Ցանկացած մասնագիտության զարգացման համար էթիկական
հիմնախնդիրները մեծ նշանակություն ունեն, հատկապես այն դեպքում, երբ մասնագետն անմիջականորեն
շփվում և աշխատում է մարդկանց հետ: Մարդու մասնագիտական գործունեությունը հանդիսանում
է հասարակական կյանքի անբաժանելի մասը, այդ պատճառով այն պետք է համապատասխանի հասարակության
նորմերին և արժեքներին, նրա անդամների պահանջմունքներին և շահերին:
Սոցիալական
աշխատողի էթիկան բնութագրում է մասնագետի էթիկական
արժեքները, սկզբունքները և կանոնները, համապատասխան մասնագիտական գործունեության նորմերը,
որոնց նպատակն է ապահովել բարոյական փոխհարաբերություններ
միջանձնային հարթակում՝ ելնելով մասնագիտական
գործունեության և իրավասության պահանջներից [1]:
Էթիկայի միջազգային կոդեքսը մասնագետ սոցիալական աշխատողների համար
ընդունվել է Սոցիլական
աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից
1976թ.-ին:
էթիկական հմթությունները և կանոնները սոցիալական աշխատողի
մասնագիտական գործունեության և պրոֆեսիոնալիզմի
կարևոր բաղադրիչ մասն է կազմում՝ նպաստելով վերջինիս կողմից իր մասնագիտական պարտականությունների
կատարմանը: Դրանք նկարագրում են այն հիմնական մասնագիտական վարքագիծն ու սկզբունքները,
որոնք պետք է պահպանվեն երեխաների հետ աշխատող բոլոր մասնագետների կողմից:
Սույն հոդվածի հիմնական նպատակն է նկարագրել սոցիալական աշխատողի
էթիկական երկընտրանքների և բախումների առաջացման դրդապատճառները և հակասությունները
գործնական հարթությունում, դրանց լուծման ուղիները և մասնագիտական մոտեցումները:
Սոցիալական աշխատանքում էթիկական հիմնախնդիրներն ավելի
արդիական դարձան այն ժամանակ, երբ այն մեծ տարածում ստացավ ` նշանակալից տեղ զբաղեցնելով
կրթական համակարգում:
Ներառական կրթությունը
մասնակցային գործընթաց է, որի ընթացքում կարևոր դեր է խաղում սոցիալական աշխատողի հետ
համագործակցությունը:
Մասնագիտական
գործունեության ընթացքում սոցիալական աշխատողը իր պաշտոնային պարտականությունները իրականացնելուց
բացի հաղորդակցվում է նաև գործընկերների, աշակերտների և նրանց ծնողների հետ: Ամենօրյա
համագործակցության դեպքում հազիվ թե հնարավոր լինի անցնել առանց կոնֆլիկտային իրավիճակների:
Հաղթահարելով լարված պահերը, հեշտ է հասնել դրական արդյունքների, բարելավել փոխհարաբերությունները,
գալ ընդհանուր հայտարարի: Բայց այն, թե ինչ կլինի կոնֆլիկտային իրավիճակից հետո, կախված
է սոցիալական աշխատողի հետագա քայլերից:
Ներառական կրթության ոլորտում սոցիալական աշխատողը պատասխանատում
է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների, նրանց ծնողների և առարկայական ուսուցիչների հետ արդյունավետ
համագործակցային հարաբերությունների ստեղծման համար: Դպրոցական սոցիալական աշխատող-ուսուցիչ
կապն էական փոփոխություն է կրել սկսած այն ժամանակից, երբ սոցիալական աշխատողն իրականում
այցելող ուսուցիչ էր: Այնուհետև անցնելով լինելիության տարբեր փուլերով, դպրոցական
սոցիալական աշխատողներն այսօր եկել են այն փիլիսոփայությանը, որը տարաբաժանում է դպրոցական
սոցիալական աշխատողներին և ուսուցիչներին` որպես տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների,
որոնք ընդհանուր հետաքրքրություն ունեն և աշխատում են միասին:
1.
Ж.В. Бойко
Этические основы социальной работы. Хабаровск, 2012 //Издательство
ДВГУПС 680021, С. 11
Սոցիալական աշխատողի էթիկական բախումները և երկընտրանքները առաջանում են
հետևյալ
հարթությունում
·
Դպրոցի ղեկավարություն և ուսուցիչներ
·
Ծնող և համայնք
·
Մասնագիտական երկընտրանքներ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԷԹԻԿԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Ներառական
կրթության ոլորտում սոցիալական աշխատողի աշխատանքի արդյունավետությունը կախված է ուսուցիչների հետ
աշխատելու ձևերից: Որոշ
ուսուցիչներ խուսափում են իրենց լսարանային գրառումները դարձնել քննարկման առարկա: Դրանում
նրանք տեսնում են իրենց պրոֆեսիոնալիզմի քննադատության վտանգ: Հետևաբար
սոցիալական աշխատողի ամենօրյա հմուտ աշխատանքը և նրբանկատ վերաբերմունքը կարող են հարուցել ուսուցիչների վստահությունը : Ոչ մի ղեկավար կամ ուսուցիչ չի ցանկանա դպրոցում տեսնել սոցիալական աշխատողի, որը պետք է սովորեցնի, թե ինչպես պետք է դասավանդել:
Անկախ
այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություններում են գտնվում,
սոցիալական
աշխատողը չի կարող ստիպել ուսուցչին (բարեյապես կամ հոգեբանորեն կամ ֆիզիկապես) հետևել իր մասնագիտական տրամաբանությանը [2] :
Հետազոտության ընթացքում բացահայտված ևս մեկ խնդիրը առարկայական ուսուցիչների որոշ մասի մոտ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ կանխակալ և կարծրատիպային վերաբերմունքի առկայությունն է: Հարկ ենք համարում նշել, որ խնդիրը երկու կողմ ունի: Աշակերտների 70%-ի պնդմամբ ուսուցիչները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին
վերաբերում են այնպես, ինչպես մյուսներին: Սակայն, սոցիալական աշխատողի հետ անհատական հարցազրույցներում պարբերաբար քննարկվում էր այն խնդիրը, որ որոշ դեպքերում առարկայական ուսուցիչները ԿԱՊԿՈՒ երեխաներին ընկալում են որպես անընդունակ, հիվանդ երեխաների, որոնց հետ անիմաստ է ժամանակ ծախսել:
2.
Кодекс
этики социального педагога и социального работника // Социальная работа. 2006.
№ 1. С. 30.
Արդյունքում ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է սոցիալական աշխատողի վրա: Ամենամեծ
արդյունքը կարող է ակնկալվել այն դեպքում, երբ ուսուցիչը համագործակցում է սոցիալական
աշխատողի հետ: Համատեղ աշխատանքը հնարավորություն է տալիս ամենատարբեր տեսանկյուններից
դիտարկել և ուսումնասիրել աշակերտի վիճակը՝ հավաքելով նրա մասին առավել համակարգված ու ամբողջական տեղեկություններ,
և համապատասխան մասնագիտական աջակցություն տրամադրել նրանց:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ
ԷԹԻԿԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Հաջորդ խնդիրը վերաբերում է սոցիալական աշխատողի և կրթության
առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների միջև թույլ համագործակցային հարաբերություններին: Մասնավորապես խոսքը գնում է շրջապատից ԿԱՊԿՈՒ երեխային թաքցնելու ծնողների մեծամասնության ջանքերի մասին, ինչի արդյունքում ծնողները համապատասխան աշխատանք չեն տանում երեխայի հետ տանը՝ զգալիորեն նվազեցնելով դպրոցում կատարվող աշխատանքների արդյունավետությունը և կենսունակությունը:
Ծնողների ազդեցության ներքո բազմաթիվ երեխաներ՝ հատկապես միջին և ավագ դասարանների, ուղղակի հրաժարվում են ոչ միայն մասնակցել անհատական պարապունքներին / աշխատանքներին, այլև, անգամ, հրաժարվում են օգտվել ԿԱՊԿՈՒ երեխաներին հատկացվող սննդից, որպեսզի համադասարանցիների կողմից ծաղրի չարժանանան:
Այս խնդիրը հատկապես ակտուալ է տղա երեխաների շրջանում: Այս հիմնախնդիրները հաղթահարելու նպատակով սոցիալական աշխատողը
աշխատանք է տանում ծնողների հետ, և այդ աշխատանքի գլխավոր նպատակը ծնողների կողմից
երեխայի խնդիրների, նրա անհատականության օբյեկտիվ ընկալումն է:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՇԽԱՏՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Էթիկական
բախումների և երկընտրանքների հիմքում ընկած է սոցիալական աշխատողի անձնային և մասնագիտական
արժեքների պահպանումը: Նա կարող է համաձայն չլինել գործընկերոջ աշխատանքային մեթոդներից,
սակայն պարտավոր է էթիկական նորմերն ու կանոնները, կատարել իր մասնագիտական պարտականությունները
[4]:
Սոցիալական
աշխատողը աշխատանքի ընթացքում հաճախ է հանդիպում երկընտրանքային իրավիճակների: Այս
դեպքում սոցիալական աշխատողը բախվում է էթիկայի նորմերի պահպանմանը: Մի կողմից սոցիալական
աշխատողի էթիկական պատասխանատվությունն է գործընկերների հանդեպ, մյուս կողմից աշակերտների
շահերի պաշտպանումն է: Միևնույն ժամանակ սոցիալական աշխատողը պարտավոր է պահպանել իր
պաշտոնային պարտականությունները գործատուի հանդեպ: Եթե հաստատության քաղաքականությունը,
որին տրված են որոշումներ կայացնելը, խախտում է այս կամ այն կողմերի իրավունքները,
ապա այդ դեպքում առաջանում է մասնագիտական էթիկայի բախումներ, որոնք կհանգեցնեն քաղաքացիական
իրավունքների պառակտմանը [3]:
Բոլոր դեպքերում սոցիալական աշխատողը պետք է պահպանի անկողմնակալություն
և կանխարգելի սոցիալական աշխատանքի անորակ և արգելված պրակտիկան:
3.
Митрошенков
О. А. Социальная работа. М., 2006. С. 172.
4.
Римфер Ф.
Г. Ценности и этика // Энциклопедия социальной работы: В З т. М., 1993-1994. Т.
З. С. 385-392.
Մասնագիտական բախումներ
Նշենք, որ չհամաձայնեցվածության խնդիր կա նաև պաշտոնային
պարտա-կանությունները կատարելու գործում: Դպրոցների մի մասում կան սոցիալական աշխատողներ, հոգեբաններ
և այլ գործառույթներ իրականացնող, ովքեր վերավորակավորվել են որպես ուսուցչի օգնականներ,
սակայն համաձայն չեն այդ որոշման հետ: Ուսուցչի օգնականները հաճախ դժգոհում են` նշելով,
որ չկա հստակ սահմանված կարգ, թե ինչ պարտականություններ նրանք պետք է իրականացնեն:
Հաճախ սոցիալական աշխատողի և հոգեբանի
գործառույթները միախառնվում են և հոգեբանները
ստանձնում են սոցիալական աշխատողի դերը:
Դպրոցներ կան, որտեղ սոցիալական աշխատողի հաստիքն ընդհանրապես
բացակայում է: Սա ևս մեկ անգամ բխում է սոցիալական աշխատողի գործառույթների չիմացությունից:
Ամփոփելով աշխատանքը, նշենք, որ սոցիալական աշխատողը դպրոցում ապահովում է մանկավարժական
հանրույթի միասնական աշխատանքի իրականացումը, դպրոց-ընտանիք համագործակցության ձևավորումը
և երեխայի անհատական զարգացման համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանների
ստեղծումը:
Օգտագործված գրականության ցանկ
1.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ // ուղեցույց սոցիալական աշխատողների համար. Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոն
2.
Սուսաննա Թադևոսյան.
Ներառական կրթության կազմակերպում // մեթոդական ուղեցույց ձեռնարկ., Երևան 2017
3.
Ներառական կրթություն.
Ուսումնամեթոդական ուղեցույց: Ձեռնարկ.-Եր.:
«Հույսի կամուրջ»
Հկ, Երևան 2015
4.
Липский И.
Этический кодекс социального педагога
и социального работника // Социальная работа. 2003. № 2.
5.
Викторовна
Е. В. Этические проблемы практики социальной работы // Учебно-методическое пособие. Пенза 2012
6.
Римфер
Ф. Г. Ценности и этика // Энциклопедия социальной работы: В З т. М., 1993-1994.
7.
Митрошенков О. А. Социальная работа. М., 2006
8.
Зальцман Татьяна
Валерьевна “Этические проблемы” М.,
2014.
Էթիկական երկընտրանքները սոցիալական աշխատանքում
11.
http://studme.org/10020402/psihologiya/samoregulyatsiya_sotsialnogo_rabotnika_protsesse_razresheniya_konflikta Саморегуляция социального работника в
процессе разрешения конфликта
12.
https://studfiles.net/preview/6321345/page:10/ Этические основы социальной работы. Профессионально-этический кодекс социального
работника
Комментариев нет:
Отправить комментарий