среда, 18 февраля 2015 г.

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԻՐԱՎԱԽԱԽՏՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ



 Դասական առումով անչափահասների արդարադատություն ասելով` հասկանում են անչափահաս իրավախախտ, նրան պատասխանատվության ենթարկելու ողջ գործընթացը, ընդհուպ ներգործության համապատասխան միջոցների կիրառումը (պատիժ, դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ և այլն):

19-րդ դարի վերջին մեծ մասշտաբների հասած էմիգրացիայի և աղքատության հետևանքով մեծ թվով երեխաներ  զրկվեցին ընտանիքի և համայնքի աջակցությունից, ինչի պատճառով էլ նրանք հաճախ դիմում էին գողության և մուրացկանության՝ գոյությունը պահպանելու նպատակով: Հենց այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում ձևավորվեցին անչափահասների դատարանները /Աշխարհում անչափահասների առաջին դատարանն ստեղծվել է 1899թ. ԱՄՆ Իլինոյսի նահանգում/: Նրանք շատ դաժանորեն  պատժվում էին կատարած հանցագործությունների համար:
Այնուհետև սկսվեց բարեփոումների շրջան, որը կոչվեց <<երեխայախնա>>: Այդ բարեփոխումների արդյունքում անչափահասների արդարադատության համակարգը հիմք ընդունեց, որ քրեական վարքը կենսաբանական հիմքեր չունի, այլ հանդիսանում է սոցիալական և ընտանեկան բացասական միջավայրի արդյունք, որը կարող է փոխվել միայն վերականգնման արդյունքում: Եթե դիտարկվում է այդ տեսանկյունից երևույթը, ապա սոցիալական աշխատողի միջամտությունը նախ և առաջ պետք է ուղղվի՝ բացահայտելու շեղվող վարքի դրսևորմանը նպաստող միջավայրային գործոնները: Այս դեպքում, որպես գործոն, հիմնականում հանդիսանում են աղքատությունը և սոցիալականացման խնդիրները, և հետևաբար սոցիալական աշխատողի գործունեությունը ներառում է ինչպես երեխայի, այնպես էլ նրա սոցիալական միջավայրի հետ աշխատանք:
Հանցագործություններն անչափահասների շրջանում ստիպում են փնտրել կանխարգելման և միջամտության արդյունավետ ուղիներ: Ժամանակակից պայմաններում ձևավորվում է օրենսդրության նոր ճյուղ ՝ անչափահասների իրավունք, որը կարգավորում է անչափահասների իրավունքները և ազատությունները կենսագործունեության տարբեր ոլորտներում, նշում նրանց պատասխանատվության աստիճանը կատարած հանցագործությունների համար: Անչափահասների արդարադատության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է ոչ միայն մասնագիտացված դատարանը, այլև սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներառումը հասարակություն:

<<Անչափահասների գործերով արդարադատություն>> եզրույթը Հայաստանում շրջանառության մեջ դրվեց այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը միացավ երեխայի իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթերի: Դրանք են.
·         ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, 1989թ.,
·         Անչափահասների արդարադատության կառավարման ՄԱԿ-ի ստանդարտ նվազագույն կանոնները, 1985թ. (Պեկինի կանոններ)
·         Ազատազրկված անչափահասների պաշտպանության ՄԱԿ-ի կանոնները, 1990թ.
·         Անչափահասների իրավախախտումների կանխարգելման ՄԱԿ-ի ուղենիշները, 1990թ. (Ռիադի ուղենիշներ):
Մեր հանրապետությունում չկան անչափահասների գործերը քննող մասնագիտացված դատարաններ: Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչների քննարկումները վկայում են, որ առայժմ Հայաստանում անչափահասների գծով մասնագիտացված դատարանների ստեղծումը նպատակահարմար չէ, քանի որ հանցագործություն կատարած անչափահասների թիվը այնքան մեծ չէ, որ ստեղծվեն մասնագիտացված առանձին դատարաններ:

Սոցիալական աշխատողն անչափահասների արդարադատության համակարգում լուծում է կարևորագույն խնդիր, այն է՝ օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասի սոցիալհոգեբանական զարգացման ապահովումը և վարքի շտկումը: Սոցիալական աշխատանքի զարգացած ինստիտուտ ունեցող շատ երկրներում անչափահասների արդարադատության համակարգում սոցիալական աշխատողների կարգավիճակը հստակ սահմանված է օրենքով: Սոցիալական աշխատողը հավաքում է տեղեկատվություն անչափահասի, նրա ընտանիքի վերաբերյալ, բացահայտում է պատճառները և պայմանները, որոնք դրդել են հակաօրինական վարքի: Յուրաքանչյուր մասնագետ ստեղծում է համագործակցության ցանց՝ կազմված այն կառույցներից և անհատներից, ովքեր շահագրգռված են տվյալ դեպքով: Փաստորեն, սոցիալական աշխատողն աջակցում է դատարանին բացահայտելու անչափահասի անձնային առանձնահատկությունները, հակաօրինական վարք դրսևորելու դրդապատճառները, որն էլ թույլ է տալիս սահմանելու անչափահասի ուղղման առավել արդյունավետ ուղիները: Սոցիալական աշխատողի կարևորագույն նպատակն է կազմակերպել անչափահասի վերականգնման գործընթացը դեռևս քննչական փուլում, քանի որ անչափահասների իրավունքների պաշտպանության լավագույն ձևն է համարվում սոցիալական ադապտացիայի, ընտանիքում կոնֆլիկտների հաղթահարման գործընթացների կազմակերպումը: Այդ իսկ պատճառով օգնող հարաբերությունների հաստատումը հանդիսանում է սոցիալական աշխատանքի կարևոր գործառույթներից մեկը: Կարևոր են նաև սոցիալական աշխատողի և քննչական մարմինների միջև համագործակցությունը, ինչպես նաև դեռևս նախաքննության փուլում տարվող աշխատանքները: Անչափահասի իրավունքների պաշտպանությունը սոցիալական աշխատողի կողմից դեռևս նախաքննության փուլում դրական կանդրադառնա ողջ գործընթացի վրա:
Սոցիալական աշխատանքի վերականգնողական մոտեցումներն անչափահասների արդարադատության համակարգում տարբերվում են՝ կախված այն կառույցից, որում աշխատում է մասնագետը: Բոլոր այս կառույցներում սոցիալական աշխատանքը հիմնվում է առանձնահատուկ մոտեցումների վրա:

Ըստ այդմ ՝ կանխարգելման և միջամտության ծառայությունները կարող են լինել .
  • դատարանում  իրականացվող վերականգնողական սոցիալական աշխատանք,
  • ոստիկանությունում հաշվառված և համայնքային վերականգնողական կենտրոն ուղղորդված անչափահասների հետ սոցիալական աշխատանք,
  • քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերականգնողական աշխատանք:
Դատարանում ներգրավված սոցիալական աշխատողը պատասխանատու է ուղղակիորեն աշխատելու այն երեխաների և երիտասարդների հետ, ովքեր անցնում են դատական գործընթացով՝ որպես մեղադրյալներ, զոհեր, վկաներ:
Երբ անչափահասը հանդես է գալիս որպես մեղադրյալ, սոցիալական աշխատողի կարևորագույն դերն է այստեղ հանդես գալ նախադատարանային <<սոցիալական>> զեկույցով, որտեղ մանրամասնորեն կբացահայտի և կհիմնավորի անչափահասների կողմից գործած հանցանքի պատճառները, ինչպես նաև հանդես կգա առաջարկություններով՝ պատժի և վերականգնման վերաբերյալ: Սոցիալական տեղեկատվության զեկույցների օգտագործումը դատավճիռը կայացնելու գործընթացում հնարավորություն է տալիս դեպքի քննարկման ժամանակ հաշվի առնել բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք հաստատում են անհատի մեղավորությունը կամ անմեղությունը: Զեկույցների կազմումն այդ գործընթացի կարևոր մասն է հանդիսանում: Քանի որ համակարգը կարող է տարբերություն դնել պատժվող անհատների միջև, արդարացնել տարբեր դատավճիռները, հետևաբար զեկույցները հզոր միջոցներ կլինեն:
Հատկանշական է այն փաստը, որ դատարանում աշխատող սոցիալական աշխատողը հանդիսանում է չեզոք կողմ, այսինքն՝ նրա գործողությունները բխում են երեխայի իրական շահերից, և դրանք պետք է լինեն պատճառաբանված ու հիմնավորված:
Դատարանում աշխատող սոցիալական աշխատողի աշխատանքը իրականացվում է 2 հիմնական ուղղություններով: Դրանք են՝ 
  • երեխաների և ընտանիքների հետ աշխատանք,
  • աշխատանք սոցիալական ցանցի հետ:
Երեխաների և ընտանիքների հետ աշխատանք:  Դատական համակարգում ներգրավված սոցիալական աշխատողներն իրականացնում են սոցիալական դեպքի վարում, որի ընթացքում սոցիալական աշխատողը ստանձնում է ողջ պատասխանատվությունը:
Սոցիալական աշխատողից պահանջվում է.
_ աշխատել երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների հետ՝ նրանց կարիքների ամբողջական գնահատման նպատակով, մասնավորապես պարզել հանցագործության իրականացման պատճառները,
_ մշակել անհատական վերականգնման պլան յուրաքանչյուր երեխայի համար՝ երեխայի և նրա ընտանիքի հետ խորհրդատվությունների արդյունքում,
_ իրականացնել անհատական ծրագրեր՝ նախաձեռնելով միջամտությունների մի ամբողջ շարք, որը կարող է ընդգրկել սոցիալական դեպքերի հետ անհատական աշխատանք, ընտանեկան աշխատանք, ինչպես նաև հանդես գալ համապատասխան առաջարկություններով երեխայի պատժի իրականացման վերաբերյալ:

Աշխատանք սոցիալական ցանցի հետՍոցիալական ցանցի հետ աշխատանքը ենթադրում է.
_ հանդիպումներ և քննարկումներ սոցիալական ցանցի անդամների հետ երեխայի հետագա սոցիալական վերականգնման գործընթացի իրականացման ընթացքի վերաբերյալ,
_ աշխատանք և համագործակցություն տվյալ սոցիալական դեպքի հետ առնչվող բոլոր գործակալությունների և շահագրգիռ կողմերի հետ, ովքեր ևս կստանձնեն պարտավորություններ՝ երեխայի սոցիալական վերականգնումն իրականացնելու գործընթացում:

Այսպիսով՝ դատարանում սոցիալական աշխատողը.
  • իրականացնում է մեղադրյալի քրեական գործի բազմակողմանի ուսուսմնասիրություն, որն ընդգրկում է նաև մեղադրյալի սոցիալհոգեբանական և հոգեհուզական առանձնահատկությունների ուսումնասիրությունը՝ ներգրավելով նաև հարակից անհրաժեշտ մասնագետների ( ընդ որում՝ ինչպես պետական, այնպես էլ հասարակական սեկտորը ներկայացնող ),
  • նախնական հետաքննության և դատաքննության ժամանակ մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում կազմակերպում է իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն,
  • տեղեկացնում է դատավորին մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի խախտման մասին՝ դրանց կանխման նպատակով,
  • մեղադրյալի համար կազմում է հասցեական վերականգնողական ծրագիր  և կազմակերպում դրա իրականացումը,
  • նյութեր է պատրաստում և անցկացնում հաշտեցման գործընթացը,
  • կազմակերպում է մեղադրյալի հետ անհատական սոցիալական աշխատանք,
  • մեղադրյալի սոցիալհոգեբանական վիճակի մասին իրականացված հետազոտության արդյունքների մասին վերլուծական զեկույցներ է պատրաստում՝ դատավորին ներկայացնելու համար,
  • կազմում և ներկայացնում է առաջարկներ, որոնք վերաբերում են մեղադրյալին անհրաժեշտ սոցիալական վերականգնողական օգնության կազմակերպմանը,
  • կազմում է իրականացված աշխատանքի մասին հաշվետվություն և ներկայացնում այն դատարան:
Սոցիալական աշխատողը դատարանում գտնվում է դատավորի անմիջական շփման մեջ: Սոցիալական աշխատողը դատարանում իրավունք ունի.
  • դիմել դատավորին ցանկացած հարցով, ինչը վերաբերում է մեղադրյալի իրավունքներին և շահերին,
  • ծանոթանալ բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են մեղադրյալին,
  • հանդիպել մեղադրյալի հետ անհատական սոցիալական աշխատանքի իրականացման համար,
  • իր աշխատանքի մեջ ներգրավել մասնագետներին, ովքեր ունեն մեղադրյալի հետ աշխատանքի փորձ,
  • մասնակցել խորհրդակցություններին, գիտական և գործնական գիտաժողովներին, <<կլոր սեղանների>> նիստերին, որոնք վերաբերում են մեղադրյալի իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին:

Աղբյուրը՝

Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա, ձեռնարկ, Երևան, 2013թ.
Երեխաների պաշտպանություն, ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 2009թ. 

четверг, 12 февраля 2015 г.

ԷԹԻԿԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ




Սոցիալական աշխատողն աշխատանքի ընթացքում հաճախ հանդիպում է երկընտրանքային իրավիճակների:Օրինակ՝ծանր հիվանդությամբ տառապող մարդը սոցիալական սոցիալական աշխատողի հետ զրուցելիս հերթական հանդիպման ժամանակ տեղյակ է պահում,որ էլ չի ցանկանում ապրել և որոշել է վերջ տալ իր կյանքին,քանի որ հիվանդությունն անբուժելի է:Նա ուզում է հրաժեշտ տալ ու իր շնորհակալությունը հայտնել իրեն ցուցաբերված օգնության համար և խնդրում է իր ծրագրերի մասին ոչ մեկին տեղյակ չպահել:
Այս դեպքում սոցիալական աշխատողը մի կողմից բախվում է մարդու կյանքի պաշտպանության և նրան սպառնացող վտանգի մասին նախազգուշացնելու պարտականությունների հետ,իսկ մյուս կողմից՝տեղեկատվության գաղտնիության պահպանման նորմի հետ:Այս իրավիճակներն անվանում են էթիկական երկընտրանքի կամ դիլեմայի իրավիճակ:
Խնդրահարույց ոլորտները և էթիկական դիլեմաները ոչ միշտ են ընդհանուր բոլոր երկրների համար՝կապված մշակութային և պետական ղեկավարման տարբերության հետ:Յուրաքանչյուր ազգային ասոցացիա պետք է խրախուսի քննարկումները,որոնք նպատակ ունեն պարզբանել տվյալ երկրի համար բնութագրական կարևոր հարցեր և խնդիրներ:Այնուամենայնիվ,կարելի է առանձնացնել էթիական դիլեմաների մի խումբ,որոնք վաղ թե ուշ առաջանում են սոցիալական աշխատանքի պրակտիկայում ցանկացած հասարակությունում,և որոնց հաղթահարումը հնարավոր է պատասխանատվության բարձր մակարդակի առկայության դեպքում:

Տեղեկատվության գաղտնիության ապահովման և որոշ դեպքերում այդ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտության բախում.սոցիալական աշխատողը պարտավոր է գաղտնի պահել իրեն տրված տեղեկատվությունը,սակայն ինչպես արդեն նշվեց,խորհրդառուի կողմից տրված մասնավոր ինֆորմացիան կարող է երրորդ անձի,կամ հենց խորհրդառուի համար վտանգի նշաններ պարունակել:Այս դեպքում սոցիալական աշխատողը կարող է և պարտավոր է դիմել իր մասնագիտական կազմակերպությանը՝խորհուրդ ստանալու երկընտրանքի լուծման վերաբերյալ:
  • Սոցիալական աշխատողի պատերնալիզմի և խորհրդառուի ինքնորոշման իրավունքների բախում. հաճախ սոցիալական աշխատողը՝փորձելով պաշտպանել խորհրդառուին,կարող է նրա վրա ճնշում գործադրել:Դա կարող է տեղի ունենալ,օրինակ,թմրամոլ խորհրդառուի ինքնաքայքայման գործողությունները կանխելու ցանկությունից ելնելով և այլն:Սակայն այստեղ խախտվում է սոցիալական աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկը՝խորհրդառուի ինքնորոշման և ինքնուրույնության սկզբունքները:Սոցիալական աշխատանքի մասնագետների մեծ մասը համարում է,որ այս դեպքում սոցիալական աշխատողը պետք է խորհրդառուին ստիպի առաջին հերթին գիտակցել իրավիճակը և դիմել պարտադրության միայն օրենքով սահմանված դեպքերում,օրինակ՝ պարտադիր բուժում կազմակերպելու անհրաժեշտության և այլ դեպքերում:
  • Ճշմարտության խնդիրը. իր վիճակի և հնարավորությունների մասին ճշմարտացի լրատվություն ստանալը հանդիսանում է խորհրդառուի կարևորագույն իրավունքը,սակայն որոշ սոցիալական աշխատողների կարծիքով առանձին դեպքերում ճշմարտությունը կարող է վնաս հասցնել խորհրդառուին,օրինակ,երբ խոսքը գնում է երեխային կամ ծանր հիվանդին ցավալի լուր հաղորդելու մասին:Այս առումով սոցիալական աշխատողների մեծամասնությունը հանգում է այն մտքին,որ ճշմարտությունը պետք է ասվի,սակայն դրա մատուցման ջևը պետք է առավելագույնս նվազեցնի խորհրդառուի համար անցանկալի և վտանգավոր հետևանքները:
  • Օրենքի գերակայության և խորհրդառուի շահերի պաշտպանության սկզբունքների բախում. Այս երկընտրանքի լուծումը սոցիալական աշխատանքի լրջագույն հիմնախնդիրներից մեկն է:Սոցիալական աշխատողների մեծ մասի կարծիքով օրենքները.պետական քաղաքակությունը և կառավարական որոշումները կարող են վնաս հասցնել խորհրդառուին և չհամապատասխանել նրա իրավունքներին,այս պատճառով նրանք առաջարկում են չհետևել օրենքին:Այս մոտեցումը միանշանակ մերժվում է սոցիալական աշխատողների հանրության կողմից,սակայն առաջարկվում է կատարել գործողություններ,որոնք թույլ կտան պաշտպանել խորհրդառուի շահերը,օրինակ՝դիմել իրավապաշտպան կազմակերպություններին կամ,եթե հիմնախնդիրը ունի մեծ տարածում,առաջարկել և կազմակերպել օրենսդրական փոփոխությունների իրականացում:
  • Սահմանափակ միջոցների բաշխման խնդիրը մշտապես առկա է սոցիալական աշխատանքում և կարող է լուծվել՝ելնելով,մի կողմից,հավասարության,և,մյուս կողմից,կարիքավորության տեսակետից:Սոցիալական աշխատողների մեծամասնությունը համարում է,որ իրավունքների իրականացման դեպքում պետք է գործի հավասարության սկզբունքը,,օրինակ՝բոլորին պետք է աշխատանք ունենալու իրավունքի իրականացման հավասար հնարավորութփյուն տրվի՝անկախ սեռից,տարիքից և ազգությունից,իսկ դրամական կամ իրային միջոցների բաժանման ժամանակ՝իրականացվի կարիքավորությասն սկզբունքը,այսինքն օգնությունը տրվի նրան,ով առավելապես ունի դրա կարիքը:Այստեղ առաջանում է այլ խնդիր՝ինչպես գնահատել կարիքները,և այս խնդիրը գտնվում է սոցիալական գիտնականների ուշադրության կենտրունում:Վերջին տարիներին կարիքավորության չափման տեխնոլոգիաները մեծ դեր ունեն սոցիալական քաղաքականության ծրագրերի ստեղծման մեջ և այստեղ կա լուրջ առաջընթաց:
  • Անձնական և մասնագիտական արժեքների բախման խնդիրը.Այս խնդրի լուծումը մեծ վեճեր է առաջացնում,քանի որ կապված է սոցիալական աշխատողի անձնական ընտրության հետ:Սոցիալական աշխատողը կարող է տվյալ խնդրին բախվել այլ երկտնրանքային խնդիրների ընթացքում,օրինակ՝երբ կրոնական նկատառումներից ելնելով անհատը թույլ չի տալիս իրեն արյան ներարկում կատարել:Այստեղ արդի բժշկական գիտության հանդեպ սոցիալական աշխատողի վստահությունը բախվում է անհատի կյանքը փրկելու ցանկության և խորհրդառուի ինքնորոշումը հարգելու մասնագիտական սկզբունքի հետ:Այս տիպի խնդիրների լուծումը սոցիալական աշխատողից պահանջում է խիստ կշռադատված մոտեցում:Որոշում ընդունելուց առաջ նա պետք է դիտարկի բոլոր փաստարկները և հիշի,որ նման հիմնախնդիրներն ընդհանուր լուծում հազվադեպ են ունենում և պահանջում են անհատական մոտեցում:
Նմանատիպ դժվարություններից խուսափելու համար օգտակար է սոցիալական աշխատողների պարտականությունների հիերարխիան,որը մշակվել է ամերիկյան սոցիալական աշխատողներ Լովենբերգի և Դոլգոֆի կողմից:
  1. Սոցիալական աշխատողը պետք է այնպիսի որոշում կայացնի,որը երաշխավորում է անհատի կամ հասարակության ապրելու պահանջմունքը:Մարդու կյանքի պաշտպանությունը գերագույն առաջնայնություն ունի սոցիալական աշխատողի մյուս բոլոր պարտականությունների նկատմամբ:
  2. Սոցիալական աշխատողի կայացրած որոշումը պետք է նպաստի անհատի անկախությանը և անձի զարգացմանը:
  3. Սոցիալական աշխատողը պետք է այնպիսի որոշում կայացնի,որը նպաստում է բոլոր մարդկանց մեկնարկային հավասար հնարավորությունների և բարիքների մատչելիության սկզբունքների իրագործմանը:
  4. Սոցիալական աշխատողի կողմից կայացրած որոշումը պետք է նպաստի մարդու կյանքի որակի բարձրացմանը:
  5. Սոցիալական աշխատողի կայացրած որոշումը պետք է նպաստի խորհրդառուի կողմից տրամադրած ինֆորմացիային գաղտնիության պահպանմանը:
  6. Սոցիալական աշխատողը պետք է այնպիսի որոշում կայացնի,որը հնարավորություն է տալիս իրեն լինել անկեղծ և բացահայտել ու պարզաբանել խորհրդառուի հիմնախնդրին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:
  7. Սոցիալական աշխատողը պետք է այնպիսի որոշում կայացնի,որը համապատասխանում է իր կողմից կամավոր ընդունված կանոններին և սկզբունքների պահպանմանը:
Այս և այլ էթիկական խնդիրները սոցիալական աշխատանքում շարունակ պահանջոււմ են լուծման միջոցների վերարտադրություն:Փիլիսոփայության պատմության,էթիկայի և կրոնի տեսական պլանում հարյուրամյակների ընթացքում առաջարկվել են բազմաթիվ տեսություններ և գաղափարներ,որոնք վերաբերում են բարոյական հակասություններին:Դրանցից շատերը կարող են էթիկական խնդիրների համար լուծման հիմք հանդիսանալ նաև սոցիալական աշխաըանքում,թեև վերջինս ունի իր յուրահատկությունը ոչ միայն մասնագիտության,ժամանակահատվածի,այլ նաև յուրաքանչյուր երկրի համար,որում ծավալվում է:

Աղբյուրը՝
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոն
ՀՀ Սոցիալական ապահովության նախարարություն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
ուղեցույց սոցիալական աշխատողների համար