Սիրելի բարեկամներ, 2019 թվականը մեր նախարարության համար բարդ և նախապատրաստական աշխատանքների տարի էր, և այն արդյունքները, որ գրանցեցինք, չէին լինի առանց նվիրյալ աշխատակիցների։
Ուզում եմ հատուկ նշել այն սոցիալական աշխատողների, դեպք վարողների, մեր տարածքային գրասենյակներում աշխատողների դերը, որոնց ամենօրյա ջանքերի շնորհիվ նախարարությունը կարողացել է հասնել դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց։
Սիրելի գործընկերներ, ձեր մեծ մասին ես անձամբ չեմ ճանաչում, բայց կարևոր որոշումներ ընդունելիս կամ քաղաքականություն մշակելիս՝ միշտ հենվել եմ նաև ձեզ վրա, հավատալով, որ պատրաստ եք փոխել մեր քաղաքացիների կյանքը, մեղմել նրանց դժվարությունները և հնարավոր ամեն բանով աջակցել նրանց։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար․ 2019 թ.-ի սոցիալական ոլորտի արդյունքներն ու ձեռբերումները նաև ձեր շնորհիվ ենք գրանցել։
2020 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգային բարեփոխումներ է նախատեսել սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, տարեցների, երեխաների և կանանց համար ծառայությունների բարելավման, աշխատանքի
խրախուսման ոլորտներում։
խրախուսման ոլորտներում։
Երաշխավորում եմ, որ բոլոր ծրագրերը կիրականացնենք մասնակցայնության և թափանցիկության սկզբունքներով։
Մենք շարունակելու ենք սիրով և նվիրումով աշխատել՝ հանուն մարդու, հանուն հավասար հնարավորությունների և արժանապատիվ կյանքի։
Մենք շարունակելու ենք սիրով և նվիրումով աշխատել՝ հանուն մարդու, հանուն հավասար հնարավորությունների և արժանապատիվ կյանքի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/mlsa.am/photos/a.1645853485527345/2568473679931983/?type=3&theater
Комментариев нет:
Отправить комментарий