և «հաշմանդամություն» տերմինների միջև՝ պարզաբանելով, որ անդամալուծությունը առողջական կամ ֆիզիկական/մտավոր կարգավիճակ է, մինչդեռ դրա մասին պատկերացումները տարբերվում են մշակույթից մշակույթ՝ այն դարձնելով սոցիալական երևույթ, ինչը բնորոշվում է հաշմանդամություն տերմինով։

  Մարդու իրավունքների վրա հիմնված մոդել

Մարդու իրավունքների մոդելը, հիմնվելով սոցիալական մոդելի վրա, շեշտադրում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն օրենսդրությամբ ամրագրելու կարևորությունը, հետևաբար, հանրային քաղաքականության ձևակերպումն այնպես, որ երաշխավորվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիիրավ կիրարկումն ապահովող միջավայր։ Այս մոդելի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներն ու փորձառությունը պետք է մանրամասն ուսումնասիրել և ցանկացած որոշում կայացնել՝ հաշվի առնելով դրանք։ Նման սկզբունքով առաջ շարժվելու դեպքում յուրաքանչյուր ռազմավարություն, ծրագիր կամ քաղաքականություն կնպաստի այնպիսի միջավայրի հաստատմանը, որտեղ յուրաքանչյուրը, անկախ իր հաշմանդամության կարգավիճակից, լիարժեք կմասնակցի հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ կրթություն, զբաղվածություն, քաղաքականություն և այլն։

Ներկայիս զարգացող և զարգացած երկրներում գաղափարախոսական և քաղաքականության հիմքում հաշմանդամության՝ մարդու իրավունքների մոդելն է գերակշռում, քանզի այն հնարավորություն է տալիս հաշմանդամությունը դիտարկել ոչ թե անձնական տիրույթում կամ որպես սոցիալական երևույթ, այլ մարդու իրավունքների համատեքստում, այն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր անձ կարևորվում է իր արժանիքներով և առանձնահատկություններով, որտեղ միջավայրն է հարմարեցվում անհատի առանձնահատկություններին և ոչ անհատը՝ միջավայրին։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս անհատի ինքնառեալիզացմանը և հասարակական կյանքում ներգրավմանը՝ որպես ակտիվ ներդնող և ոչ միայն օգտվող։

Աղբյուրը՝
«ՏԻՄ-ը և երիտասարդը» ձեռնարկ, «Ուղի դեպի» ներառական հասարակության զարգացման ՀԿ

понедельник, 28 марта 2022 г.

«Ես Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հաշմանդամություն»․ Ներանձնային կոնֆլիկտի մասին

Ողջույն,

Շնորհակալ եմ, որ ինձ հետ ես։ Առաջարկում եմ շարունակենք զրուցել հաշմանդամության, մարդու իրավունքների և հավասարության մասին միասին։

Ինչպես ավելի վաղ նշել եմ, ես սոցիալական աշխատող Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հոգեկան առողջության խնդիր՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

Իմ առողջական խնդիրը ես ձեռք եմ բերել տարիներ առաջ, միջանձնային մի կոնֆլիկտի ժամանակ՝ պայքարելով ինձ տրված իրավունքների համար։

Համալսարանում եղել եմ ակտիվ ուսանող․ այդ մասին կփաստեն ինձ ճանաչող մարդիկ։ Փորձել եմ չլռել և բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը ինձ թվացել է անարդար և ոչ ճիշտ։

Սակայն ինձ հետ տեղի պիտի ունենար մի դեպք, որից կբեկվեր իմ գիտակցական ողջ կյանքը։

Ունենալով այնպիսի ղեկավար (ամբիոնի նախկին վարիչ), որի նպատակը ուսանողի ազատության վրա ինքնահաստատվելն ու վերջիններիս արժանապատվությունը նվաստացելն էր՝ ես վճռեցի ընդդիմանալ ու դա անել միայնակ։

Արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ 

Լինելով հասունացման տարիքում (22 տ․)՝ ես անցա մի մեծ փորձության միջով, ապրեցի հոգեկան և հոգեբանական ծանր սթրես, որի հետևանքը իմ ներկայիս և ամբողջ կյանքում ինձ հետ ընթացող առողջական խնդիրն է։

Միջանձնային այդ կոնֆլիկտը, որը ծնվեց իրավունքների պայքարի արդյունքում և պսակվեց անհաջողությամբ, բխեց երկու անհատների ներսում ընթացող ներանձնային կոնֆլիկտներից։

Որպես խնդրի կրող՝ ես կարող եմ վստահեցնել, որ մեզանում և մեր շուրջը տեղի ունեցող շատ խնդիրներ ի հայտ են գալիս, քանի որ մենք խաղաղ ու ներդաշնակ չենք առաջին ինքներս մեզ հետ, մեր միջավայրի հետ, որտեղ մուտք ենք գործում։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարման արդյունքում ինձ հաճախ թվում է, թե մարդիկ ինձ դեմ են, մարդիկ իմ վատն են կամենում և այլն։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը ինձ սովորեցրեց ճանաչել աշխարհը այն համատեքստում, որ մարդ արարածը ապահովագրված չէ այսօրինակ մարտահրավերներից, որ աշխարհը կառավարող և իշխող մարդը ինքնին գոյության պայքարի մեջ է շարունակ, և ինքն էլ հաճախ չգիտե, թե ինչ է ուզում ինքն իրենից և արտաքին աշխարհից։

Իհարկե, ես ստանում եմ դեղորայքային և բժշկական միջամտություն, սակայն ջանքերը կլինեին ապարդյուն, եթե ես չկարողանայի ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա։

Սակայն սա ամենևին չի ենթադրում այն, որ պիտի հարմարվել ստեղծված իրավիճակին և չձեռնարկել դրական փոփոխություններ։ Իրական փոփոխությունները հնարավոր են, եթե ընդունում ես քեզ ու քո շրջապատող ամեն ինչը, այսինքն՝ խաղաղվում ներքուստ և արտաքնապես, նոր վերափոխման քայլեր ձեռնարկում։

Շարունակելի ...


вторник, 15 марта 2022 г.

«Ես Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հաշմանդամություն»․ Միջավայրի կարևորության մասին

Ողջույն, 
Շնորհակալ եմ, որ ինձ հետ ես, ուզում եմ շարունակենք խոսել մեզ հուզող հարցերի մասին։

Ինչպես արդեն վաղ նշել եմ, ես սոցիալական աշխատող եմ և ունեմ հաշմանդամություն, ես ունեմ հոգեկան առողջության խնդիր՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

Թե ինչ է իրենից ներկայացնում իմ խնդիրը, դու կարող ես տեղեկանալ ամենատարբեր աղբյուրներից, թե ինչպես եմ ձեռք բերել իմ խնդիրը, կզրուցենք միասին։

Շարունակելով ներկայացնել իմ խնդիրը՝ ուզում եմ խոսել միջավայրի, արտաքին հանգամանքների դերի, նշանակության ու կարևորության մասին ինչպես ինձանում՝ որպես խնդրի կրող, այնպես էլ բոլորիս կյանքում։

Գաղտնիք չէ, որ մենք սոցիալական էակներ ենք, մենք սոցիումի մի մասնիկն ենք համարվում և պայմանավորում ենք նրա բնականոն զարգացումը։

Սակայն ի՞նչ է տեղի ունենում, երբ ոչ թե հատվում, այլ բախվում են մեր՝ որպես հասարակության անդամների և ինքնին հասարակության շահերը, ակնկալիքները։

Առաջանում են տարատեսակ կոնֆլիկտներ մեզանում և մեր շուրջը՝ սկսած ներանձնային կոնֆլիկտներից, ինչի բացակայությունն ամենից կարևորն է մեր ներդաշնակ զարգացումն ապահովելու համար։

Մեր կենսընթացում մենք մուտք ենք գործում տարբեր միջավայրեր, սկսած անմիջական միջավայրից մինչև երկրորդային, երրորդային միջավայրեր (ընտանիք, ընկերություն, դպրոց կամ բուհ և այլն):

Այդ միջավայրերը նպաստում են մեր սոցիալականացմանը, և թվում է՝ թե պետք է շարունակական լինի մեր համագործակցությունը։

Սակայն ինչպես վերևում նշեցի, հաճախ ոչ թե հատվում, այլ բախվում են շահերը։

Ես՝ որպես խնդրի կրող, կարող եմ վստահեցնել, որ անձի լիարժեքության թերևս գլխավոր նախապայմանը խաղաղ և անվտանգ միջավայրի առկայությունն է, որտեղ նա մուտք է գործում։

Իսկ ի՞նչ անել, երբ չկան այդ պայմանները։

Հարցի պատասխանը միանշանակ լինել չի կարող․ յուրաքանչյուրն ինքն է ընտրում խաղաղության և ներդաշնակության հասնելու իր ուղին, սակայն կա մի նախապայման․ այն չպետք է խաթարի այլոց խաղաղ ու ներդաշնակ միջավայրը։

Ես՝ որպես խնդրի կրող, կարող եմ վստահեցնել, որ միջավայրի փոփոխությունը բխում է մեր փոփոխությունից․ մեր այն քայլերից, որոնք դարձնում են մեզ այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում տեսնել այն միջավայրը, որում մուտք ենք գործում։

Ես՝ որպես խնդրի կրող, կարող եմ վստահեցնել քեզ, որ մեր վարքը, մեր գործողություններն ու նաև մեր մտքերը կարող են հանգեցնել միջավայրի դրական փոփոխության, եթե մենք ինքներս պատրաստ լինենք փոփոխվել։

Շարունակելի ...


 

пятница, 11 марта 2022 г.

«Ես Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հաշմանդամություն»․ Իմ առողջական խնդրի մասին


Ողջույն,
 
Առաջարկում եմ պարբերաբար խոսենք իրար հետ մի թեմայի շուրջ, որը պայմանական կարող ենք անվանել հավասար իրավունքներ, մարդու հիմնարար արժեքներ, և այն ամենը, ինչը կապ ունի մեր ողջ կենսընթացի հետ։

Ես սոցիալական աշխատող Հասմիկ Բունիաթյանն եմ և ունեմ հոգեկան առողջության խնդիր՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

Խնդիրը ձեռք եմ բերել տարիներ առաջ և կրում եմ մինչև այժմ, և գիտեմ, որ կրելու եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում, սակայն այն ինձ չի կարողացել և չի կարողանա խանգարել՝ ապրել իմ կյանքը հնարավորինս լիարժեք։

Իմ առողջական խնդիրը ես ձեռք եմ բերել միջանձնային մի կոնֆլիկտի արդյունքում՝ պայքարելով ինձ տրված իրավունքների համար և, տանուլ տալով առաջնային այդ պայքարը՝ ես հայտնվել եմ մահվան ճիրաններում, այդ ժամանակ։ Սակայն ամենի մասին մենք կխոսենք ժամանակի հետ միասին և ըստ առաջնահերթության։


Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը հետաքրքիր և միևնույն ժամանակ՝ անսովոր մի աշխարհ է քեզ տանում, և դու սկսում ես դիտարկել աշխարհը, մարդկանց և հենց ինքդ քեզ ամբողջությամբ այլ աչքերով։

Դու պայքար ես մղում ամենից առաջ ինքդ քո ներսում, քո ներսի խաղաղության և հանգստության հաղթանակի համար։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը քեզ դարձնում է լուռ և խոսուն․ այսպես են բնորոշում մարդիկ քեզ, երբ կարողանում են ճանաչել քեզ։

Ես իմ սեփական փորձը ունեմ ներքին պայքարներ մղելու և հաղթանակներ տոնելու դժվարին ճանապարհին, և ուզում եմ քեզ վստահեցնել՝ մեզանից յուրաքանչյուրն էլ մղում է իր գոյաբանական պայքարն ու ունենում գոյաբանական իր տագնապները, և գոյության պայքարի այդ ճանապարհին մենք ի զորու ենք վերացնելու ամեն տեսակի խոչընդոտ, միայն թե, հասնենք ցանկալիին, բայց ոչ անհրաժեշտին մեր ներսի, մեր հոգու խաղաղության ու ներդաշնակության համար։

Շարունակելի․․․

четверг, 26 марта 2020 г.

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ․



«Ժառանգականությունը օրգանիզմների՝ սերունդների շարքում նյութափոխանակության և անհատական ամբողջական զարգացումը կրկնելու հատկությունն է։ Օրգանիզմների էվոլյուցիան տեղի է ունենում օրգանիզմի ժառանգական հատկանիշների փոփոխությունների շնորհիվ։ Մարդու համար որպես ժառանգական հատկանիշի օրինակ կարող է հանդիսանալ ծնողներից որևէ մեկից ժառանգած աչքերի շագանակագույն գույնը։ Ժառանգական հատկանիշները կարգավորվում են գեների միջոցով։ Գեները (ժառանգակիրներ) հատուկ հրամաններով կառավարում են ժառանգական հատկանիշների գոյացումը։

Այսպես, մարդու գեների հավաքածուն կամ գենոմը ձևավորվում է բեղմնավորման ժամանակ և այնուհետ միջավայրային գործոնների հետ միասին, պայմանավորում օրգանիզմի զարգացման առանձնահատկությունները։ Գենոմը, ընդհանուր առմամբ, պահպանողական է, սակայն միջավայրի փոփոխվող պայմանների ազդեցության ներքո նրանում կարող են տեղի ունենալ փոփոխություններ՝ մուտացիաներ։ Նման «սխալներն» ավելի հաճախակի են լինում, երբ օրգանիզմը ենթարկվում է թունավոր նյութերի կամ ռենտգենյան ու տիեզերական ճառագայթների ազդեցությանը։ Քրոմոսոմային ու գենային մուտացիաները, ինչպես նաև գենետիկական տեղեկույթի պահպանման, հաղորդման և իրականացման շարժընթացների խանգարումները կարող են հանգեցնել ժառանգական մի շարք հիվանդությունների առաջացման։

Օրգանիզմի բոլոր հատկությունները ձևավորվում են օնտոգենեզի ընթացքում և իրենից ներկայացնում են ժառանգական և միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունք։ Սա ամբողջապես վերաբերում է նաև հիվանդություններին։ Ժառանգական հիվանդությունների պատճառական գործոն կարող է ծառայել ախտաբանական փոփոխությունը, որը ստանում է մարդու օրգանիզմը ծնողների սեռական բջիջների միջոցով։

Այսպես, սեռական բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը։ Քրոմոսոմների քանակը / կամ հավաքածուն / տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է / մարդունը՝ 46 և այլն/։

Բնությունը մշակել է զարմանալի մի հատկություն, նախքան բջջի բաժանումը քրոմոսոմ կազմող ԴՆԹ-ի յուրաքանչյուր նոր բջջում հայտնվում է քրոմոսոմների նույն թիվը /հավաքածուն/, ինչ մայր բջջում է, այսինքն՝ ժառանգականությունն ապահովված է։

Սովորաբար բջիջներն ունեն «մասնագիտություն» /մաշկի, ոսկրերի, արյան և այլ բջիջներ/։ Այդ պատճառով դրանք իրենց կորիզների քրոմոսոմներում /կարդում են/ ոչ թե այն ամենը, ինչ գրված է այնտեղ, այլ միայն իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ «տողերը»։

Ժառանգական նախատրամադրվածությունը, հավանական է, հատուկ է գործնականում գրեթե բոլոր հիվանդություններին, սակայն նրա աստիճանը էականորեն տատանվում է։

Օրինակ, ինֆեկցիոն հիվանդությունները ընդունված է համարել զուտ արտաքին միջավայրային պայմանավորվածություն ունեցող հիվանդություն։ Մինչդեռ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են Դաունի Սինդրոմը և ֆենիլկետոնուրիան, ընդունված է համարել ժառանգական։ Քրոմոսոմային հիվանդությունները հիվանդությունների խումբ է, որն առաջանում է, քրոմոսոմների թվային և կառուցվածքային փոփոխություններով։ Կլինիկորեն նրանք արտահայտվում են հիմանականում մարդու օրգանիզմի տարբեր համակարգերի զարգացման բազմակի բնածին արատներով և հոգեկանի խախտումներով։

Քրոմոսոմային անկանոնություններին հանգեցնող գործոններ են ծնողների տարիքը ֆիզիկական, քիմիական և կենսաբանական մուտագենների ներգործությունը։ Կանանց համար ծայրահեղ տարիք է համարվում 35-ից բարձրը, տղամարդկանց համար՝ 45-ից։

Մանկաբարձության և գինեկոլոգիայի լրջագույն խնդիրներից մեկն այն է, որ հղիները կարող են ենթարկվել հնարավոր տերատոգեն դեղերի, արդյունաբերական աղտոտվածության և և ճառագայթման ազդեցությանը։ Հղի կանանց մեծամասնությունը ընդունում է դեղամիջոցներ։ Այդ դեղամիջոցների տերատոգեն ազդեցությունը բացատրվում է բնածին անոմալ զարգացման 2-3 % դեպքերում միայն․ նման անոմալիաների մեծամասնությունը պայմանավորված է ժառանգականորեն, առաջանում է շրջապատող միջավայրի գործոնների ազդեցության տակ կամ էլ ակնհայտ պատճառներով։

Ընդունված է կարծել, որ բեղմնավորումից հետո առաջին երկու ամիսները, այսինքն՝ այն ժամանակահատվածը, երբ իրականացվում է օրգանոգենեզ / օրգանիզմի կյանքն է զիգոտի ձևավորման պահից մինչև օրգանիզմի վախճանը։ Առաջյանին օրգանոգենեզի փուլում տեղի է ունենում առաջնային օրգանների ձևավորում/, վտանգավոր են էմբրիոնի համար հատկապես մուտագեն գործակալների նկատմամբ։

Աղբյուրը՝ սոցիալական աշխատանքի բժշկական հիմքեր

воскресенье, 8 марта 2020 г.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ



«Շնորհավորում եմ բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց գործունեությամբ, անձնական օրինակով և առաջնորդությամբ նպաստել են կանանց և տղամարդկանց հավասարությանը, պաշտպանել են բոլոր նրանց, ովքեր ավելի խոցելի և թույլ են եղել սոցիալական և այլ պատճառներով: 

Այո, կնոջ ինքնավստահությունը և զարգացումը նպաստում է նաև տղամարդկանց և ամբողջ հասարակության կայացմանը, բայց թող կանայք երջանիկ, ազատ և ուժեղ լինեն ոչ թե ինչ որ մեկի կամ ինչ որ բանի համար, այլ հենց այնպես, քանի որ նրանք արժանի են դրան.» ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

понедельник, 30 декабря 2019 г.

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ



Սիրելի բարեկամներ, 2019 թվականը մեր նախարարության համար բարդ և նախապատրաստական աշխատանքների տարի էր, և այն արդյունքները, որ գրանցեցինք, չէին լինի առանց նվիրյալ աշխատակիցների։
Ուզում եմ հատուկ նշել այն սոցիալական աշխատողների, դեպք վարողների, մեր տարածքային գրասենյակներում աշխատողների դերը, որոնց ամենօրյա ջանքերի շնորհիվ նախարարությունը կարողացել է հասնել դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց։
Սիրելի գործընկերներ, ձեր մեծ մասին ես անձամբ չեմ ճանաչում, բայց կարևոր որոշումներ ընդունելիս կամ քաղաքականություն մշակելիս՝ միշտ հենվել եմ նաև ձեզ վրա, հավատալով, որ պատրաստ եք փոխել մեր քաղաքացիների կյանքը, մեղմել նրանց դժվարությունները և հնարավոր ամեն բանով աջակցել նրանց։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար․ 2019 թ.-ի սոցիալական ոլորտի արդյունքներն ու ձեռբերումները նաև ձեր շնորհիվ ենք գրանցել։
2020 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգային բարեփոխումներ է նախատեսել սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, տարեցների, երեխաների և կանանց համար ծառայությունների բարելավման, աշխատանքի
խրախուսման ոլորտներում։
Երաշխավորում եմ, որ բոլոր ծրագրերը կիրականացնենք մասնակցայնության և թափանցիկության սկզբունքներով։
Մենք շարունակելու ենք սիրով և նվիրումով աշխատել՝ հանուն մարդու, հանուն հավասար հնարավորությունների և արժանապատիվ կյանքի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/mlsa.am/photos/a.1645853485527345/2568473679931983/?type=3&theater 

воскресенье, 10 ноября 2019 г.

Համայնքային սոցիալական աշխատանքի ընդհանուր բնութագիրը




Համայնքային սոցիալական աշխատանքը ուղղված է մարդկանց մեծ խմբերին, որոնք ապրում են, որպես կանոն, միևնույն աշխարհագրական տարածքում (շրջան, միկրոշրջան, թաղ, գյուղ) և միավորված են ընդհանուր շահերով, պահանջմունքներով և հիմնախնդիրներով, այսինքն կազմում են համայնք: Սոցիալական գիտություններում համայնքը ընկալվում է որպես անհատի անմիջական սոցիոմշակութային միջավայր, որտեղ ծավալվում է նրա առօրյա կյանքը:
Համայնքը հիմնականում ներկայացնում է իրենից փոքր վարչական միավոր՝ քաղաքով կամ մեծ գյուղական բնակավայրով կենտրոնում, որի շուրջ կարող են տեղակայված լինել մի քանի փոքրիկ բնակավայրեր։ Երբեմն համայնքը կազմավորված է միայն մեկ բնակավայրից։ Համայնքին մոտ վարչատարածքային միավորներ են՝ կոմունան (ֆրանսերեն` commune), որոշ դեպքերում՝ մունիցիպալիտետը, մունիցիպալ կազմավորումը։
Սոցիալական գիտություններում համայնքի վերաբերյալ տեսություններից ամենանշանակալիցը գերմանացի ականավոր սոցիոլոգ Ֆերդինանդ Թյոնիսի տեսությունն է: Թյոնիսը ներկայացնում է երկու հիմնական հասկացություն` գեմայնշաֆտ (Gemeinschaft)-համայնք, և գեզելշաֆտ (Gesellschaft) - համակցություն, հասարակություն: Համայնքը, ըստ Թյոնիսի, հիմնված է անձնական կապերի վրա և առաջնորդվում է ավանդույթներով, իսկ համակցությունը կամ հասարակությունը հիմնված է անհատական շահի, կոնտրակտի վրա և առաջնորդվում է հիմնականում ռացիոնալ նպատակներով: Այստեղ համայնքը դիտվում է առաջին հերթին որպես ընտանեկան և հարևանական կապերից ելնող փոխօգնության և աջակցության համակարգ, որը հատկապես մեծ դեր է խաղում սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունների ժամանակ, երբ գոյատևումը հաճախ կախված է այս փոխօգնությունից:
Համայնքը և նրա հիմնախնդիրները: Ինչպես նշվեց, համայնքը կարող է ունենալ իր հիմնախնդիրները, և այս հիմնախնդիրները այս կամ այն կերպ առնչվում են համայնքի բոլոր անդամներին` լինի դա աղտոտված տարածքը, թաղային ղեկավարության ընտրությունը, գործազուրկների մեծ քանակը, թե հաշմանդամների և աղքատ ընտանիքների առկայությունը: Վերջին տարիներին ամբողջ աշխարհում համայնքային ծրագրերը մեծ տեղ են գրավում սոցիալական քաղաքականության ծրագրերի ցանկում, քանի որ համայնքը դիտարկվում է առաջին հերթին իբրև ինքնուրույն գործելու իրավունք ու հնարավորություն ունեցող հասարակական-վարչական միավոր, որը կարող է գնահատել և փոփոխել իր կյանքը: Համայնքի կամքի և ներուժի օգտագործումը մեծ նշանակություն և արդյունավետություն ունի, քանի որ, ինչպես իրավացիորեն նշել է բրիտանացի սոցիոլոգ-համայնքաբան Հիլերին, ՙայն հաճախ շատ ավելի լավ է ճանաչում իր հիմնախնդիրը և ավելի հարմար ու հաջող ուղիներ կարող է գտնել դրանք հաղթահարելու համար՚: Բացի այդ, այսօր ցանկացած հիմնախնդիր, որը կապված է խոցելի խմբերի հետ, դիտարկվում է համայնքի համատեքստում, քանի որ համայնքը պատմականորեն եղել և այսօր էլ հանդիսանում է իր անդամների համար ոչ ֆորմալ օգնության և աջակցության աղբյուր: Սա հատկապես ակնառու է հայ հասարակությունում, որտեղ համայնքային` դրացիական կապերի ամրությունը և կարևորությունը առավել վառ դրսևորվեցին սոցիալ-տնտեսական անցման առաջին, առավել դժվար տարիներին:
Համայնքային սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները: Համայնքը կարող է և պետք է գործի ինքնուրույն, սակայն իր գործունեության ընթացքում այն կարող է մասնագիտական խորհրդատվության կարիք ունենալ նպատակների հստակեցման և գործողությունների կազմակերպման համար: Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ համայնքային սոցիալական աշխատանքը գնահատման, պլանավորման և ուժերի կոորդինացման միջոցով այս կամ այն համայքին խթանելու և օգնություն ցուցաբերելու գործընթաց է` ուղղված նրա բարեկեցությանը, նորմալ գործառնությանը և վերարտադրմանը: Համայնքային սոցիալական աշխատողները, կողմնորոշվելով դեպի համայնքի բոլոր անդամների համար ընդհանուր պահանջմունքները, նպաստում են նրանց կյանքի պայմանների բարելավմանը, նրանց համագործակցությանն ու պայմանների զարգացմանը` ուղղված համայնքի ամրապնդման գործընթացին: Սոցիալական աշխատողները պետք է հստակ պատկերացում ունենան համայնքի կառուցվածքի, նրա էթնիկական կազմի, մշակույթի և ավանդույթների, տնտեսական բնութագրերի, եկեղեցու դերի և նշանակության, տեղական իշխանությունների հետ փոխհարաբերությունների մասին: Սովորաբար ընդունված է համայնքային սոցիալական աշխատանք կատարողներին ընտրել այն մասնագետներից, որոնք ապրում են այդ համայնքում: Դա պարտադիր չէ, սակայն ցանկալի է:
Սոցիալական աշխատողը, լինելով համայնքի անդամ, ճանաչում է համայնքի առանձնահատկությունները, կարող է ավելի լավ պատկերացնել համայնքի հիմնախնդիրների բնույթը, ճանաչել բնակիչներին անձամբ և այս պատճառներով` արժանանալ նրանց վստահությանը: Համայնքային սոցիալական աշխատողի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ցանկացած կոնկրետ համայնքում գերիշխող արժեքները, գյուղական և քաղաքային համայնքների յուրահատկությունները, ներուժի առկայությունը, մատչելիությունը և այլն: Սոցիալական աշխատողը խորհրդառուին օգնելու համար պետք է օգտագործի ներուժի ինչպես ձևական, այնպես էլ ոչ ձևական աղբյուրներ: Այդ պատճառով էլ գործնականում բոլոր սոցիալական աշխատողները, այնպես թե այնպես, ընդգրկվում են համայնքի հետ աշխատանքում:
Ի տարբերություն անհատականին` համայնքային սոցիալական աշխատանքն ուղղված է առավել ընդհանուր հիմնախդիրների, այն սոցիալական աշխատանքի յուրահատուկ մեթոդ է, որը պահանջում է ավելի շուտ սոցիոլոգիական, քան հոգեբանական գիտելիքներ և գործիքների կիրառում: Տվյալ դեպքում սոցիալական աշխատողը կիրառում է հմտություններ` կապված սոցիալական խմբակցությունների կենսագործունեության հետ:
Համայնքային աշխատանքի շրջանակներում սոցիալական աշխատողը կարող է հանդես գալ տարբեր դերերում`
§  կազմակերպչի, երբ անհրաժեշտ է ի մի բերել համայնքի ջանքերը, դրանք ուղղել նրա բարօրությանը,
§  միջնորդի, երբ անհրաժեշտ է միավորել համայնքի և անհատի ռեսուրսները` նրա կարիքների բավարարման համար,
§  մասնագետի, որն օգնում է համայնքի անդամներին արտահայտելու իրենց պահանջները, սահմանելու հիմնախնդիրները և զարգացնելու հմտությունները` դրանց հաջող լուծման համար,
§  փորձագետի, որն ապահովում է ինֆորմացիան և համայնքում տարբեր ձեռնարկումների աջակցությունը, խորհրդատվություն է տալիս համայնքի անդամներին` կապված դրված նպատակներին հասնելու ռազմավարության և մարտավարության հետ:
Համայնքային աշխատանքի փուլերը: Անհատական և խմբային աշխատանքի նման համայնքային աշխատանքը կատարվում է ըստ որոշակի փուլերի, որոնցից ամեն մեկն ունի որոշակի նպատակներ և խնդիրներ: Ընդունված է առանձնացնել համայնքային սոցիալական աշխատանքի հետևյալ փուլերը`
1.       ծանոթացում,
2.       գնահատում,
3.       կազմակերպում,
4.       հիմնախնդրի շուրջ աշխատանք,
5.       արդյունքների ամրապնդում,
6.       ավարտական փուլ:
Ծանոթացման փուլում սոցիալական աշխատողն, ընդհանուր առմամբ, ծանոթանում է համայնքին, նրա կենսական գործընթացին, անդամների կազմին, համայնքային արժեքներին, անդամների հարաբերություններին, համայնքի լիդերներին և այլն, այսինքն փորձում է այսպես ասած ՙհասկանալ՚ համայնքը, տեսնել այն դրսից ու ներսից: Այս փուլում ստեղծվում է նաև առաջնային վստահություն համայնքի անդամների և սոցիալական աշխատողի միջև, համայնքը կամ ընդունում, կամ վանում է նրան: Այդ պատճառով առաջին փուլում մեծ կարևորություն է տրվում սոցիալական աշխատողի շփման հմտություններին: Այն դեպքերում, եnբ սոցիալական աշխատողը համայնքի անդամ է, տվյալ փուլը մեծ նշանակություն չունի, քանի որ սոցիալական աշխատողը արդեն հիմնականում քաջատեղյակ է համայնքի ներքին և արտաքին կյանքին:
Գնահատման փուլում կատարվում են բուն հիմախնդրի հետ կապված աշխատանքներ` հետազոտական և վերլուծական: Այստեղ սոցիալական աշխատողի նպատակն է ուսումնասիրել համայնքի առջև կանգնած խնդիրները և գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները: Ծանոթացման փուլում նույնպես կատարվում են հետազոտություններ, սակայն դրանք նպատակ ունեն նկարագրելու համայնքը, իսկ գնահատման փուլում առավել կարևոր է սոցիալական աշխատողի` որպես վերլուծաբանի դերը: Ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպես է իրականացվել գնահատման փուլը, այսինքն` հիմնախնդրի ախտորոշումը, վերլուծությունը և դրա լուծման ուղիների առաջադրումը: Այս փուլում սոցիալական աշխատողը կարող է հրավիրել նաև այլ մասնագետների` իրավաբանների, սոցիոլոգների և այլն, գնահատումը ավելի ճշգրիտ և արդյունավետ դարձնելու համար:
Կազմակերպման փուլում սոցիալական աշխատողը համապատասխանաբար հանդես է գալիս որպես կազմակերպիչ, որը օգնում է համայնքին իր ուժերը համախմբել հիմնախնդրի լուծման շուրջ, կատարել նպատակների և խնդիրների առաջադրում, ինչպես նաև իրականացնել դերերի բաժանում համայնքի անդամների միջև: Բացի այդ, սոցիալական աշխատողը կարող է զբաղվել հիմնախնդրի հետ կապված արտահամայնքային աշխատանքներով` ներկայացնելով համայնքը կառավարական ատյաններում, դատարանում, աշխատել լրատվական միջոցների հետ` ստեղծելով հասարակական կարծիք տվյալ համայնքի հիմնախնդիրների շուրջ, և այլն:
Հիմնախնդրի շուրջ աշխատանքի ժամանակ կատարվում է արդեն առաջադրված նպատակների իրականացում և այստեղ սոցիալական աշխատողը հանդիսանում է թե կազմակերպիչ, թե միջնորդ` համայնքի անդամների, համայնքի և հասարակության, համայնքի և պետության, համայնքի և առանձին սոցիալական ինստիտուտների միջև: Սոցիալական աշխատողը կատարում է միջնորդի (ֆասիլիտատորի) դեր, այսինքն` իր միջնորդությամբ թուլացնում է խնդրի ուժգնությունը, ավելի դյուրին դարձնում համայնքի ներքին և արտաքին փոխազդեցությունները` վերացնելով հնարավոր և առկա լարվածությունը: Հիմնախնդրի լուծումը ամենաերկարատև փուլերից մեկն է և կարող է տևել տարիներ` ելնելով համայնքի պահանջմունքներից:
Արդյունքների ամրապնդման փուլում կատարվում են աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան համայնքին պահպանել իր նվաճումները: Դա կարող է արվել պայմանագրերի, համաձայնությունների և նույնիսկ օրենքների վավերացման միջոցով: Այստեղ սոցիալական աշխատողը շարունակում է կատարել կազմակերպչի և միջնորդի դերը` միաժամանակ աշխատելով համայնքի համախմբվածությունը և միասնութունը պահպանելու ուղղությամբ, քանի որ ժամանակից շուտ համայնքի միասնության խախտումը կարող է բերել բոլոր նվաճումների կորստին: Այս փուլը չափազանց կարևոր է և կարող է ավելի բարդ լինել, քան հիմնախնդրի բուն լուծումը: Առանց արդյունքների ամրապնդման, համայնքի խնդիրները չեն կարող լիովին լուծված համարվել, քանի որ հիմնախնդրային իրավիճակը կարող է կրկնվել:
Ավարտական փուլում համայնքը ավարտում է իր համագործակցությունը սոցիալական աշխատողի կամ աշխատողների խմբի հետ և շարունակում իր գործունեությունը ինքնուրույնաբար: Սոցիալական աշխատողն այս փուլում օգնում է համայնքին վերականգնել և կազմակերպել անկախ գործունեությունը: Ասենք նաև, որ այս խնդիրը կանգնած է սոցիալական աշխատողի առջև համայնքային աշխատանքի ամբողջ ընթացքում. համայնքը պետք է հնարավորին չափ ինքնուրույն գործի և կախման մեջ չլինի սոցիալական աշխատողից:

Համայնքային սոցիալական աշխատանքի նկատմամբ գոյություն ունեն մի քանի մոտեցումներ, որոնցից ընդունված է առանձնացնել երեք հիմնականները`

§  համայնքի զարգացման (community development approach)

§  սոցիալական պլանավորման (social planning approach)

§  սոցիալական գործողության (social action approach)


Միավորված ազգերի կազմակերպությունը սահմանում է համայնքային զարգացումը որպես «մի գործընթաց, որտեղ համայնքի անդամները միասին կոլեկտիվ գործողություններ ծավալում և ընդհանուր խնդիրներին լուծումներ առաջադրում»: Տերմին նկարագրում է քաղաքացիական առաջնորդների և ակտիվիստների, ներգրավված քաղաքացիների ու մասնագետների փորձը` բարելավելու համայնքների կենսագործունեության տարբեր ասպեկտները, որպես կանոն, ուժեղ և ավելի տոկուն տեղական համայնքներ կառուցելու միտումով:
Համայնքային զարգացման մոտեցումը ձգտում է հզորացնել անհատներին և մարդկանց խմբերին` իրենց համայնքներում փոփոխություններ իրականացնելու հմտություններով: Այդ հմտությունները հաճախ ստեղծվում են մի ընդհանուր օրակարգով աշխատող մեծ սոցիալական խմբեր ձևավորելու միջոցով: Համայնքային զարգացնողները պետք է հասկանան երկուսն էլ, թե ինչպես պետք է գործեն ֆիզիկական անձիք, և թե ինչպես է ազդելու նրանց գործողությունները համայնքների ավելի մեծ սոցիալական հաստատություններում:
Համայնքային զարգացումը համակարգված միջամտություն է, որը հնարավորություն է տալիս համայնքներին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել իրենց կյանքի վրա ազդող պայմանների վրա: Տվյալ մոտեցումը չի լուծում համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրները, բայց այն ձևավորում է վստահություն համայնքի անդամների մոտ խնդիրները արդյունավետ լուծելու համար: Համայնքային զարգացման մոտեցումը ենթադրում է աշխատանք տեղական խմբերի և կազմակերպությունների մակարդակով, այլ ոչ թե անհատների կամ ընտանիքների:
Համայնքի զարգացման մոտեցումը ենթադրում է համայնքի անդամների ակտիվ ներգրավում նրանում առկա հիմնախնդիրների լուծման և բարեկեցության հասնելու գործընթացում: Տվյալ մոտեցումը հիմնվում է այն փաստի վրա, որ համայնքում միշտ տեղի ունեն կոնֆլիկտներ տարբեր խմբերի միջև, սակայն այդ կոնֆլիկտները կարող են արդյունավետ լուծվել համատեղ վճիռների կայացման շնորհիվ: Համաձայնությունը ձեռք է բերվում վիճաբանությունների ճանապարհով և տարբեր խմբերի միջև փոխհարաբերությունների հաստատմամբ: Այդ մոտեցման էությունը կարելի է արտահայտել հետևյալ կերպ` «Միասին մենք կարող ենք որոշել` ինչ անել և ինչպես»:
Համայնքային զարգացման մոտեցումը միջազգայնորեն ճանաչված է: Այդ մեթոդները և մոտեցումները կիրառվում են սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական և քաղաքական զարգացման նպատակով այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են` ՄԱԿ-ը, ԱՀԿ, ՏՀԶԿ, Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհրդի և ԵՄ:
Համայնքային սոցիալական պլանավորումը համայնքային բարեկեցություն կառուցելու գործընթաց է: Այն բնորոշվում է որպես «սոցիալական առաջնահերթությունների տեղական, ժողովրդավարական համակարգ, որը կառուցվում է փոխզիջման և քայլերի ձեռնարկման ուղիով: Այն աջակցում է համայնքային կարիքների լուծման ու շահերի պաշտպանության գործընթացին սոցիալական, մշակութային, տնտեսական և բնապահպանական հարցերում»:
Յուրաքանչյուր համայնք բախվում է հրատապ լուծում պահանջող բազմաթիվ մարտահրավերների կամ հիմնախնդիրների,   որոնց կարգավորումը համայնքի զարգացման և առաջընթացի երաշխիքներից է: Արդյունավետ լուծումները գտնվում են համագործակցային մոտեցմամբ առաջնորդվելիս, որը ներառում է կազմակերպությունների և անհատների մի լայն շրջանակ, ինչը հնարավորություն է տալիս հասնել մարտահրավերների, հիմնախնդիրների ավելի մեծ ըմբռնման, և կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք կարևոր են լուծումներ գտնելու համար:
Սոցիալական պլանավորումը, այսպիսով, սովորաբար սահմանվում է որպես մի գործընթաց, որով խումբը կամ համայնքը որոշում է իր նպատակներն ու ռազմավարությունները այնպիսի սոցիալական հարցերին առնչվող, ինչպիսիք են հասարակության կյանքի որակի և կենսապայմանների ասպեկտները: Այն կենտրոնանում է սոցիալական բարիքների արդարացի բաշխման վրա: Սա գործունեություն չէ, որը սահմանափակվում է սոսկ կառավարության միջոցառումներով, այն ներառում  է նաև մասնավոր հատվածի, հասարակական նախաձեռնությունների և այլ կազմակերպությունների գործողությունները` միտված հատուկ սոցիալական նպատակներին:

Աղբյուրը՝

1  «Սոցիալական աշխատանքի մեթոդներ» ուղեցույց սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002
    Пинкус А., Минахан А. Практика социальной работы. М., 1995